Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Երգչուհի Արմինե Գրիգորյանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Խեղկատակին Հայաստանում իշխանության բերած թիմն ԱՄՆ֊ում պարտվեց
22
Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մեր բոյկոտը 100 % լեգիտիմ է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ փոփոխություն է բերելու Թրամփը աշխարհի համար,և ի՞նչ պետք է անենք մենք Իշխանությունը կտրվել է իրականությունից, դո՛ւրս եկեք փողոց. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից առաջ արժեր իմանալ, թե ծանո՞թ է արդյոք Փաշինյանը Լոքի «աբստամբության իրավունքի» տեսությանը Երևան քաղաքում «իշխանություն» գոյություն չունի (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման որոշումը կասեցնելու հարցով «Մայր Հայաստանի» հրավիրած արտահերթ նիստին ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները չներկայացան Պատերազմ Արցախում
Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Սահմանազատման գործընթացը Տավուշի ո՞ր սահմաններից է տեղի ունենալու․ Գառնիկ Դանիելյան Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարևոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Ստեփան Դանիելյան Նախկինին վերադարձի մասին․ «Կարճ ասած» 20-ամյա դատապարտյալ է մահացել Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Իրանը ևս մեկ զորավարժություն է անցկացնում Բաքվի դատարանը շինծու դատավարության հաջորդ նիստին որոշում կկայացնի Արցախի ղեկավարության խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Փաշինյանը արդեն հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է հրապարակել բանակցային փաթեթները. Մամիջանյան Հայ ժողովրդի առաքելությունն է ազատվել «կապիտուլյացիա, թե՞ պատերազմ» երկընտրանքից․ Ռուստամյան Ադրբեջանը դատում է մարդկանց, ովքեր մեր հավաքական հաղթանակի կերտողներն են. Սեյրան Օհանյան «Այ ․․․ դու մտնես», «Բայց դու ինչ ․․ ես», «Էսի լրիվ․․․»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Փաշինյանը ոչ միայն իմացել է փաստաթղթի մասին, այլև աշխատել է դրա վրա. բացառիկ մանրամասներ՝ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցից Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Ահազանգ․ տրանսպորտի միասնական քարտերը չեն գործում (տեսանյութ) Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը տուգանքի մատերիալ են դարձնում «հպարտ քաղաքացիներին» Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ» Ոչ մի արտոնություն էլ չի գործում, հերթական խաբեությունը․ չտրվե՛լ սրանց ստերին, բոյկոտե՛լ (տեսանյութ) ՔՊ-ից այ այսքան մարդ էր եկել Երևանի ավագանու արտահերթ նիստին ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի նշանակումը մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում Երգչուհի Արմինե Գրիգորյանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. Լավրով Ռուսաստանի արտգործնախարարը կայցելի Երևան Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել Ալեն Սիմոնյանը ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն և 4 անգամ ասաց Ղարաբաղ. Տեսանյութ

Նիկոլայ 2-րդ կայսրին դիմավորում են Ալեքսանդրապոլի (Գյումրի) կայարանում

Ռուսական կայսրության կազմում Ալեքսանդրապոլը չնայած որ համարվում էր գավառական քաղաք, սակայն իր ռազմաստրատեգիական ու տնտեսական նշանակությամբ, փաստացի, ավելի մեծ նշանակություն ուներ, քան նահանգային կենտրոն Երևանը։ Իր կարևորությամբ Ալեքսանդրապոլը համադրելի էր Թիֆլիսի ու Բաքվի հետ։ Աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ քաղաքը նաև ռուսական բանակի կարևորագույն հենակետերից մեկն էր Հարավային Կովկասում։ Ինչպես վկայում է Ալեքսանդրապոլի քաղաքային բժիշկ Ա․Գ․ Կանտակուզենը, 1912 թ․-ի դրությամբ Ալեքսանդրապոլում մշտապես գտնվել է 10 հազարանոց զորակազմ, իսկ մայիսից մինչ օգոստոս ընկած ժամանակահատվածում զորքի թիվն ավելանում էր 10-ից 30 հազարով։ Պատկերացրեք, քաղաքի բնակչության թիվը հազիվ էր հասնում մինչև 40 հազարը, և քաղաքում առկա ռուսական բանակի թիվը տարվա մեջ կարող էր գերազանցել քաղաքի բնակչության թվին։ Ռազմական նման կարևորություն ներկայացնող քաղաքը, բնականաբար, մշտապես գտնվում էր կայսրության ռազմաքաղաքական էլիտայի ուշադրության կենտրոնում։
1899 թ․-ին Թիֆլիս-Ալեքսանդրապոլ, այնուհետև դեպի Կարս ու Երևան ձգվող երկաթուղու կառուցումից հետո Ալեքսանդրապոլը դառնում է նաև տարածաշրջանի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը, ինչն ավելացնում է քաղաքի ռազմաստրատեգիական նշանակությունը հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Տարբեր իրավիճակներով պայմանավորված՝ Ալեքսանդրապոլ պարբերաբար այցելել են Ռոմանովյան դինաստիայի ներկայացուցիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։ Բացի դրանից, իրենց այցերով քաղաքը 2 անգամ պատվել են կայսրերը։
Ինչպես գիտենք, ռուսական ցարի առաջին այցը տեղի է ունենում 1837թ․-ին՝ նոր ձևավորվող Ալեքսանդրապոլ է այցելում Նիկոլայ 1-ը։ Երկրորդ անգամ Ալեքսանդրապոլն արժանանում է կայսրական այցելության Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից մի քանի ամիս անց։ 1914թ․-ի դեկտեմբերին Կարսից վերադառնալիս Նիկոլայ 2-րդ Ռոմանովը կարճատև կանգառ է կատարում Ալեքսանդրապոլում։ Բնականաբար, սա մեծ իրադարձություն էր գավառական կյանքով ապրող ալեքսանդրապոլցիների համար։ Կայսրին դիմավորելու համար Ալեքսանդրապոլում հավաքվում է Երևանի նահանգի գրեթե ողջ պաշտոնական էլիտան։ Կայսրական այցի մանրամասներին ծանոթանում ենք օրվա մամուլի էջերից, որոնցից մեկում մանրամասն նկարագրված է Ալեքսանդրապոլի կայարանում Նիկոլայ 2-ին դիմավորելու տոնական արարողությունը։
ԹԱԳԱՒՈՐ ԿԱՅՍՐ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ
1914թ․-ի դեկտեմբերի 1-ին իմացվեց, որ նոյն օրը երեկոյեան ԹԱԳԱՒՈՐ ԿԱՅՍՐԸ վերադառնալու է պատերազմի դաշտից և անցնելու Ալէքսանդրապօլով:
Երեկոյեան ժամը 6-ից դէպի կայարան էին շտապում ժողովրդի մեծ խմբեր: Ժամը 6-ին, Բեհբութեան փողոցով զինւորական երաժշտութեամբ դէպի կայարան դիմեց առևտրական դպրոցի բարձր դասարանի աշակերտութիւնը:
Ժամը 2-ի մօտ կայարանում հաւաքւել էին Երևանի նահանգապետ գրաֆ Տիզենհաուզենը, Ալեքսանդրապօլի քաղաքագլուխ պարոն Կամսարականը՝ Դումայի ձայնաւորների հետ, Էջմիածնի կողմից՝ տեղակալ Յուսիկ արքեպիսկոպոսը, Ալէքսանդրապոլի Հոգ. Կառ. գլուխ Արտակ վարդապետը, Ալէքսանդրապօլի բերդապետ գեներալ Ուլեանովը, ժանդարմերիայի պետ րոտմիստր Րիբկինը, Ալէքսանդրապօլի գաւառապետ Քալանտարաշւիլին, Երև.դպր. ժող. դիրեկտոր Վասիլևը, Թեմ. տեսուչ Թ. Խզմալեանը, քահանայ Սմիրնովը: Քաղաքացիական ու զինւորական ուրիշ շատ բարձր պաշտօնեաներ, տեղական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներով և տեսուչներով:
Ներկայացուցիչներ էին եկել Երևանի, Նախիջևանի, Նոր Բայազետի և Օրդուբադի կողմից: Երևանի նահանգի գիւղական հասարակութիւններից՝ գիւղական տանուտէրները:
Ժամը ուղիղ 11-ին կայարանին մօտեցաւ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ գնացքը: ԹԱԳԱՒՈՐԸ դուրս եկաւ վագոնից և հիմնի ու ուռաների ուղեկցութեամբ բարեհաճեց անցնել պլատֆորմ, ուր շարքով կանգ նած էին պատգամաւորները:
ԿԱՅՍՐԸ դիմեց նրանց ողորմած հարց ու փորձով, որը տևեց 10 րոպե: Ապա Թագաւոր կայսրը ,ողջունելով ամենքին, բարեհաճեց մտնել վագօն և ԿԱՅՍԵՐԱԿԱՆ գնացքը շարժվեց: Նորից թնդացին ուռաներ ու լսւեց հիմնի նւագը, որը շարունակեց երկար: Պլատֆորմը գարդարւած էր դրօշակներով և հրավառութեամբ: Ժողովուրդը ոգևորւած, և բարձր տրամադրութեամբ ցրվեց:
Ալեքսանդրապոլ
1914թ.
Նիկոլայ 2-րդը 1914թ․-ի նոյեմբերի վերջին այցելում է Կովկասյան ռազմաճակատ, լինում է Կարսում և Սարիղամիշում: Նա մասնակցում է թուրքական բանակի դեմ ծրագրվող Սարիղամիշի օպերացիայի մշակմանը, որն ավարտվում է ռուսական բանակի ջախջախիչ հաղթանակով։
Հ․Գ
Խոսակցությունների մակարդակով տարածված տեղեկություն է եղել, որ Նիկոլայ 2-րդի գնացքը կանգ է առել Ալեքսանդրապոլում, սակայն նա դուրս չի եկել գնացքից, անգամ վարագույրի հետևից չի նայել։ Սակայն վերոհիշյալ գրավոր վկայությունը փաստում է ուղիղ հակառակի մասին։
Լուսանկարներում՝  Նիկոլայ 2-րդի դիմավորման արարողությունն է Սարիղամիշի կայարանում 1914 թ․-ի դեկտեմբերի 1-ին:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan