Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է Մեր մասին զրպարտչական, վիրավորանքի տարրեր պարունակող գրառում կատարած Արուսյակ Ջուլհակյանի հետ կհաղորդակցվեմ դատարանում. Մելոյան Ընտրակեղծիքներ, կուտակումներ. Մեխակյանը չի հասնի նպատակին․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
16
Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞ Ժամը 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը․ ԿԸՀ «Մայր Հայաստանը» Մայր Աթոռի կողքին է․ Գրիշա Հարությունյանը քվեարկեց հարազատ Դողս գյուղում (տեսանյութ) Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը քվեարկեց Ծաղկունքում (տեսանյութ) Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում․ «Հայաքվե» Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվեցին (ուղիղ) Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Պատերազմ Արցախում
Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է Վաղարշապատի 2 տեղամասից ստացված նախնական արդյունքները Ծեծկռտուք Չեխովի 47 շենքի դիմաց. Կան ձերբակալվածներ Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Վաղարշապատի մեծ մասը հոսանքազրկվեց Մեր մասին զրպարտչական, վիրավորանքի տարրեր պարունակող գրառում կատարած Արուսյակ Ջուլհակյանի հետ կհաղորդակցվեմ դատարանում. Մելոյան Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞ Իբր անգրագետ ընտրողն իրականում անգրագետ չի եղել (տեսանյութ) 10/4, 10/41, 14/10 ընտրատեղամասերում ընտրողները եկել են խմբերով, առաջացել է կուտակում. Ահազանգ «Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ»․ ՆԳՆ Ժամը 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը Հլը տուր ստեղ. լարված իրավիճակ 14/37 ընտրատեղամասում. Կույր կնոջն այդպես էլ չհաջողվեց ընտրություն կատարել Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը․ ԿԸՀ Ընտրողներին «ուղղորդող» անձը Խոյի համայնքապետի աներն է Սույն անձը մարդկանց է ուղեկցում ընտրատեղամաս Բաց քվեարկություն է իրականացվել․ «Մայր Հայաստանի» վստահված անձ (տեսանյութ) «Մայր Հայաստանը» Մայր Աթոռի կողքին է․ Գրիշա Հարությունյանը քվեարկեց հարազատ Դողս գյուղում (տեսանյութ) ՔՊ կուսակցության լրատվամիջոցը, բնականաբար, սուտ է տարածել Ընտրակեղծիքներ, կուտակումներ. Մեխակյանը չի հասնի նպատակին․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ Քաղաքացին առավոտից մարդկանց է ուղղորդված բերում քվեարկության. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 14/29 տեղամասում խախտում է նկատվել (տեսանյութ) 14/08 Սարքը չի ճանաչել ընտրողներից մեկի անձնագիրը, մեկ այլ ընտրող քվեախցիկից փորձել է դուրս բերել բոլոր քվեաթերթիկները «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը քվեարկեց Ծաղկունքում (տեսանյութ) «Սրանց համար խոսքի ազատությունը սոսկ տրաֆարետ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից՝ օգտագործելով ամենաեղկելի գորիքակազմը, գռեհիկ բառապաշարը...» Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում․ «Հայաքվե» «Աղոթքի նախաճաշին» եկած քրիստոնեական կազմակերպությանը չեն թույլատրել այցելել կալանավորված հոգևորականներին Ընտրությունը կատարեցինք աղոթքով, ասելով, որ արդար ընթացք ունենա. Գարեգին Երկրորդ Ընտրատեղամասերի կահավորման խախտումների արձանագրումներ՝ Վաղարշապատում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին

Մարդու... չիրավունքներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր դեկտեմբերի 10-ն է. Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Հեռավոր 1948 թվականի այդ օրը ՄԱԿի Գլխավոր ասամբլեան ընդունել է մեր ժամանակների թերևս ամենից կարևոր, ամենից մարդասիրական, բայց ամենից... անտեսված ու ոտնահարված փաստաթուղթը՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»: Բայց մեր ասելիքը հիմա այդ հռչակագրի դրույթների մասին չէ, այլ հենց մարդու իրավունքների, ինչպես հիմա շատ մեկնաբաններն են սիրում ասել՝ «գետնի վրա», այն է՝ իրականության մեջ: Ու երբ նայում ենք այս ամենին իրականության պրիզմայով, տեսնում ենք, որ մարդու իրավունքները վերածվել են մարդու... չիրավունքների:

 
Սկսենք խոշոր, աշխարհում տարբեր գործընթացներ հարուցող ու մեծ ազդեցություն ունեցող տերություններից, որոնց նախաձեռնությամբ էլ, ի դեպ, Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունվեց ՄԱԿի այդ հիմնարար փաստաթուղթը: Այսպես կոչված՝ «հավաքական Արևմուտքը» ներկայացնող տերությունները, «ժողովրդավարության փարոսները» իրենց գործողություններով ու քաղաքական որոշումներով գրեթե ամեն օր ապացուցում են, որ «մարդու իրավունքներ» ասվածն ընդամենը հարմար քաղաքական գործիք է, ոչ ավելին: Ցավալի է, բայց տասնամյակների ընթացքում արմատապես այլասերվել է «մարդու իրավունքների» նկատմամբ հիշյալ կանոնները սահմանող տերությունների վերաբերմունքը... Այ, երբ իրենց պետք է, ասենք՝ որևէ երկրի իշխանության վրա ճնշում բանեցնելու համար, նրանք հիշում են, որ, առհասարակ, մարդու իրավունքներ էլ կան, որոնք իրենց ֆինանսական ու նյութական շահերին դիպչող այս կամ այն երկրի կառավարությունը խախտում է:
 
Իսկ երբ իրենց համար ֆինանսական, աշխարհաքաղաքական, նյութական շահերի առումով խնդիր չկա, ապա... «մարդու իրավունքներ» էլ չկան: Ի՞նչ տեսք ունի դա իրականության մեջ: Քավ լիցի, շատ հեռուներ չարժե գնալ ո՛չ պատմական, ո՛չ էլ՝ աշխարհագրական առումով: Վրաստանի ներկայիս իշխանությունը սեփական պետությունն ու ժողովրդին պատերազմական աղետներից հեռու պահելու համար չի՞ ցանկանում «հավաքական Արևմուտքի» պատվերը կատարել, ուրեմն՝ հակաժողովրդավարական է, ոտնահարում է մարդու իրավունքները: Հասկանալի է, արևմտյան լրատվամիջոցները նրանց՝ վրացական իշխանություններին ներկայացնում ու նկարագրում են որպես մի աներևակայելի մարդատյացների, որպիսիք այս վայրենի աշխարհում մինչ օրս, իբր, չեն եղել:
 
Բայց, ահա, այդ նույն «մարդասեր» տերությունները բացարձակապես ոչ մի խնդիր չունեն, օրինակ՝ պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևի հետ համագործակցելու, նրան «բարևբարլուս» ասելու հարցերում, որովհետև... նրանից նավթ ու գազ են գնում, ձեռքի հետ էլ՝ նավթադոլարներ ու կասպիական սև ձկնկիթ են ստանում: Հա, Ադրբեջանը դասական դինաստիական բռնապետություն է, այնքան բացահայտ, որ մեկմեկ «մարդասեր», «ժողովրդավար» երկրներն արտահայտվում են, բայց նրանք էլ, Ալիևն էլ հրաշալի գիտեն, որ դա մյուսների համար է, «խաղի կանոնների» բաղկացուցիչ մաս:
Մեկ այլ օրինակ՝ ոչ պակաս թարմ. Վրաստանում վերջին ցույցերի ժամանակ ցուցարարները ամենևին էլ խաղաղ չէին, դա բոլորը տեսան: Անգամ երկրի խորհրդարանի շենքը հրկիզեցին (դա, մեծ հաշվով, իրենց ներքին գործն է, դրա մասին չէ խոսքը): ԱՄՆ հեռացող վարչակազմը, ԵՄ ղեկավարությունը քննադատեցին ու դատափետեցին... իշխանություններին:
 
Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոստիկանական սանձարձակությունների դիմեց բացառապես խաղաղ, անզեն ցուցարարների դեմ, բեկորային նռնակներով վիրավորվեց 100 մարդ: Ու ԱՄն դեսպանը, ԵՄ ներկայացուցիչները... խրախուսեցին իշխանություններին, իսկ խաղաղ ցուցարարներին գրեթե դատապարտեցին: Շատ ենք խոսել այս քաղաքական փարիսեցիության, այդ երկերեսանիության մասին: Բայց այս դեպքում ո՞րն է հարցը: Իսկ հարցն այն է, որ «մարդու իրավունքները» մնացին տրորտակ ու անշունչ ընկած՝ այդ իրավունքներն ու ազատություններն ըստ հարմարության թափահարող տերությունների նյութաքաղաքական շահերի ներբանների տակ: Ու վերածվեցին մարդու... չիրավունքների: Հետևություն՝ շահերն իրավունքներից վեր են, խոսակցականով ասած՝ «ծալած ունեն»...
 
Նույնն է նաև ազգերի, ժողովուրդների իրավունքների դեպքում: Որոշ ազգերի ու ժողովուրդների դեպքում, պարզվում է, «իրավունքները» գործում են: Մյուսների դեպքում՝ ի՜նչ իրավունք, ի՜նչ բան: Ո՞ւմ են այսօր հուզում ամերիկյան ավիահարվածներից զոհված ու հաշմված սերբերի իրավունքները, ո՞ւմ են այսօր հետաքրքիր կոալիցիոն հարվածների տակ քարուքանդ արված Իրաքի միլիոնավոր բնակիչների խեղված ճակատագրերն ու իրավունքները, ո՞ւմ են հետաքրքիր հենց այս օրերին փլուզված Սիրիայի միլիոնավոր բնակիչների իրավունքները, կամ՝ Լիբիայի, կամ՝ Լիբանանի, կամ՝ Գազայում Իսրայելի կողմից կոտորված արաբ երեխաների իրավունքները... Իսկ ո՞ւմ հուզեց մի ամբողջ ժողովրդի՝ Արցախի 150 հազար հայության՝ սեփական հայրենիքում, սեփական բազմահազարամյա բնօրրանում ապրելու և արարելու իրավունքը: Ո՞ւմ հետաքրքրեց Արցախի հայաթափումը: Գործնականում ոչ մեկին, անգամ... Հայաստանի կառավարություն (իշխանություն) կոչվող խմբին:
 
Ի դեպ, հեռավոր 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել նաև Արցախի հայության ինքնորոշման հանրաքվեն՝ այն ժամանակվա գործող բոլոր օրենքներին ու նորմերին համապատասխան, ավել ին՝ ԽՍՀՄ պատգամավորների դիտորդական ներկայությամբ: Այսինքն, օրացույցի այս օրը նաև այդ առումով է մեզ համար հիշարժան: Այո, կան մարդու իրավունքներ: Ու մարդու իրավունքների հիմնարար աղյուսները գալիս են պատմության խորքերից, դեպի մարդն ու մարդկային հոգու փրկությունն ուղղված ուսմունքներից: Այդ ամենը կա:
Բայց այսօր առարկայորեն կան և կոլեկտիվ ու անհատական բռնությունները, պատերազմների ու հայրենազրկման սպառնալիքները, կան քաղաքական ելուզակություններն ու բազմերեսանիությունը: Եվ այդ պայմաններում այս իրականության մեջ անհնար է իրավունք ունենալու իրավունքը ձևակերպել ավելի հակիրճ ու համընկալելի, քան դա արել է Գարեգին Նժդեհը. «Ուժն է ծնում իրավունք»:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan