Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց
7
Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Պատերազմ Արցախում
«Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավnրել Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Մաքսային արտոնություն ստացած ընկերություններն առատաձեռն նվիրատվություններ են արել «Իմ քայլին» ու ՔՊ-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հարկային տեռոր է սկսվելու՝ բիզնեսմենների ջանից է դուրս գալու. Արա Վարդանյան Նոր որակի համախմբում․ հայտարարություն Եթե կարոտել եք 90-ականները, այցելեք Էջմիածին քաղաքի որոշ կանգառներ Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Խցանված քաղաք և քաղաքի խցանված կառավարում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Սրբազանը պետք է արդարացվի, իսկ նրան պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող», հակառակ պնդումը հերձված է ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Ալեն Սիմոնյան, քուա՜նշ․ ամո՜թ ձեզ (տեսանյութ) Ապշեցուցիչ զուգադիպություն է. դատավճիռը հրապարակվեց Փաշինյանի և Ալիևի՝ Էմիրություններում «Մարդկային եղբայրության համար» մրցանակ ստանալու հաջորդ օրն իսկ. «Լազարևյան ակումբ» Սոցփաթեթի շահառուների համար ապահովագրությունը դառնում է վճարովի այն էլ՝ ավելի թանկ. Արհմիություն Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունն են տարածել. Հայր Ասողիկ Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց

ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում

Այն, որ գալիք տարի Հայաստանում առաջ է գալու լուրջ սոցիալական լարվածության խնդիր, հասկանում են հանրության գրեթե  բոլոր շերտերը:

Դա վերաբերվելու է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև հանրության  առավել  մոբիլ հատվածին, որն համարվում է երկրի տնտեսության շարժիչ ուժը:

Խոսքը վերաբերում է բիզնեսի ներկայացուցիչներին:

Ընդ որում, պետությունից հարված են սպասելու ոչ միայն բիզնեսի խոշոր հատվածը, այլև միջին և նույնիսկ՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչները:

Այսպես. գալիք տարվանից, շրջհարկով գործող բիզնեսի ներկայացուցիչների հարկերը կբարձրանան երկու անգամ:

Սակայն դա էլ է քիչ, փոքր բիզնեսի մի շարք ոլորտներ ընդհանրապես կզրկվեն շրջհարկով աշխատելուց և իրենք ստիպված պիտի հայտնվեն ավելացված արժեքի հարկման դաշտում:

Մասնավորապես, կառավարությունը որոշել է այդպիսի հարկման ռեժիմ սահմանել ֆինանսական և իրավաբանական ոլորտներում գործող ընկերությունների համար:

Հասկանալի է, որ դրա հետևանքով այդ ընկերությունները կա՛մ պիտի փակվեն, կա՛մ էլ սկսեն աշխատել ստվերային դաշտում:

Այն, որ դա այդպես է լինելու, հասկանում են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից և իր կառավարության անդամներից:

Հետաքրքիր է, որ դա սկսել են հասկանալ նույնիսկ Փաշինյանի ՔՊ-ական թիմակիցները:

Այսպես. նրանցից Նաիրի Սարգսյանը, ով նախկինում Փաշինյանի օգնականն էր, իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«... ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ինչու է ֆինանսների նախարարությունն անդրդվելի կերպով ցանկանում իրավաբան և հաշվապահ ԱՁ-ների և փոքր ընկերությունների հարկերը բարձրացնել 6 անգամ՝ 5%-ից դարձնելով 31,67%:
Ես այս թեմայով շատ մանրամասն ելույթ ունեցա ԱԺ-ի լսումների ժամանակ, որին ոչ մի հակափաստարկ չներկայացրեց նախագիծը զեկուցողը։ Ավելին՝ հաստատեց, որ իմ հաշվարկը ճիշտ է, թեպետ պարզ թվաբանական հաշվարկի ի՞նչը կարող է սխալ լինել:

Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր, իրականում ես չեմ ընդդիմադիրը, այլ ֆինանսների նախարար, իմ նախկին գործընկեր Վահե Հովհաննիսյանն է ընդդիմադիր: Այս փոփոխությունների միակ շահառուն ընդդիմությունն է, քանի որ մասնագիտական ծառայություն մատուցող հազարավոր քաղաքացիներ այս անարդար փոփոխությունից հետո այլևս չեն ընտրելու ՔՊ-ին:

Ես խոսել եմ փաստաբան և հաշվապահ իմ ընկերների հետ, որոնք մինչև հիմա աշխատել են 100%-ով սպիտակ դաշտում, նրանք ասում են, որ արդեն պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, որ հաջորդ տարվանից փոխեն պայմանագրերը և գումարի մեծ մասը կանխիկ ստանան: Արդյունքում պետական բյուջե հավելյալ գումար չի մտնելու, բայց այս մարդիկ դառնալու են գող:

Մեջբերեմ վարչապետի խոսքը ԱԺ-ի ելույթից՝ «Պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած էե (06.12.2019թ)...»:

 

Վերջում, սակայն Նաիրի Սարգսյանը, որպես «փոխզիջում» առաջարկում է ոչ թե ընդհանրապես վերացնել շրջհարկը  այդ ոլորտի ընկերությունների համար, այլ մեծացնել  հարկի չափը հասցնելով այն մինչև 15 %:

Իհարկե, Նաիրի Սարգսյանի պարագայում նման առաջարկն էլ է «հերոսություն», ով գոնե հասկանում է, որ կառավարության այս որոշումը գրեթե ոչնչացնելու է այս ոլորտում աշխատող բիզնեսը:

Բայց պետք  է տխրեցնենք պարոն Սարգսյանին, քանի որ «ընդդիմություն է» դարձել, ոչ թե ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս հայտարարեց, որ ընդհանրապես շրջհարկը ինքը համարում է «հակապետական հարկի տեսակ»:

Իսկ դա նշանակում է, որ 2018-ի դրական փոփոխությունների այն հույսերը, որոնք ուներ  մեր հանրության  գոնե  մի մասը,  վեց տարի անց արդեն ամբողջությամբ մարել են:

Քանի որ այդ փոփոխությունների իրական ընդդիմադիրը, ոչ թե Վահե Հովհաննիսյանն է, ինչպես ենթադրում է Նաիրին, այլ հենց Նիկոլ Փաշինյանն է, ով համարում է, որ երկրի փոքր բիզնեսը ընդհանրապես չպիտի ունենա հարկային արտոնություն:

Ինչպես ասում են՝ finita la commedia , և լավ է որ այդ ամենի մասին սկսել են հասկանալ նաև ՔՊ-ականներից շատերը:
Իսկ դա նշանակում է, որ երկրում գալիք փոփոխությունների ալիքը կարող է խաղաղ բնույթ կրել, և երկիրը չի հայտնվի նոր և վտանգավոր ցնցումների մեջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>