Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Երգչուհի Արմինե Գրիգորյանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Խեղկատակին Հայաստանում իշխանության բերած թիմն ԱՄՆ֊ում պարտվեց
22
Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մեր բոյկոտը 100 % լեգիտիմ է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ փոփոխություն է բերելու Թրամփը աշխարհի համար,և ի՞նչ պետք է անենք մենք Իշխանությունը կտրվել է իրականությունից, դո՛ւրս եկեք փողոց. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից առաջ արժեր իմանալ, թե ծանո՞թ է արդյոք Փաշինյանը Լոքի «աբստամբության իրավունքի» տեսությանը Երևան քաղաքում «իշխանություն» գոյություն չունի (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման որոշումը կասեցնելու հարցով «Մայր Հայաստանի» հրավիրած արտահերթ նիստին ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները չներկայացան Պատերազմ Արցախում
Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Սահմանազատման գործընթացը Տավուշի ո՞ր սահմաններից է տեղի ունենալու․ Գառնիկ Դանիելյան Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարևոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Ստեփան Դանիելյան Նախկինին վերադարձի մասին․ «Կարճ ասած» 20-ամյա դատապարտյալ է մահացել Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Իրանը ևս մեկ զորավարժություն է անցկացնում Բաքվի դատարանը շինծու դատավարության հաջորդ նիստին որոշում կկայացնի Արցախի ղեկավարության խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Փաշինյանը արդեն հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է հրապարակել բանակցային փաթեթները. Մամիջանյան Հայ ժողովրդի առաքելությունն է ազատվել «կապիտուլյացիա, թե՞ պատերազմ» երկընտրանքից․ Ռուստամյան Ադրբեջանը դատում է մարդկանց, ովքեր մեր հավաքական հաղթանակի կերտողներն են. Սեյրան Օհանյան «Այ ․․․ դու մտնես», «Բայց դու ինչ ․․ ես», «Էսի լրիվ․․․»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Փաշինյանը ոչ միայն իմացել է փաստաթղթի մասին, այլև աշխատել է դրա վրա. բացառիկ մանրամասներ՝ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցից Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Ահազանգ․ տրանսպորտի միասնական քարտերը չեն գործում (տեսանյութ) Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը տուգանքի մատերիալ են դարձնում «հպարտ քաղաքացիներին» Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ» Ոչ մի արտոնություն էլ չի գործում, հերթական խաբեությունը․ չտրվե՛լ սրանց ստերին, բոյկոտե՛լ (տեսանյութ) ՔՊ-ից այ այսքան մարդ էր եկել Երևանի ավագանու արտահերթ նիստին ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի նշանակումը մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում Երգչուհի Արմինե Գրիգորյանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. Լավրով Ռուսաստանի արտգործնախարարը կայցելի Երևան Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել Ալեն Սիմոնյանը ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն և 4 անգամ ասաց Ղարաբաղ. Տեսանյութ

«Տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությամբ. Նիկոլը թող պատասխանի, ինչո՞ւ չի գնացել այդ քայլին». Հայկ Մամիջանյան

«Ես, կարծում եմ՝ ցանկացած հայ, տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությամբ, որովհետև ակնհայտ էր, որ հարցը վերաբերում էր ոչ թե Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ագրեսիային, այլ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին, ըստ որի՝ «ՀՀ իշխանություններն այդպես էլ չճանաչեցին Արցախի անկախությունը, և, որ տարօրինակ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը գնար ու Արցախում կռվեր Հայաստանի կողմից»։

Հայկ Մամիջանյանն Արցախի անկախության ճանաչման հետ կապված երկու փաստարկ ներկայացրեց։

Նախ, առաջին պատճառը, ըստ որի՝ Արցախի անկախությունը նախկին իշխանությունները չեն ճանաչել՝ հնչեցվել է բազմիցս։

«Անկախության ճանաչում՝ ենթադրում է բանակցային գործընթացի ավարտ, հետևաբար՝ ակտիվ պատերազմական գործողությունների վերսկսում։ Կարծում եմ՝ ակնհայտ է, թե ինչու այդ ամենը տեղի չի ունեցել։

Կա երկրորդ դրվագը, և շատ ուրախ եմ, որ այս առիթը եղավ, որ դրա մասին խոսեմ, քանի որ քիչ է խոսվում։ 2008 թվականին ՄԱԿ-ի Ասամբլեայում ընդունվել է կեղծ, բացարձակ իրականությանը չհամապատասխանող, հակահայկական, պրոադրբեջանական մի բանաձև։ Կարծում եմ՝ դրա ընդունման պատճառները բոլորի համար ակնհայտ են՝ ՄԱԿ-ում յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայն, այնտեղ գոյություն ունի իսլամական եղբայրություն, լոբբինգն ավելի հեշտ է, և այլն։ Սա էր պատճառը, որ Հայաստանը չէր ցանկանում, որպեսզի Մինսկի խմբից զատ՝ այլ հարթակում լինեին բանակցությունները։

Դրանից հետո, երբ համանախագահ երկրների ղեկավարները՝ ամենաբարձր մակարդակում, Հայաստանին հորդորում էին որևէ դեպքում չճանաչել Արցախի անկախությունը, որպեսզի չտորպեդահարվի բանակցային գործընթացը, ՀՀ-ն երկրորդ պայմանն առաջ քաշեց՝ եթե ևս մեկ անգամ ՄԱԿ-ում ընդունվի կեղծ պրոադրբեջանական բանաձև, ապա դա հանդիսանալու է պատճառ, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Նա նաև ասաց, որ հայկական կողմից առաջ քաշված այս պայմանից հետո ՄԱԿ-ում նման բանաձև երբեք չի ընդունվել՝ պայմանն աշխատել է։

«Առաջին պայմանի իրական ապացույցը տրվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ նախագահականում հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ զգուշացրել էր, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն 7 օր, ապա Հայաստանը ճանաչելու է Արցախի անկախությունը։

Պատերազմական գործողությունները դադարեցվեցին Ադրբեջանի խնդրանքով՝ 4-րդ օրը։ Բայց ես ավելի շատ տարակուսած էի, թե 2020 թվականին Նիկոլ Վովայի Փաշինյանն ինչո՞ւ չճանաչեց Արցախի անկախությունը, երբ պատերազմ էր ու խուսափելու բան չկար, ինչից խուսափում էր՝ արդեն իրականություն էր։ Լավ կլինի՝ ինքը պատասխանի, թե ինչու այդ քայլին չի գնացել»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan