Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
24
Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Ցնծացե՛ք, ընտրողներ. Փաշինյանը ձեր թոռների վզին ևս 150 մլն դոլար պարտք ավելացրեց Պատերազմ Արցախում
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի. ավագանի ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ» Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տղաներ ու աղջիկներ, կպեք գործի, Ավինյան Տիգրանին ձյուն մաքրելու դասեր տվեք Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու» ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել Ամբողջ Ավան վարչական շրջանը պատված է մերկասառույցով (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած» Անվճար մանկապարտեզներ՝ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ) Քանի՞ քաղաքացի կոտրվածքներ կստանա իշխանության անբավարար աշխատանքի արդյունքում (տեսանյութ) Քաղաքապետարանն արևի փոխարեն պարգևավճար կստանա՞ (տեսանյութ) Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Նոր խաբեություն «TikTok» սոցիալական հարթակում. ՆԳՆ-ի զգուշացումը Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյանը՝ Թորոսյանին Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ)

Սպիտակի ավերիչ երկրաշարժից 36 տարի է անցել

36  տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի՝ Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի ու ավերիչ երկրաշարժը։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը  11 անց 41 րոպեին  Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում։ Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին։ Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ:

Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում:

Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և հետո շինարարական աշխատանքներ կատարել։

1989 թ. սկզբում աղետի գոտում աշխատում էին այլ հանրապետություններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ, որոնք ԽՍՀՄ կառավարության ընդունած որոշման համաձայն մեծ աշխատանք ծավալեցին։ Որոշվել էր ավերվածը վերականգնել երկու տարում։ Աղետի գոտուց շուրջ 170 հազար մարդ տեղավորվեց Կովկասի առողջարաններում ու հանգստյան տներում։ Հազարավոր խեղված երեխաներ բուժման նպատակով տեղափոխվել էին Խորհրդային Միության և արտասահմանի բուժարաններ։
Yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan