Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Ավինյա՛ն, քաղաքացիները հորդ բան են փոխանցում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
26
Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Փետրվարի 1-ից բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումները (տեսանյութ) Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրություններից առաջ Փաշինյանին նոր կոնֆետ է պետք. Արթուր Խաչատրյան Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բաքվում ԱԳՆ են կանչել Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոք ներկայացրել Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) «Անուններ տուր, ա՛յ կեղծարար»․ Գագիկ Համբարյան Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խայտառակ իրավիճակ է. Գառնիկ Դանիելյան Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սեւակի խոսքերով. Տեսանյութ Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում Նոր փոխվարչապետ կունենանք Անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵՄ երկակի ստանդարտներին ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է. Լավրով «Խոպանչիներին» Ռուսաստանից տեղափոխենք Աֆրիկա, մինչև մտնենք ԵՄ․ «Կարճ ասած» Ինչու են Փաշինյանն ու իր «թրաշամանուկները» բարձրացնում ուղեվարձերն ու հարկերը․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ) Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան Արամ Վարդևանյանն ու դատախազը վիճաբանեցին

Քրֆելը նորաձև է. 168.am

168.am-ը գրում է. «Սոցիալական ցանցերն առաջնորդվում են օգտատերերի ներգրավվածության բարձրացման սկզբունքով։ Դրանց աշխատանքը կազմակերպող արհեստական բանականության ստեղծած ալգորիթմների առջև խնդիրը ձևակերպվում է հենց այդպես՝ ներգրավվածության աճ։ Ներգրավվածությունը փող է, որը գոյանում է մարդկային մեծ խմբերի ուշադրությունը գովազդատուներին վաճառելով։

Բանականության հարցում մարդուն գերազանցող, բայց գիտակցություն չունեցող ալգորիթմների համար միևնույն է՝ ինչ ճանապարհով է ապահովվում այդ ներգրավվածությունը, կարևորը խնդրի լուծումն է։ Ուսումնասիրելով սարսափելի մեծ ծավալի տվյալներ ու դրանց հիմքում ընկած օրինաչափությունները՝ ալգորիթմները պարզել են, որ մարդկանց ուշադրությունն ավելի հեշտ է գրավել զայրույթ, ատելություն, թշնամանք, կասկածամտություն ապահովող բովանդակությամբ, քան դրական էմոցիաներ արթնացնող տեղեկություններով։

Մեծ չափով դա է պատճառը, որ համացանցում առավել մեծ լսարաններ են հավաքում ատելություն, չարություն, հայհոյանք, դավադրապաշտություն տարածող սոցցանցային խմբերը, այդ էմոցիաներն առաջացնող բլոգերներն ու տեսանյութերը, գրառումները։ Ալգորիթմների համար միևնույն է, որ դա կարող է նպաստել ատելության, թշնամանքի, անհանդուրժողականության աճին, նրանք կատարում են իրենց առջև դրված նպատակը՝ ներգրավվածության ավելացում, լայքեր, մեկնաբանություններ։

Ֆորմալ իմաստով, դա, իհարկե, կոմերցիոն նպատակ է և ավելացնում է համաշխարհային հսկա կազմակերպությունների եկամուտները, բայց հասկանալի է, որ այն հեշտությամբ ծառայեցվում է նաև քաղաքական նպատակներին։ Այս հարթությունում պետք է փնտրել Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ կողմից սոցիալական ցանցերում անդադար տեսանյութերի, լուսանկարների, գրառումների տարածման նպատակները։

Նրանք կամ նրանց խորհուրդ տվողները վստահաբար գիտեն ալգորիթմների աշխատանքի մեխանիզմի, այդ տեխնոլոգիաների մասին, շատ լավ գիտեն նաև, որ տոլմա կամ ձվածեղ պատրաստելու, հեծանիվ վարելու ու համակարգչի առջև աշխատանքի իմիտացիա բեմադրելու տեսանյութերը զայրացնում են դիտողներին, ավելացնում են իրենց հանդեպ ատելությունը, մարդկանց ստիպում են հայհոյել։ Բայց ինչպես ալգորիթմների, այնպես էլ՝ Փաշինյանների համար կարևորը մարդկանց ներգրավվածությունն է, անկախ նրանից՝ այդ ուշադրությունն ուղեկցվում է հայհոյանքո՞վ, թե՞ գովաբանությամբ։ Յուրաքանչյուր նման տեսանյութից հետո նրանց ընդդիմախոսներն ուսումնասիրում են դրա տակ արված բացասական մեկնաբանությունները, հայհոյանքը՝ իրենց համար երանելի հետևություններ անելով։ Մինչդեռ Փաշինյաններին հենց դա է պետք՝ ներգրավվածություն, տեսանելիություն՝ անկախ դրա արտահայտման ձևից։

Քաղաքացիների անգամ ամենաատելի ներգրավվածությունն օգնում է նրանց պահպանել իշխանությունը, ապահովել հանրային ճանաչելիությունը, որն արմատական հակադրության մեջ է իրական ժողովրդավարության ոսկե կանոնի՝ քաղաքացիների մասնակցայնության սկզբունքի հետ։

Սոցցանցային տեսարաններով նրանք ապահովում են քաղաքացիների բարձր ներգրավվածությունը, որը ստեղծում է իրենց անգամ ընտանեկան կյանքին մասնակցայնության խաբկանք՝ զրոյացնելով քաղաքականությանը, որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցությունը։

Սոցիալական ցանցերը ներգրավվածության դիմաց ապահովում են գերշահույթներ, Փաշինյանները՝ իշխանություն։

Հարցը՝ արդյոք ամոթալի չէ՞ նման ճանապարհը, ինքնին հռետորական է և վերաբերում է էսթետիկ ոլորտին։ Ալգորիթմներին դա ընդհանրապես չի հուզում՝ գիտակցության, իշխանություն ունեցողներին՝ բարոյականության բացակայության պատճառով։

ՀԳ Նիկոլ Փաշինյանի կինը շաբաթը մի քանի կարճ տեսանյութ է հրապարակում՝ «Կրթվելը նորաձև է» խորագրով։ Նաև կարճ տեսանյութեր՝ առօրյա ինչ-ինչ անցուդարձերից: Դրանց գրեթե բոլոր դիտողները զայրանում են, հայհոյում, տարակուսում՝ ինչպե՞ս կարելի է կրթությունը հեղինակազրկել անկրթությամբ ու հեղինակազրկված մարդկանցով։ Ավելին, շատերը, օբյեկտիվորեն, խորհուրդ են տալիս, որպեսզի թերուսները՝ ինքն ու իր ամուսինը, սկսեն կրթվել: Զայրացողները դեռևս չեն հասկացել այդ արշավի ոչ թե գովազդային, այլ իրական նպատակը՝ «Քրֆելը նորաձև է»։

Հարություն Ավետիսյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan