Փաշինյանի հայ-ամերիկյան թղթե շերեփը Բացառված չէ, որ ԱՄՆ-ի պահանջով հայ զինվորականներն օգտագործվեն Իրանի դեմ. Ձյունիկ Աղաջանյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ
15
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Օվերչուկը Հայաստանի ԵՄ-ին անդամակցության որոշումն անվանել է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ Բայդենի վերջին վատությունը Հայաստանին․ Նիկոլը հերթական «սև» թուղթը բերեց «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մհերը բոլորին ձեռք էր մեկնում, օգնում էր, բայց այդ մասին երբեք չէր խոսում. Գեղամ Մանուկյան Փաշինյանի հայ-ամերիկյան թղթե շերեփը Հայաստանը ՌԴ-ին բողոքի նոտա է հղել Չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. Դմիտրի Կիսելյով Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. Նարեկ Մկրտչյան Քաղաքականության մեջ ազարտը հղի է անսպասելի արդյունքներով. Կարասինը` ՀՀ-ի քայլերի մասին Օվերչուկը Հայաստանի ԵՄ-ին անդամակցության որոշումն անվանել է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ 24 ժամ ջուր չի լինելու Արդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Սերգեյ Կոպիրկինին հանձնվել է բողոքի հայտագիր Ի՞նչ է իրենից ենթադրում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը. Բորիս Մուրազի (տեսանյութ) «Մայր Հայաստան» և Հանրապետականների ռինգի աղմուկի մեջ կարևոր էպիզոդ կորավ Բայդենի վերջին վատությունը Հայաստանին․ Նիկոլը հերթական «սև» թուղթը բերեց Բացառված չէ, որ ԱՄՆ-ի պահանջով հայ զինվորականներն օգտագործվեն Իրանի դեմ. Ձյունիկ Աղաջանյան Վանեցյան. Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28. Սուրենյան Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Միևնույնն է ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Ինչ կանոնադրություն են ստորագրել Փաշինյանի Արարատ Միրզոյանն ու Բայդենի Բլինքենը «Հայաստանի գլխին» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ

Թուրքիան արդեն հայտարարել է, թե ինչ չորս խնդիր է հետապնդում Սիրիայում

Թուրքիայում արդեն չեն թաքցնում, որ սիրիական վերջին զարգացումների հետևում իրենք էին կանգնած:

Թուրքական  Hurriyet  պարբերականը   նշում է, որ Անկարայի համար անսպասելի չէին Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրին Ասադի վարչակազմի անկմանը։

«Ազգային հետախուզական կազմակերպությունը և Թուրքիայի զինված ուժերը մշտապես վերահսկում էին իրավիճակը տարածաշրջանում: Նոյեմբերի 27-ին, երբ սիրիական ընդդիմությունը հարձակում սկսեց Հալեպում, Անկարան գիտեր, որ «Կայծակ» օպերացիան արագորեն կհասնի Դամասկոս: Այդ իսկ պատճառով Ասադի տապալումը   անակնկալ էր  ողջ աշխարհի համար, բայց ոչ՝  Անկարայի համար»,- գրում է սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

Թուրք վերլուծաբաններն արդեն հրապարակավ նշում են, թե ինչ չորս գերակա խնդիրներ է  հետապնդելու մոտակա ժամանակահատվածում  Էրդողանը:

Ըստ նրանց, Թուրքիան Սիրիայում հետապնդելու է չորս կարևոր նպատակներ.

Առաջին.  Սիրիայում ձևավորել թուրքամետ իշխանություն, որը մեծապես կախված կլինի Անկարայից:

Երկրորդ.հակազդեցություն  Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK-ին) և նրա սիրիական ճյուղին՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի:

Թուրքիան այս հարցում արդեն անցել է կոնկրետ քայլերի: Անկարայի աջակցությունն ունեցող Սիրիական ազգային բանակի կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջի գրավումից հետո, այն մտադիր է դադարեցնել PKK-ի ներկայությունը Քոբանիում և Քաշիմլիում՝ հարևան երկրի նույն շրջանում, գրում է Hurriyet-ը։ Թուրքական իշխանությունները նախապես հայտարարել էին Սիրիայի հյուսիսում 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու մտադրության մասին՝ սահմանի 600 կիլոմետրանոց հատվածի վրա վերահսկողություն ապահովելու և նրա տարածքից   բխող  սպառնալիքները նվազագույնի հասցնելու համար:

Երրորդ. Թուրքիան նպատակ ունի ապահովել   սիրիացի փախստականների վերադարձը   Հայրենիք: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրում 2,9 մլն սիրիացի կա:

Չորրորդ. Էրդողանը   նպատակ ունի նոր գազամուղ կառուցել Քաթարից դեպի Թուրքիա, որի արդյունքում Թուրքիային կդարձնի տարածաշրջանի խոշորագույն  էներգետիկ հանգույցներից մեկը:

Արդեն Թուրքիան բանակցում է որոշ արևմտյան երկրների և ծոցի արաբական երկրների հետ՝ Սիրիա ներդրումներ բերելու համար:

Այդ ֆոնին  թուրքական շխնարարական ընկերությունների ակցիաները  երկրի բորսաներում կտրուկ աճ են գրանցել:

Սակայն Թուրքիայի այս ծրագրերին կարող է խանգարել Իսրայելը, ով նույնպես համարում է իրեն հաղթող կողմ և ցանկանում է իր ազդեցությունը տարածել Սիրիայի վրա, հենվելով առավելապես   քրդերի, դրուզների և քրիստոնյաների վրա:

Թեև Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում աշխարաքաղաքական խոշոր պարտություն կրեցնին, նրանք էլ չեն ուզում հրաժարվել ապագայում այդ երկրում ազդեցություն ունենալուց:

Ընդ որում, այս երկու կողմն էլ կարող են հենվել Սիրիայի ալավիական հատվածի վրա, որը կազմում է այդ երկրի բնակչության 15 տոկոսը:

Հիշեցնենք, որ 20 դարի սկզբին, Սիրիայի ալավիները մի անգամ փորձ կատարել են ստեղծելու համար առանձին պետություն: Ճիշտ է դա անհաջող փորձ է եղել, սակայն ով կարող է երաշխավորել, որ  մեր ժամանակներում, դրա կրկնությունը հաջողությամբ չի պսակվի:

Այնպես որ, հետասադական ժամանակաշրջանի Սիրիայում  գործընթացները դեռ նոր են ծավալվում, և ոչ ոք չի կարող ասել, թե որ ուղիով դրանք կարող են զարգանալ:

Ինչ վերաբերվում է այդ երկրի հայ համայնքի հետագա ճակատագրին, ապա այս հարցում Հայաստանը կարող էր դեր կատարել, մանավանդ, որ բոլոր բանակցային գործնթացներում, հայերը, մյուս քրիստոնյաների հետ միասին համարվում էին քաղաքական երկրխոսության գործընթացի սուբյեկտ:

Սակայն հաշվի առնելով, թե ով է այսօր կառավարում Հայաստանը, չենք կարող հույս ունենալ, որ Հայաստանը կկարողանա այս հարցում ինչ-որ դեր ստանձնել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan