Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ)
10
Ճեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն․ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ (տեսանյութ) Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել Փաստորեն, կեղծ պատարագներ կազմակերպելուց զատ, ԱԱԾ-ում նաև նվագում են Ճեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն․ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ (տեսանյութ) Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին բժշկին Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը «Նիկոլական աղանդի եպիսկոպոսաց դասն ստորացված է զգում Գյումրի այցելությունից հետո. ցանկանում են վրեժ լուծել». Դերենիկ Մալխասյան Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Ձեռք ու ոտքով՝ թակարդի մեջ․ «Կարճ ասած» Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ 17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ «Վրաստանում բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, մինչդեռ Հայաստանում հերթական պարտադիր թալանի օրենքը անցկացվեց». փաստաբան AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ. հայտարարություն Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման. նախարար Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ. Սամվել Լուլուկյան Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ»

«Աշխարհը հենց Փաշինյանին է որպես ծաղրածու նահատակ ընկալում, ոտքերը վրան մաքրում». Հուսիկ Արա

Բանաստեղծ Հուսիկ Արան խելագարության է նմանեցնում Նիկոլ Փաշինյանի մտածողությունը, որն ազգ-բանակ կոնցեպտը համարում է ազգ-նահատակ բանաձևի շարունակություն:

«Հասարակության տականքը եկավ իշխանության և վրեժ է լուծում իր չստացված կյանքի համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Բանաստեղծը նկատեց՝ Հայաստանն իր սահմաններով և աշխարհագրական դիրքով այնպիսին է, որ պետք է ազգ-բանակ լինի. «Եթե դու ուժես ես, կարողանում ես քեզ պաշտպանել, չի նշանակում, որ նահատակ ես, հակառակն է նահատակ: Աշխարհը մեզ հիմա է նայում՝ ազգ-նահատակ, իսկ մինչև Նիկոլի գալն ազգ նահատակ չէր նայում, նայում էր՝ պատերազմ հաղթած, ինքնությունը պահող, պահպանող, Արցախի ինքնորոշմանը սատար կանգնող արժանապատիվ ժողովուրդ, արժանապատիվ երկիր: Այդ հիմա ենք դարձել ազգ-նահատակ, ծիծաղի առարկա: Աշխարհը Նիկոլով է ճանաչում մեզ, ծաղրում են, ծիծաղում են, ոտքերը վրան մաքրում են: Սա ասում ու իրականացնում է, ասում ու ավերում է, խոսում է պետության չգոյության մասին, բայց մինչև քո գալն ո՞վ էր մեր պետության, մեր պետականության չգոյության մասին խոսում, ո՞վ սկսեց, ո՞վ հասցրեց այս վիճակին: Ասում է՝ ես չեմ, արա, բա ո՞վ է: Ժող ջանն էլ ասում է՝ ինքը չէ, արա, բա ո՞վ է: Աբսուրդ վիճակ է, որը մանկուրտներին է բնորոշ»:

Նա ընդգծեց՝ Արցախի կորուստը եզակի դեպք չէր՝ կրկնություն էր. «Արցախից հետո նայենք՝ ինչն է տալիս ծափուծիծաղով: Մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզում էի, դատարկվում են գյուղերը, ասում են՝ աննախադեպ արտագաղթ է վերջին երկու տարում: Մենք թողնենք մեր երկիրը՝ փախչենք: Հեշտ կյանքի ենք ձգտում, եվրոպաներում հեշտ է կյանքը, բայց չենք մտածում՝ մնանք, մեր երկիրը կայունացնենք, զարգացնենք, ապրենք մեր երկրում: Ի վերջո, ո՞վ է պայքարել՝ Եվրոպան Եվրոպա դարձրել, եվրոպացին: Մենք չենք պայքարում, ասում ենք՝ այնտեղ պատրաստի կա, գնանք: Մարզերից փախչում են Երևան, մոտ 50 տոկոսը մայրաքաղաքում է, այդպիսի երևույթ չկա աշխարհում, սա միայն բնորոշ է հայերին: Գալիս են Երևան, դե, Երևանում էլ ոնց որ այն չէ, փախչենք ռոստովներ: Դա բողոքի արտահայտման ձև չէ, դա քո գենի մեջ է: Բոլոր իշխանությունների դեմ բողոքո՞ւմ են, չի կարելի՞ մի անգամ չբողոքել և նստել՝ երկիր սարքել: Ես միշտ ասել եմ՝ մեր տոտեմը կարիճն է. մենք մեզ ենք խայթում»:

Բանաստեղծի դիտարկմամբ՝ միջին վիճակագրական քաղաքացուց Փաշինյանը շատ ավելի ցածր է. «ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին այդպես չի մտածում, այդքան նվաստ ու այդքան ճղճիմ չի մտածում: Սա ամբողջովին հատակի մտածողություն է: Կարող եք ասել՝ նրա բառապաշարը մարդկանց դուր չի գալիս, բայց այդ դեպքում չեն հանդուրժում, ուրեմն՝ լավ էլ դուր է գալիս, ուրեմն՝ սա ենք մենք: Սա ենք մենք, հայեր ջան, ցավով ընդգծում եմ: Ո՞նց փոխենք, եթե սա ենք մենք: Երբեք չհաշտվել այս իրավիճակի հետ, բայց նաև ոչինչ չենք կարողանում անել, ինչպես չենք կարողացել անել 100 տարի առաջ, 500 տարի առաջ:

Ալիևը զինվում է, մեր վարչապետը հեծանիվ է քշում և ասում է՝ բանակ չունենանք: Այս իշխանությանը մեր ժողովուրդն է ընտրել, հանդուրժում և պահում: Հայաստանում կա մի իշխանություն, որը բացարձակապես Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է կատարում, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները, թուրքական ցինիզմը սահմաններ չունեն: Մենք դեռ հույս ունենք, որ մի տանք՝ լավ կլինի, Ղարաբաղը տվել ես, ինչո՞ւ լավ չի լինում: Սյունիքն էլ տաս՝ լավ չի լինելու, Երևանն էլ տաս՝ լավ չի լինելու: Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է՝ Հայաստանը վերածել Արցախի, այդ ժամանակ իրենց համար լավ կլինի»:

Նա ընդգծեց՝ ժողովուրդն էլ երկակի ստանդարտներով է դատում. «Սերժ Սարգսյանը հեծանիվ քշեր՝ չգիտեմ՝ ինչ կանեին, իսկ սա ուր գնում է՝ ծաղրածուի պես հեծանիվ է քշում: Արա, երկրի ղեկավար ես ի վերջո: Բանակցությունների սեղանի շուրջ դրա հետ նստողն ի՞նչ ասի, ո՞նց լուրջ վերաբերվի, ո՞նց հենց կոնկրետ դրան որպես նահատակ չնայի, ծաղրածու»:

Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է, որ աշխարհը մեզ դիտարկում է որպես նահատակ, ինքն իրե՞ն նկատի ունի, նա պատասխանեց. «Դե, այդպես է, ծաղրածու նահատակ: Ախր, երբ երկրի ղեկավար ես դառնում, քեզ պետք է այլ կերպ պահես, այլ կանոնների մեջ լինես, պահպանես ընթացակարգերը, ոչ թե քեզ պահես փողոցի լակոտի պես: Այսպես էլ նայում է երկրին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan