Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Բոլորի ընդդիմությունը Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է
9
Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Պատերազմ Արցախում
Միայն կռանալն է լավ ստացվում․ «Կարճ ասած» Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Շուրջ 300 քրվարույթ Հայաստանում՝ ատելության խոսքի և բռնության քարոզի կոչերի համար. Փաշինյանի վրա հոդվածը չի տարածվում Ամեն օր՝ նոր հարձակում հայ մշակույթի, պատմության, հավատքի և մեր արժանապատվության դեմ. Արթուր Խաչիկյան Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Սպայի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ Քիչ առաջ բանդիտական հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա. փաստաբան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Բոլորի ընդդիմությունը Փաշինյանը հրապարակել է Հայ Առաքելական եկեղեցին վերացնելու և փոխարենը թերևս «ՔՊ-ի եկեղեցական մասնաճյուղ» ձևավորելու իր պլանը Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը. ՆԳՆ Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է Նոյեմբերին մատակարարված գազի վերաբերյալ տեղեկատվությունը դեկտեմբերի 9-ից լինելու է բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստի սպասարկման կետերում Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել

Ասադի և Փաշինյանի նույնական սխալները. ի՞նչ է սպասվում Հայաստանին

Ժամանակակից աշխարհակարգը չի հանդուրժում պետական ղեկավարության շարունակական սխալների շարքը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. 

«Սիրիայում տեղի ունեցածը պետք է շատերին մտածելու տեղիք տա՝ սկսած փորձագետներից մինչև քաղաքական դերակատարներ ամբողջ մեծ Եվրասիայի տարածքում: Սակայն առաջին հերթին դա պետք է մտածելու տեղիք տա պետությունների ղեկավարներին: Ժամանակակից աշխարհակարգը չի հանդուրժում պետության ղեկավարության շարունակական սխալների շարանը: 

Քանի որ մեզ առաջին հերթին անհանգստացնում է Հայաստանը, նրա մասին էլ կխոսենք: Եթե վերլուծենք թուրքական քաղաքական ղեկավարության նարատիվները, ապա ահաբեկիչներին իրենց աջակցությունը արդարացնելու համար Ռեջեփ Էրդողանի ռեժիմը երկու կետ է ընդգծում. 

1.  Բաշար Ասադը չընդունեց «Թուրքիայի մեկնած ձեռքը» և անտարբեր մնաց հաշտեցման և բանակցությունների կոչերին: Այլ կերպ ասած, Ասադը հրաժարվեց բանակցել Անկարայի հետ Էրդողանի պայմաններով: 

2.  Ասադը լուրջ սխալ թույլ տվեց՝ չօգտագործելով ռազմական գործողությունների դադարը՝ «հաշտվելու» համար սիրիական ժողովրդի հետ: Թուրքիայում «ժողովուրդ» ասելով հասկանում էին Իդլիբի թուրքական տարրերին, ինչպես նաև Թուրքիայից Սիրիա տեղափոխված այսպես կոչված «փախստականներին»: 

Նույն ձևակերպումները Հայաստանի վերաբերյալ օգտագործում են Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը: Էրդողանն ասում է, որ «Հայաստանը պետք է ընդունի հաշտության մեկնած ձեռքը», իսկ Ալիևը հայտարարում է, որ «Հայաստանը պետք է սկսի բանակցություններ «արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ»: 

Եվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները չհաստատեցին և չհերքեցին, թե քննարկվում է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում ադրբեջանցիների «վերաբնակեցման» հարցը Հայաստանում (խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել հարցը ըստ էության): Եվ միայն հայտարարեցին, որ ժողովուրդը կիմանա այդ մասին, երբ այս հարցում գաղտնիության անհրաժեշտություն չլինի, ապա ՀՀ ԱԳՆ-ն առ այսօր չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը: 

Նշենք միայն, որ եթե ԱԳՆ-ում որոշեն այնուամենայնիվ մեկնաբանել, ապա թող նաև իրենց իսկ գործողություններում փնտրեն արմատները, մասնավորապես այն, թե ինչպես 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի հետ միասին, դարձան հակաարցախյան դավադրության մասնակից և Պրահայում իրենք միասին հանձնեցին Արցախը Ադրբեջանին, որից հետո Բաքուն անցավ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներին: 

Սիրիայի և Հայաստանի իրավիճակն ունի ևս մի շարք նմանություններ. 

1.  Հայաստանը հրաժարվում է Իրանի հետ ռազմական համագործակցությունից, որը կարող է օգնել զսպելու Թուրքիային և Ադրբեջանին: Իսկ Բաշար Ասադը հրաժարվեց քրդերին ինքնավարություն տրամադրել: Քրդերին, որոնց ռազմական ստորաբաժանումները պատրաստ էին զենքով պաշտպանել Սիրիան թուրքական բանակից և պրոքսիներից: 

2. 2018 թվականին Ռուսաստանը Սիրիայի կառավարությանը առաջարկեց բարեփոխել զինված ուժերը: Առաջարկվեց նոր տեխնիկա մատակարարել վարկով: Այն կարելի էր մարել Սիրիայում ռուսական ընկերությունների համար արտոնությունների հաշվին: Սիրիայի ղեկավարությունը հրաժարվեց այս առաջարկից: 

Հայաստանի ղեկավարությունը, իր հերթին, հրաժարվեց  բանակի արդիականացման Ռուսաստանի առաջարկներից, որոնք ներկայացվել էին 2020 թվականի պատերազմի ավարտից հետո:  

3. 2024 թվականի հունիսի 10-ին Ասադի հետ վերջին հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Սիրիայի նախագահին կարևոր և հիմնավորված նախազգուշացում է արել ՝ հույս չդնել արաբական այլ երկրների և Արևմուտքի խոստումների վրա: Սակայն Ասադը հրաժարվեց լսել Խամենեին: 

ՀՀ իշխանություններն, ինչպես և արդեն նախկին Սիրիայի պետության ղեկավարը, հրաժարվում են լսել նախազգուշացնող ազդանշանները Թեհրանից և Մոսկվայից: 

Հայաստանում ապագա հնարավոր աղետի սցենարն արդեն հիմա ավելի քան ակնհայտ է…  

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan