Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Երգչուհի Արմինե Գրիգորյանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Խեղկատակին Հայաստանում իշխանության բերած թիմն ԱՄՆ֊ում պարտվեց
22
Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մեր բոյկոտը 100 % լեգիտիմ է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ փոփոխություն է բերելու Թրամփը աշխարհի համար,և ի՞նչ պետք է անենք մենք Իշխանությունը կտրվել է իրականությունից, դո՛ւրս եկեք փողոց. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից առաջ արժեր իմանալ, թե ծանո՞թ է արդյոք Փաշինյանը Լոքի «աբստամբության իրավունքի» տեսությանը Երևան քաղաքում «իշխանություն» գոյություն չունի (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման որոշումը կասեցնելու հարցով «Մայր Հայաստանի» հրավիրած արտահերթ նիստին ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները չներկայացան Պատերազմ Արցախում
Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Սահմանազատման գործընթացը Տավուշի ո՞ր սահմաններից է տեղի ունենալու․ Գառնիկ Դանիելյան Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարևոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Ստեփան Դանիելյան Նախկինին վերադարձի մասին․ «Կարճ ասած» 20-ամյա դատապարտյալ է մահացել Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Իրանը ևս մեկ զորավարժություն է անցկացնում Բաքվի դատարանը շինծու դատավարության հաջորդ նիստին որոշում կկայացնի Արցախի ղեկավարության խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Փաշինյանը արդեն հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է հրապարակել բանակցային փաթեթները. Մամիջանյան Հայ ժողովրդի առաքելությունն է ազատվել «կապիտուլյացիա, թե՞ պատերազմ» երկընտրանքից․ Ռուստամյան Ադրբեջանը դատում է մարդկանց, ովքեր մեր հավաքական հաղթանակի կերտողներն են. Սեյրան Օհանյան «Այ ․․․ դու մտնես», «Բայց դու ինչ ․․ ես», «Էսի լրիվ․․․»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Փաշինյանը ոչ միայն իմացել է փաստաթղթի մասին, այլև աշխատել է դրա վրա. բացառիկ մանրամասներ՝ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցից Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Ահազանգ․ տրանսպորտի միասնական քարտերը չեն գործում (տեսանյութ) Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը տուգանքի մատերիալ են դարձնում «հպարտ քաղաքացիներին» Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ» Ոչ մի արտոնություն էլ չի գործում, հերթական խաբեությունը․ չտրվե՛լ սրանց ստերին, բոյկոտե՛լ (տեսանյութ) ՔՊ-ից այ այսքան մարդ էր եկել Երևանի ավագանու արտահերթ նիստին ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի նշանակումը մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում Երգչուհի Արմինե Գրիգորյանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. Լավրով Ռուսաստանի արտգործնախարարը կայցելի Երևան Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել Ալեն Սիմոնյանը ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն և 4 անգամ ասաց Ղարաբաղ. Տեսանյութ

Ինչպիսի կեղծված փաստաթղթերով է Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը ցանկանում տիրանալ հարևանի պատին. Գյումրիի փրայմերիզի իշխանական «զարդը»

«168.am»-ը գրում է. «Նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կառավարման ճգնաժամ անվան տակ Ալավերդու, Վանաձորի ու այն մյուս բոլոր համայնքների սցենարով, որոնցում ՔՊ-ական համայնքապետ չէր ընտրվել, բայց ՔՊ-ն ի վերջո որոշ ժամանակ անց զավթեց համայնքային իշխանությունը, հայտարարեց իր իսկ ստեղծած քաղաքական բարդակի հանգուցալուծման սցենարի մասին:

Ըստ այդ սցենարի՝ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ, այսպես ասած՝ փրայմերիզներ, որոնց արդյունքում ինքը կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«Բոլոր մասնագետներն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց Փաշինյան վարչապետի միջամտության:

Առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ: Բայց խնդիրը քննարկելով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ՝ եկել եմ այն եզրակացության, որ այդտեղ խնդիրը միանձնյա վարչական որոշմամբ չի կարող լինել: Մենք կխնդրենք ՔՊ-ի անդամներին, համակիրներին առաջադրեն թեկնածուներ կամ ինքնառաջադրվեն: Քվեարկության արդյունքում կընտրվի թեկնածուն, որին կնշանակեմ պաշտոնակատար, և ամենայն հավանակությամբ, նա էլ կդառնա ՔՊ-ի թեկնածուն»,- նշել է Փաշինյանը:

Այս հրապարակման մեջ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի իր էլեկտորատին հավաստիացնում է, որ այն եզրակացության, որ այդտեղ խնդիրը միանձնյա վարչական որոշմամբ չի կարող լինել: Բայց ինչպես ցանկացած ստախոս, ով ժամանակի ընթացքում չընդհատվող ստերի շարանից խճճվում է իր իսկ ասածների մեջ, Փաշինյանն էլ մոռանում է, որ ինքը լավ էլ միանձնյա որոշել էր Գյումրիի քաղաքապետ դարձնել տխրահռչակ Կարեն Սարուխանյանին…

Չստացվեց, որովհետև ներթիմային խարդավանքների արդյունքում Սարուխանյանին «գծերից գցեցին», ու հիմա եկել է կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը քաղաքապետ դարձնելու ժամանակը: Իսկ դրա համար ի՞նչ է պետք անել… Ճիշտ է, խաղալ ժողովրդավարություն: Հենց այս սցենարն է, ըստ 168.am-ի Գյումրիի աղբյուրների՝ հիմա խաղարկվում:

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, լրացել է Գյումրիի համայնքապետի փրայմերիզին մասնակցելու ցանկություն հայտնողների հայտերի ընդունման ժամկետը։

Հայտնի են հայտ ներկայացրած 5 թեկնածուների անունները՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Գյումրիի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը:

Ցուցակի վերջնական տարբերակը հրապարակեց հենց Նիկոլ Փաշինյանը:

Փաստացի Վահագն Մկրտչյանին Գյումրիի քաղաքապետ դարձնելու համար իրենց տրված դերերը բավականին համոզիչ կերպով պետք է խաղան ևս 6 հոգի:

Հիշեցնենք՝ Վահագն Մկրտչյանի ընտանիքը բավականին ունևոր է Գյումրիում, սակայն չի խորշում հարևանի պատը կեղծիքներով իրենցով անելուց: Այդ մասին նախորդ տարվա նոյեմբերին՝ ուղիղ մեկ տարի առաջ, գրել էր «Առավոտը»:

Գյումրու Մայակովսկի փողոց 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից, ով տան համասեփանակատեր է, կեղծ փաստաթուղթ են սարքել, որով իր տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին։ Իսկ հարևանը Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքն է։ Գագիկ Հարթենյանն այդ մասին խոսել էր փաստաթղթավորված, ներկայացնելով համապատասխան ապացույցներ:

Aravot.am-ը դիմել էր նաև Վահագն Մկրտչյանին, ով ասել էր՝ իրենք պատկից 7 հարևաններ ունեն, բայց որևէ մեկի պատը սեփականության իրավունքով իրենց չի պատկանում։

«Չկա նման բան, որ մենք հավակնենք հարևանի պատին»,- ասել էր նա։

Մինչդեռ 168.am-ը տիրապետում է փաստաթղթերի, համաձայն որոնց՝ այն համաձայնագիրը, որը հանգուցյալ Կարինե Մախսոյան-Հարթենյանը, ում ազգանունն ի դեպ տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ է ներկայացված, տվել է, որ Գագիկ Հարթենյանի հետ համատեղ օգտագործվող պատն անցնի Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքին, կեղծ է: Եվ դա փաստում է թե՛ Գագիկ Հարթենյանը, թե՛ փորձագետը:

Ըստ Գյումրիում տարածված լուրերի, ավելի ստույգ՝ իրավապահ համակարգում շրջող լուրերի, այդ կեղծ համաձայնագրի հեղինակը ոչ այլ ոք է, քան Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ 1979թ. ծնված հանգուցյալ զոքանչը, որին փորձում են ներկայացնել՝ որպես մահացած Կարինե Մախսոյանի ընկերուհի:

Հետաքրքիր է, որ բավականին տարիքով Կարինե Մախսոյանի ընկերուհին 1979թ.  ծնված կին է:
Մի ուշագրավ հանգամանք ևս. բնական է, որ իրավապահ մարմինները կցանկանան կոծկել այս գործը, ու թերևս դրանով է պայմանավորված, որ գործով անցնող բոլոր առանցքային դերակատարները հանգուցյալներ են: Հանգուցյալներից ոչինչ չի կարելի պահանջել ու պատասխան ստանալ:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն ամեն գնով Գյումրիի քաղաքապետ է ցանկանում դարձնել ամեն գնով հարևանի պատին տիրանալ ցանկացող, դրա համար ոչնչի առջև կանգ չառնող, այդ թվում՝ փաստաթղթեր կեղծող կամ կեղծիքը հովանավորող Վահագն Մկրտչյանին և միայն այն պատճառով, որ Աննա Հակոբյանի սիրտն իր ազգից քաղաքապետ է ուզում ունենալ»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan