Ինչի՞ շուրջ համաձայնության եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լավրովի մեկնաբանությունը Զարգացման նոր հնարավորություններ Հզոր ու զարգացող Գյումրի Միացի՛ր ստորագրահավաքին (տեսանյութ) Արդեն 4150 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին (լուսանկար)
19
Թուրքիան փորձում է խանգարել ռուս-ամերիկյան համաձայնությանը ուկրաինական հարցով Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ պարզաբանում պահանջելու (ուղիղ) Հրատապ եթեր․ հապճեպ շրջայցի հրավեր (տեսանյութ) Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը․ Անդրանիկ Թևանյան Քաղաքային ոչ լեգիտիմ «իշխանության» մոտ վաղ առավոտից պանիկա է սկսվել (տեսանյութ) «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը (ուղիղ) ՔՊ-ն հլը թող 5% շեմը հաղթահարի, հետո նոր խոսի 50%-ից. վերլուծաբան Բոյկոտի ծավալները մեծացել են «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները այցելել են «Երևան Ավտոբուս» ՓԲԸ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ինչպե՞ս է Քոչարյանը հաջողել, իսկ Փաշինյանը՝ գցել ոտքին․ «Կարճ ասած» Ադրբեջանը նոր մեղադրանք է ներկայացրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Ինչի՞ շուրջ համաձայնության եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լավրովի մեկնաբանությունը Թուրքիան փորձում է խանգարել ռուս-ամերիկյան համաձայնությանը ուկրաինական հարցով Գյումրու պատմական կենտրոնով շրջելիս ... Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ Միասնական ընդդիմություն ունենալու թեզը ապաքաղաքական է. Ստեփան Դանիելյան «4 վարորդ աշխատանքից ազատվել է անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառով»․ Արշակ Սարգսյան Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման ժամկետը Մեղրիի թեման փակվեց, դա պատվեր էր. Տիգրան Քոչարյան Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց գրավի դիմաց Զարգացման նոր հնարավորություններ Հզոր ու զարգացող Գյումրի Միացի՛ր ստորագրահավաքին (տեսանյութ) «Մենք անվտանգության երաշխիքներ ենք ուզում, այդ թվում՝ Թուրքիայից»․ Զելենսկի Արդեն 4150 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին (լուսանկար) Թբիլիսիի օդանավակայանում Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել Քաղաքային իշխանությունն՝ իր հիստերիկ գործելաոճով, ևս մեկ անգամ փաստում է, որ բոյկոտն իրականություն է (լուսանկար) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ պարզաբանում պահանջելու (ուղիղ) Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված Ակնա (Աղդամ) Քոչարյանի վերադարձից, ո՞վ է ավելի շատ սարսափում. Նարեկ Մանթաշյան Բոյկոտն այնքան է կայացել, որ վարորդներին ու քաղաքացիներին իրար դեմ հրահրելով են ուզում ճնշել բոյկոտողներին (տեսանյութ) Քաղաքացին թույլ չի տալիս իրեն թալանել, բայց չեք ուզում դա հասկանալ․ Սամվել Հակոբյան Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել Իլհամ Ալիևի անձնական վրեժխնդրությունը. Կոնստանտին Զատուլինը՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ դառնալ նոր աշխարհակարգի զոհ Ինչպես և ում հրամանով Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունից ժամեր առաջ հատուկ նշանակության ուժերն այնտեղից դուրս բերվեցին Հրատապ եթեր․ հապճեպ շրջայցի հրավեր (տեսանյութ) «Քաղաքային իշխանությունը հրահանգել է վարորդներին՝ չվարել ավտոբուսները». Սոնա Աղեկյան

«Կորցրիք Արցախը, նրան դա ոչինչ չսովորեցրեց, հիմա նա ցանկանում է Հայաստանը կորցնել»,-Ստանիսլավ Տարասով

«Հայաստանի անվտանգության շահերից է բխում ՀԱՊԿ անդամ լինելն առավելագույնս օգտագործելը: ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չենք ստացել»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսպես է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե «մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, եւ իրենք ինչ ուզում են, թող որոշեն»: Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից նաեւ հայտարարեց, թե կարծում է, որ «մենք էդտեղ անդառնալիության կետը, ըստ էության, անցել ենք»:

Վարչապետի այս հայտարարությունից առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն ասել էր, թե Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին, եւ վերադարձի համար առարկություններ կամ խոչընդոտներ չկան։ Իսկ դրանից առաջ՝ նոյեմբերի 28-ին, Աստանայում Պուտինն էր անդրադարձել Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին ու հայտարարել. «Յուրաքանչյուր անդամ երկիր ինքն իր համար է որոշում՝ ինչն է իր ազգային շահերին համապատասխանում, մենք դրան հարգանքով կմոտենանք։ Բայց չէ՞ որ Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, համենայնդեպս՝ դեռ չի հայտարարել, այլ միայն նշել է, որ ընդմիջում է վերցնում։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը հավանություն է տալիս բոլոր փաստաթղթերին, որոնք ընդունվում են մեր այսօրվա հանդիպման եւ բանակցությունների ընթացքում։ Եթե դա այդպես է, ապա հնարավորություն կա, որ Հայաստանը, ի վերջո, կվերադառնա ՀԱՊԿ-ում ամբողջական ֆորմատով աշխատանքին, բայց էլի կրկնեմ՝ դա յուրաքանչյուր երկրի որոշումն է»:

ՀՀ իշխանություն-ՀԱՊԿ հարաբերությունները, ինչպես Փաշինյանն է ձեւակերպել, սառեցվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն այդ ռազմաքաղաքական կառույցից պահանջեց ցույց տալ, թե որն է Հայաստանի սահմանը, ու քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին: Աստանայում Պուտինը հայտարարել էր․ «ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել, որովհետեւ Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել»։ Սրան ի պատասխան, Փաշինյանը նախօրեին՝ ԱԺ ամբիոնից 2021 եւ 2022 թվականների ադրբեջանական ագրեսիան հիշեց, չնայած այդ օրերին հենց ինքն էր կառավարության նիստում հայտարարում, որ չկրակելու հրաման է տվել, քանի որ «Սեւ լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք սկսելու…»:

«Նա մեզ հետ նարդի է խաղում, եթե նա իսկապես կարծում է, որ ՀԱՊԿ-ում համագործակցությունն ավարտված է, թող դիմում գրի եւ դուրս գա, ո՞վ է նրան բռնել: Նա գիտի ընթացակարգը, որ դա հենց այնպես չի կարող տեղի ունենալ, խոսքը պետությունների միջեւ հարաբերությունների մասին է: Կան պատճառնե՞ր, կա դժգոհությո՞ւն, կա մոտիվացիա՞, խնդրեմ՝ դիմում գրեք եւ հեռացեք, բայց երբ դա չեք անում, նշանակում է՝ փորձում եք ինչ-որ մեկի ականջներից լապշա կախել»,- Հայաստան-ՀԱՊԿ էպոպեայի հերթական արարի մասին «Հրապարակ»-ին ասում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:   

Ըստ Տարասովի՝ Փաշինյանն իր գործելակերպով փորձում է Արեւմուտքին ցույց տալ, թե «վիճել է» Ռուսաստանի հետ, բայց իրականում նա Ռուսաստանից չի հեռանում: «Մոսկվան այդպես է սա դիտարկում՝ նա փորձում է Արեւմուտքից ինչ-որ բան ստանալ՝ փնովելով Ռուսաստանին, հետո կփորձի Ռուսաստանից ինչ-որ բան ստանալ՝ փնովելով Արեւմուտքին, այո՞: Գիտե՞ք, դա շատ պրիմիտիվ է եւ խոսում է ինտելեկտի, կրթության բացակայության մասին»,- ասում է Ստանիսլավ Տարասովը եւ ընդգծում՝ Մոսկվան ընթացակարգերով է գործում ու հստակ նշում է՝ ինքներդ որոշեք, բայց հետո չասեք՝ Ռուսաստանը մեզ վռնդեց: 

«Չե՞ք ուզում աշխատել` դուրս եկեք, բայց եթե մենք այդ որոշումը կայացնենք, Փաշինյանը կասի՝ ռուսները մեզ դուրս վռնդեցին»,- նկատում է Տարասովը: Որքա՞ն կարող է Մոսկվան հանդուրժել եւ կտրուկ գործողությունների չգնալ` ի պատասխան Հայաստանի իշխանությունների նման պահվածքին: Տարասովի խոսքով, մինչեւ այն պահը, երբ Փաշինյանը կստանա պատմության հերթական դասը: «Կորցրիք Արցախը, նրան դա ոչինչ չսովորեցրեց, հիմա նա ցանկանում է Հայաստանը կորցնել»,- ասում է ռուս փորձագետը՝ էժանագին արգումենտ համարելով Փաշինյանի այն պնդումը, թե ՀԱՊԿ-ը չի ասում, թե որն է Հայաստանի սահմանը:

«Էժանագին արգումենտներ են, այդպես չի կարելի խոսել Պուտինի հետ: Դուք չեք աշխատում, չեք մասնակցում աշխատանքներին, երբ ինչ-որ խնդիր լինի, պետք է ասեք, ահա, ՀԱՊԿ-ը մեզ կօգնի՞»,- հարցնում է Տարասովը, որի կարծիքով՝ Փաշինյանի նպատակն Արեւմուտքից անվտանգության երաշխիքներ ստանալն է, որը նրան այդպես էլ չի տրվում:

«Նա Հայաստանն է հանձնում, կարծում է, որ Արեւմուտքը Հայաստանին անվտանգության երաշխիքներ է տալու, բայց Արեւմուտքը դա չի անում»,- եզրափակում է ռուս վերլուծաբանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan