«Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Արտաքին միջամտության աղերսումներ` ընդդեմ երևակայական արտաքին միջամտության
16
ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Իշխանությանը խոչընդոտում է արդարադատությանը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) ԵՄ-ն բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, որպեսզի կանխի... հորինած «միջամտությունը» Խորհրդարանի օրակարգում բանակը կրճատելու հարցն է Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին Պատերազմ Արցախում
Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն վրա Սփյուռք Մշակույթ Սպորտ Տարածաշրջան Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Հասարակություն 09:2016 Դեկ, 2025 Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը: Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ե... ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում (տեսանյութ) Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Բրազիլիայում ուժեղ քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Արտաքին միջամտության աղերսումներ` ընդդեմ երևակայական արտաքին միջամտության Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Գործով չկա տուժող, բայց կա ավելի քան 40 կալանավորված անձ. ՀՀ-ում արտակարգ դատարաններ են գործում. փաստաբան Միջազգային հանրությանն եմ ներկայացրել Փաշինյանի կողմից եկեղեցուն ուղղված կեղծ մեղադրանքները. Ամստերդամ Խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը. Արցախյան քաղհասարակության ներկայացուցիչները՝ Գարեգին Բ-ին Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Հայաստանը փորձադաշտ չէ. Կալասի քաղաքական դպրոցը մեզ ծանոթ է՝ այն ավարտվում է ոչ թե անվտանգությամբ, այլ քաոսով. Կամենդատյան Միքայել Սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ) Լարված իրավիճակ․ Միքայել Սրբազանի դատին մարդկանց ներս չեն թողնում (տեսանյութ) Երիտասարդությունը բոյկոտում է տրանսպորտի անհիմն թանկացումը (տեսանյութ) Դուք հա՞շտ եք, որ Ձերոնք՝ ՔՊ-ն, մեր երեխաներին խաբել ու ֆուտբոլի դաշտը չի վերանորոգել. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է մերը դարձնենք. Սամվել Կարապետյան Մահացել է հայազգի հայտնի կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը NAN-ը հետ են կանչել շուկայից. Ի՞նչ է ասում ՍԱՏՄ-ն Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնшճնշnւմը և անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը

Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ է, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի կառավարումը: Դա, կարելի է ասել՝ բաց ուղեցույց է՝ ինչպես կտրել ճյուղը, որի վրա նստած ես: Ավելին, Փաշինյանն ինքն իր բնույթին դավաճանած կլիներ, եթե իր կառավարմամբ, պատկերավոր ասած, չկազմեր մի այնպիսի «ուղեցույցուսումնական ձեռնարկ», որին հետևելով՝ կարելի է ոչ միայն կտրել ճյուղը, որին նստած ես, այլև մնալ ծանրամեծ գերանի տակ:

Դիմենք անողոք փաստերին: Փաստ առաջին. Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության ներկայացուցիչները որտեղ նստումելնում են, ինչ հարցազրույց տալիս են, ինչ հայտարարություն անում են, անպայման խոսում են Ռուսաստանի դեմ, հայտարարում են, որ Ռուսաստանը Հայաստանի չուզողն է, Ռուսաստանն ու ՀԱՊԿը սպառնում են Հայաստանի պետականությանը և այդպես շարունակ:

 Կարճ ասած՝ Փաշինյանն ու ՔՊ-ն դիրքավորվում են որպես բացահայտ հակառուսական, ռուսատյաց ուժ և գործիչներ, ի լրումն՝ իրենք գնում են Արևմուտք: Ըստ որում, փաստ է և այն, որ իրենց ընտրողներին ու հանրությանն, առհասարակ, չեն էլ ասում, որ իրենց երազած «Արևմուտքը» ընդամենը Թուրքիան է ու Հայաստանը թուրքական ամենաուղիղ կախվածության, եթե ոչ՝ ենթակայության տակ դնելը (տապալված Սիրիան էլ՝ որպես թարմ օրինակ): Փաստ երկրորդ. որքան ավելի շատ է Փաշինյանը հակառուսական հայտարարություններ անում, այնքան ավելի ու ավելի է Հայաստանի տնտեսությունը հայտնվում Ռուսաստանից միակողմանի կախվածության մեջ: Այսպես. միայն այս տարվա առաջին 10 ամսում (պաշտոնական տվյալներով) Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ–ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս:
 
Ի դեպ, որպեսզի պատկերն ամբողջական լինի, վկայակոչենք այլ տվյալներ ևս. նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ կրճատվել է 23 տոկոսով, Ղրղզստանի հետ նվազել է 55 տոկոսով, Բելառուսի հետ աճել է 7,5 տոկոսով, Իրանի հետ չնչին աճ կա՝ 4,7 տոկոսով, Վրաստանի հետ գրեթե զրոյական աճ է: Իսկ, այ, Եվրամիության անդամերկրների հետ, ուշադրություն, Հայաստանի առևտրաշրջանառությունը... կրճատվել է 15 տոկոսով, ԱՄՆ–ի դեպքում ավելի վատ՝ նվազել է 40 տոկոսով:
Այստեղ այլ կարևոր հարց էլ է առաջանում. իսկ ընդհանրապես, Արևմուտքը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն այս ընթացքում Հայաստանին տնտեսական առումով ինչոր բան առաջարկե՞լ են (զանազան «գրանտային ծրագրեր» չհիշատակել) ռեալ տնտեսական առումով: Օրինակ՝ ի՞նչ նոր հնարավորություններ, շուկաներ, ապրանքներ, ծառայություններ, որևէ բան են առաջարկել, ստեղծել, ձևավորել: Ի՞նչ ներդրումներ են եղել:
 
Պաշտոնական վիճակագրական տվյալները լավագույն ու սպառիչ պատասխանն են այդ՝ ակնհայտորեն բացասական պատասխանի ձգտող հարցերին: Այսպես. այս տարվա 10 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ԵՄ–ի տեսակարար կշիռը նվազել է 2 անգամ՝ դառնալով 7,3 տոկոս, ԱՄՆ–ի տեսակարար կշիռը ևս նվազել է 3 անգամ՝ դառնալով 1,4 տոկոս, Իրանի տեսակարար կշիռը նվազել է 1,5 անգամ՝ դառնալով 2,3 տոկոս: Իսկ ռուսական ոսկին Արաբական Միացյալ Էմիրություններ վերարտահանելու հաշվին ԱՄԷ–ի հետ ՀՀի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ, իսկ տեսակարար կշիռը դարձել է 19 տոկոս՝ աճելով 3 անգամ։
Սա, ի դեպ, նույնպես պետք է վերագրել «ռուսական գծին»: Այնպես որ, Ռուսաստանից կախվածության տոկոսներն իրականում ավելի մեծ են: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Տնտեսագետները ահազանգում են. «Կապիտալը «փախչում է» Հայաստանից»: Այսպես. 2024ի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ներդրումային զուտ ներհոսքի հաշվեկշիռը բացասական է՝ մինուս 55 միլիոն ԱՄՆ դոլար: Ընդ որում, նշված ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենախոշոր զուտ ներհոսքը գրանցվել է... կռահեցիք, էլի Ռուսաստանից (22 միլիոն ԱՄՆ դոլար): Ու ի՞նչ են հուշում այս «չոր» փաստերը:
 
Իսկ այդ փաստերը ոչ թե սոսկ հուշում, այլ բացեիբաց ասում, եթե ոչ՝ բացականչում են, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես նստած է «ռուսական» ճյուղին: Չէ, բնական է, որ բոլորը պարտավոր չեն տիրապետել տնտեսագիտական եզրույթներին ու վիճակագրական տվյալների համակողմանի վերլուծության նրբություններին: Բայց առնվազն միջնակարգ դպրոցն ավարտելու վկայական ունեցողները գոնե կարո՞ղ են հասկանալ, թե ինչ է անում Փաշինյանը: «Արևմտամետների» կառավարումը տանում է այն բանին, որ Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում Ռուսաստանից: Բայց զուգահեռաբար Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, անում է հակառուսական հայտարարություններ, Հայաստանը դուրս է բերում ՀԱՊԿ-ից, որին տրամաբանորեն կարող է հետևել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, նաև՝ ԵԱՏՄից Հայաստանի դուրս գալը: Թե այդ ամենն ինչ անվտանգային սպառնալիքներ է ստեղծել ու ստեղծում Հայաստանի ու երկրում մնացած ժողովրդի համար, այստեղ չենք նշի (նախ՝ շատ ենք ասել, երկրորդը՝ մեզ տնտեսական պահն է այստեղ հետաքրքրում):
 
Դա ի՞նչ է նշանակում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը, Հայաստանի տնտեսվարողները պետք է ստիպված լինեն նախ՝ Ռուսաստանի փոխարեն այլ երկրից ցորեն գնել, այն էլ՝ հարց է, թե ով կցանկանա Հայաստանին ցորեն վաճառել ու ինչ գնով: Պարզ ասած՝ Փաշինյանի քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է՝ սով, կտրոնով հացի ոսկրահյուծ հեռանկար: Երկրորդ՝ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է, որ Հայաստանը պետք է այլ երկրից էներգակիրներ, մասնավորապես գազ գնի: Ո՞ր երկրից ու ի՞նչ գնով, շատ մեծ հարց է: Առավել ևս, եթե ԱԷԿ-ն էլ կանգնի (ամերիկյան «այլընտրանքի» թեման այլ խոսակցության առիթ է, դրան ոչ մեկ անգամ անդրադարձել ենք):
 
Այսինքն, փաշինյանական «ապագական» նշանակում է նաև թանկ գազ կամ անգամ՝ դրա բացակայություն, թանկ էլեկտրաէներգիա, որ առանց այդ էլ էժան չէ, նշանակում է՝ հովհարային էներգամատակարարում, շղթայով՝ թանկացումներ, դրամի արժեզրկում, փիարված «բարձր» թոշակների զրոյացում: Կյանքի պայմանների վատացումն ու կենսամակարդակի անկումը ենթադրում է նաև ռելոկանտների համատարած փախուստ՝ դրա տնտեսական ու սոցիալական հետևանքներով: Ավելին, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը տնտեսական առումով նշանակում է Հայաստանի տնտեսվարողների, ֆերմերների, գյուղմթերք վերամշակողների շուկաների համատարած կորուստ: Եվրոպային այդ ամենը պետք չէ, Իրանն ու Վրաստանն իրենցն ունեն, իսկ Թուրքիան ինքը կարող է Հայաստանի շուկան հեղեղել իր անորակ, վնասակար, հնարավոր է՝ նաև նպատակային թունավորած «գյուղմթերքով»:
Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կտրում է այն ճյուղը, որին նստած է Հայաստանի տնտեսությունը: Դրա հետևանքով թրմփոցով տապալվելը հարցի դեռ մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ, բացի թրմփալուց, Հայաստանը պարզապես կարող է մնալ սոցիալտնտեսական պրոբլեմների ծանրամեծ գերանի տակ:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan