Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը Ռուսաստանին դուրս են մղում Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացից. Վասիլի Կոլտաշով Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը․ «Հրապարակ»
15
ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Սրիկաները մշտաժպիտ են լինում Ընդդիմադիր բոլոր ուժերի միակ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ մնացածը բանսարկություն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ Ծաղկեգործները ծաղիկներով փակել են Էջմիածին - Երևան մայրուղին Փաշինյանը կհանդիպի իր ռեպրեսիաները ջերմորեն խրախուսող, Արցախի հանձնման «քավոր» Մակրոնի հետ Շինծու գործով ձերբակալված ՀՅԴ երիտասարդների փաստաբանների ասուլիսը ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանին կասկածում են Գազայում «պատերազմական հանցագործություններին մեղսակից լինելու մեջ». Կոչ է հղվել նաև ՀՀ կառավարությանը Արցախցիների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է․ անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան Պատերազմ Արցախում
Դիանա Գասպարյանին մեղադրանք է ներկայացվել Հերթը նորից հասավ ծաղիկ մշակողներին․ Թադևոս Ավետիսյան Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես քաղաքական հետապնդման նպատակով․ Վարդևանյան Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան Ոսկանյան Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ Լիանա Հարությունյանի և նրա 8 ամսեկան երեխայի գործից Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի մասին պայմանավորվում են․ Զատուլին «ՀՀ-ում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում՝ 2011թ-ին». Գագիկ Սուրենյան Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով Ռուսաստանին դուրս են մղում Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացից. Վասիլի Կոլտաշով Փաշինյանի գնալու հետհաշվարկը միացված է. Արմեն Բադալյան ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ» Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ Սրիկաները մշտաժպիտ են լինում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին Փաշինյանը «Կաշառում է» ՍԴ-ին Փաշինյանին կանչել են բացատրության Մակրոնն ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հանձնառությունը «Մահվան նախարար» Թորոսյանը փախել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց. «Ժողովուրդ» Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը․ «Հրապարակ» Փաշինյանը միայն «ուր որ գնաս, հետդ կգամ»-ի տակ է պարել, ոմանք թաքուն կատակել են, որ իր հետ է պրոյեկտում՝ ուր գնա, հետը պիտի գնանք, անգամ՝ դժոխք ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» Ընդդիմադիր բոլոր ուժերի միակ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ մնացածը բանսարկություն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանի համար վախի նոր օջախ է ստեղծվել․ «Կարճ ասած» ՀՀ-ն չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը երրորդ կողմի արտապատվիրակելը. Փաշինյանի խոսնակ Պատրաստ ենք 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ

Սիրիայի նոր առաջնորդի կերպարն Էրդողանն ուզում է նմանեցնել Զելենսկուն՝ հետապնդելով երեք հիմնական նպատակ

Ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ քաղաքական առաջնորդների արտաքին կերպարները մեծ դեր են կատարում հանրության կողմից ընկալվելու, տարբեր խնդիրներ լուծելու համար:

Հատկապես արևմտյան երկրներում է դա տարածված և, այդ իսկ պատճառով, նույն մոդայիկ այս  թրենդը արևմտյան շրջանակները փորձում են օգտագործել իրենց խնդիրների լուծման համար, այդ թվում՝ նաև հետխորհրդային երկրներում:

Օրինակ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Զելենսկու նոր կերպարը՝ զինվորական հագուստով, մեծ դեր կատարեց արևմտյան հանրությունների շրջանում՝ Ուկրաինային օգնության ծավալները տարեցտարի մեծացնելու համար:

Հայաստանում,  Նիկոլ Փաշինյանին ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կերպարի մեջ տեղավորելը, 2018-ին նույնպես կարևոր  նշանակությունն ուներ՝ իշխանությունը գրավելու հարցում:

Արևմտամետ ծրագրերի մեջ Վազգեն Սարգսյանի եղբորն օգտագործելը նույնպես այդ շարքից է:

Եվ ահա, Սիրիայում Ասադին տապալած  ահաբեկիչների առաջնորդը արևմտյան լսարաններում հանդես է գալիս  Զելենսկու կերպարով:

Հասկանալի է, որ շարքային ահաբեկիչները չեն որոշում այդ կերպարներով հանդես գալ:

Կոնկրետ Սիրիայի դեպքում «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (նախկին անունը Ջաբհաթ ան-Նուսրա)   առաջնորդ  Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի կերպարանափոխության վերաբերյալ որոշումը հասկանալի պատճառով  իրեն չէր պատկանում:

25 հազարանոց զինված խմբավորման առաջնորդը չէր կարող միայնակ հաղթել Սիրարայի կանոնավոր բանակին և օրերի ընթացքում հայտնվել Սիրիայի գահին:

Պարզ է, որ նա ունի հոգեհայր և բոլորին է հայտնի, որ նրա ազգանումը Էրդողան է:

Հենց Էրդողանի գաղափարն է Ջուլանիի կերպարանափոխությունը:

Նախ  ներկայացնենք, թե ով է իրականում այս անձնավորությունը:

                     Շարքային ահաբեկչից մինչև արաբական «Զելենսկի»

Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին նրա ածական անունն է, իսկ իրական անունը Ահմեդ Հուսեյն ալ-Շարաա է:

1982 թվականին ծնված այս ահաբեկիչն իր քաղաքական կարիերան սկսել է Իրաքից, երբ նա ներգրավվել է «Իսլամական պետության» կազմում, որպես Սիրիայի  ահաբեկիչների ներկայացուցիչ:

Այնուհետև Ջուլանին  ձերբակալվել է ամերիկացիների կողմից, իսկ  2008-ին ազատվել բանտից, խոստանալով, որ այլև չի մասնակցի հետագայում ահաբեկչական գործողությունների:

Սակայն դրժել է իր խոստումը:

2011 թվականին, Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկմամբ, Իրաքի «Իսլամական պետության»  ահաբեկչական կառույցի  ղեկավարությունը որոշում է սկսել էքսպանսիան Սիրիայում և Ջուլանիին ուղարկում է այնտեղ՝ Սիրիայում դուստր կառույց կազմակերպելու համար: Նոր այդ  խումբը ստեղծվել է 2012 թվականի հունվարի 23-ին և անմիջապես դարձել է Սիրիայում իսլամիստների հիմնական շարժիչ ուժը։ Խումբը սկսեց հաջողությամբ հետ մղել սիրիական արաբական բանակի ստորաբաժանումներին։

2013-ին ամերիկյան Պետդեպը Ջուլանիին ճանաչեց որպես «խիստ վտանգավոր ահաբեկիչ», իսկ չորս տարի անց հայտարարեց 10 միլիոն դոլար պարգև՝ նրան ձերբակալելուն հանգեցնող տեղեկատվության համար։ Ի դեպ մինչ այսօր, ամերիկյան այդ որոշումը չի չեղարկվել:

2017 թվականի հունվարի 28-ին «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը ստեղծվել է «Ջաբհաթ Ֆաթահ ալ-Շամ»-ի (նախկինում՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի), «Ջաբհաթ Անսար ալ-Դին»-ի, «Ջեյշ ալ-Սուննա»-ի, «Լիվա ալ-Հաք»-ի և «Նուր»-ի միաձուլման արդյունքում:

Աստանայի և Մոսկովյան համաձայնությունների արդյունքում Թուրքիան ստանում է լեգիտիմ իրավունք՝ Սիրիայի Իդլիբ նահանգում ձևավորել սեփական ազդեցության կառավարման գոտի, որտեղ և Ջուլանին նշանակվում է այդ մարզի զինված ուժերի առաջնորդը:

Եթե նախկինում Ջուլանին հանդես էր գալիս ծայրահեղ կարգախոսներով, ապա Իդլիբում, թուրքերի խորհրդով, նա սկսեց կերպարանափոխվել և հանդես գալ արևմտյան լսարանի համար դրական կերպարով:

Ինչ՞ նպատակ է հետապնդում Էրդողանը  «արաբական Զելենսկու»  այս կերպարով

Առաջին

Էրդողանը Ջուլանիի այս նոր կերպարով փորձում է արևմտյան լսարանի մոտ լեգիտիմացնել իր պրոքսի ուժի ղեկավարին, որպեսզի միջազգային հանրության մեջ Ջուլանին «Զելենսկու»  կերպարով  դառնա   «բռնապետ»  Ասադի իրական այլնտրանքը:

Երկրորդ

Արևմուտքը արդեն «ծանոթ է»  Զելենսկու կերպարին, և Ջուլանիին այդ կերպարով ներկայացնելը կարևոր է Էրդողանի համար, որպեսզի նրա անունից Էրդողանը կարողանա Սիրիայի Քրդաստանում փաստացի նոր ցեղասպանություն իրականացնել:

Էրդողանի համար, քրդերի հարցի լուծումը ճակատագրական բնույթ ունի, քանզի այս տարածքի քրդերի մոտ զարգացած է ազգային գիտակցությունը, ինչը սպառնալիք է Թուրքիայի համար:

Իսկ քրդերին այսօր աջակցում են ամերիկացիները:

Երբ քրդերին սկսում է ճնշել մի քաղաքական ուժ, որի ղեկավարը նման է Զելենսկուն, ըստ Էրդողանի, դա կարող է արևմտյան հանրությունների գիտակցության մեջ իր դրական  ազդեցությունն ունենալ:

Երրորդ

Էրդողանի ծրագրերը չեն սահմանափակվում միայն Սիրիայով:

Եթե նա կարողանա լուծել քրդական հարցը, ապա Ջուլանիի գլխավորած Սիրիան կարող է օրինակ ծառայել նաև մյուս արաբական երկրների համար, թե ինչպես կարելի կլինի  կառուցել «ժամանակակից   արաբական պետությունը»՝  Էրդողանի օգնությամբ:

Ջուլանին, ըստ Էրդողանի, դուրս է եկել ժողովուրդի ծոցից, ի տարբերություն՝ Հորդանանի և Սաուդյան Արաբիայի թագավորների  կամ  Եգիպտոսի գեներալ  Աս-Սիսիի:

Ջուլանիի կերպարով, Էրդողանը փորձում է մեսիջ ուղարկել արաբական «փողոցին», որոնց մեծ մասը, դասակարգային պատճառներով չի սիրում  իր ղեկավարներին, որ Էրդողանը կարող է «օգնել»   իրենց՝ հասնել արդարության:

Էրդողանի մոտ գործում է նախկին Օսմանյան կայսրության սուլթանների առաքելության տեսլականը:

Իսկ նախկինում իսլամական աշխարում հենց Օսմանյան կայսրության սուլթանն էր համարվում աշխարի բոլոր մահմեդականների առաջնորդը:

Սակայն Էրդողանի այս ծրագրերը կարող և կյանքի չկարողանան կոչվել, քանի որ տարածաշրջանում կան այլ խաղացողներ, որոնց համար թուրքերի ծրագրերը վտանգավոր են:

Եթե հենց սկզբնական փուլում դա Իսրաելն է, ապա հաջորդ փուլերում, նրան կարող է միանալ նաև Եգիպտոսն ու ծոցի երկրները:

Ինչ վերաբերվում Ռուսաստանին և Իրանին, ապա վերջիններս դեռ երկար ժամանակ կհայտնվեն դիտորդի կարգավիճակում, քանի որ զրկվել են այդ երկրում լեգիտիմ հենարան ունենալուց:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan