Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Ավինյա՛ն, քաղաքացիները հորդ բան են փոխանցում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
26
Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Փետրվարի 1-ից բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումները (տեսանյութ) Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրություններից առաջ Փաշինյանին նոր կոնֆետ է պետք. Արթուր Խաչատրյան Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բաքվում ԱԳՆ են կանչել Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոք ներկայացրել Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) «Անուններ տուր, ա՛յ կեղծարար»․ Գագիկ Համբարյան Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խայտառակ իրավիճակ է. Գառնիկ Դանիելյան Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սեւակի խոսքերով. Տեսանյութ Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում Նոր փոխվարչապետ կունենանք Անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵՄ երկակի ստանդարտներին ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է. Լավրով «Խոպանչիներին» Ռուսաստանից տեղափոխենք Աֆրիկա, մինչև մտնենք ԵՄ․ «Կարճ ասած» Ինչու են Փաշինյանն ու իր «թրաշամանուկները» բարձրացնում ուղեվարձերն ու հարկերը․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ) Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան Արամ Վարդևանյանն ու դատախազը վիճաբանեցին

Ի՞նչ հետևություն կանի Փաշինյանը կորեական «Նիկոլի» արկածախնդրությունից

Երկու օր է, ինչ ողջ աշխարհը վերլուծում է, թե ինչ կատարվեց Հարավային Կորեայում:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ այդ երկրի նախագահն անսպասելիորեն հայտարարեց, որ «երկրում, ժամանակավորապես,  հաստատում է ռազմական դրություն, կասեցնում է օրենսդիր մարմնի,  բոլոր քաղաքական ուժերի և մամուլի միջոցների գործնեությունը», որպեսզի ինչ-որ ժամանակ հետո անցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Կորեայի նախագահ   Յուն Սեոկ Յոլը, որպես իր այս որոշման հիմնավորում նշեց, թե իբր ընդիմությունը, փաստացի գործարքի մեջ է մտել Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ և ուզում է երկրում քաղաքական հեղաշրջում իրականացնել:

Սկզբում  Յուն Սեոկ Յոլի այս հայտարարությունը բանակի կողմից  կարծես լուրջ ընկալվեց և, բանակային որոշ ստորաբաժանումներ  նույնիսկ փորձեցին շրջափակել երկրի օրենսդիր մարմնի շենքը, սակայն  պատգամավորներին հաջողվեց հավաքվել խորհրդարանում և չեղյալ հայտարարել նախագահի այս որոշումները:

Ավելին, պարզվում է, որ Կորեայի նախագահը,  նման որոշումը կայացնելիս, նույնիսկ սեփական թիմակիցների հետ չէր խորհրդակցել:

Դրա պատճառով էլ նախագահի որոշման  դեմ քվեարկեց խորհրդարանում նույնիսկ իր թիմակիցներից մի մասը:

Ինչևիցե, Կորեայում բարեբախտաբար հերթական ռազմական հեղաշրջման փորձը ձախողվեց, և խորհրդարանը վաղը, կամ մյուս օրը կդնի նախագահի հեռացման հարցը և, ամենայն հավանականությամբ, հաջողության կհասնի:

Այսօր արդեն պարզ է դարձել, որ Կորեայի նախագահի այս որոշումը կրել է էմոցիոնալ բնույթ:

Բանն այն է, որ խորհրդարանը արդեն պատրաստվում էր քննել նրա  կոռուպցիոն գործերը, իսկ երբ հայտնի է դարձել, որ ընդդիմությունը որոշել էր զբաղվել նաև նախագահի կնոջ չարաշահումների  հարցով, Յուն Սեոկ Յոլի նյարդերը չեն դիմացել, և նա գնացել է այդ քայլին:

Քաղաքական տեսանկյունից նա կատարել է քաղաքական ինքնասպանություն, քանզի պարզ էր, որ այսօրվա Հարավային Կորեան 80 -ական թվականների երկիրը չէ, և ոչ ոք թույլ չէր տա, որ երկրի ղեկավարը, փորձելով պաշտպանել իր չարաշահումները, գնար դիկտատուրայի հաստատման:

Սակայն ակնհայտ է նաև, որ երբ մարդը հայտնվում է անելանելի վիճակում, նա սկսում է փրփուրներից կախվել: Կորեայի նախագահի հետ հենց դա կատարվեց:

Սակայն վերջնարդյունքը լինում է տխուր, քանզի 21-րդ դարում ոչ ոք չի կարող ժողովուրդի կամքի դեմ գնալ, եթե մարդկանց մեծամասնությունը մերժում է դա:

Կորեայի նախագահի քաղաքական ուղու  այս անփառունակ ավարտը պիտի որ հետաքրքրի Նիկոլ Փաշինյանին, ով գալիք ընտրություններին, նույնպես մտմտում է այնպիսի օրենքներ ընդունել, որպեսզի կարողանա ցանկացած ընտրության ելքի պայմաններում  պահպանել իր իշխանությունը:

Բնության մեջ այդպիսի ելքեր չկան, սակայն երբ գործիչը փորձի գնալ բնության օրենքների դեմ, ապա կարող է էլ ավելի ծանր վիճակի մեջ հայտնվել:

Դրա վառ ապացույցը, Կորեայի այս վերջին զարգացումներն են: Եթե նախկին ղեկավարներից շատերին մեղադրում էին կոռուպցիոն գործարքների մեջ լինելու համար, ապա ներկայիս նախագահին, բացի կոռուպցիայից կարող են մեղադրանք առաջադրել նաև պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար, որի արդյունքում երկրի ներկայիս ղեկավարը կարող է նույնիսկ մահապատժի ենթարկվել:

Հենց այս խնդրի կապակցությամբ է, որ արժե, որ Փաշինյանը դասեր քաղի ներկայկիս կոեական պատմությունից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan