Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Ավինյա՛ն, քաղաքացիները հորդ բան են փոխանցում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
26
Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Փետրվարի 1-ից բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումները (տեսանյութ) Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրություններից առաջ Փաշինյանին նոր կոնֆետ է պետք. Արթուր Խաչատրյան Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բաքվում ԱԳՆ են կանչել Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոք ներկայացրել Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) «Անուններ տուր, ա՛յ կեղծարար»․ Գագիկ Համբարյան Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խայտառակ իրավիճակ է. Գառնիկ Դանիելյան Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սեւակի խոսքերով. Տեսանյութ Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում Նոր փոխվարչապետ կունենանք Անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵՄ երկակի ստանդարտներին ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է. Լավրով «Խոպանչիներին» Ռուսաստանից տեղափոխենք Աֆրիկա, մինչև մտնենք ԵՄ․ «Կարճ ասած» Ինչու են Փաշինյանն ու իր «թրաշամանուկները» բարձրացնում ուղեվարձերն ու հարկերը․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ) Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան Արամ Վարդևանյանն ու դատախազը վիճաբանեցին

45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի գործերով, սակայն ներկա իշխանությունները, որ բոլորի աչքի առջեւ թռիչքաձեւ հարստանում են, Աննա Վարդապետյանի աչքից վրիպում են:

Օրինակ՝ 2023 թվականին քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը ակնհայտորեն բարելավել է իր եկամուտները։ Տիգրան Ավինյանը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության շարքային անդամից 2018 թվականի իշխանափոխությունից-հեղափոխությունից հետո միանգամից փոխվարչապետ դարձավ եւ 2018 թվականին ներկայացրեց իր առաջին հայտարարագիրը: Այդ օրերին Տիգրան Ավինյանը հայտարարագրել է շուրջ 15 հազար ԱՄՆ դոլար եկամուտ, բայց ուներ ընդամենը 600 հազար դրամ եւ 2475 հազար ԱՄՆ դոլար։ Ավինյանի ներդրումներն արժեթղթերում կազմում էին 7000 ԱՄՆ դոլար։ Տիգրան Ավինյանը 2018 թվականին հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ ավտոտնակ։ 2018 թվականին ներկայացրել է նաեւ տարեկան հայտարարագիր՝ հայտարարագրելով շուրջ 13 միլիոն 771 հազար դրամ։

Համեմատելով այս 6 տարիների ընթացքում ստացած եկամուտները՝ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են՝ 2018 թվականին առկա 13 մլն դրամից դառնալով 45,5 մլն դրամ։

Համաձայն Տիգրան Ավինյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի Երեւանի այժմյան քաղաքապետն անցած տարի 45.4 մլն դրամ եկամուտ է ունեցել։ Այս եկամուտներից 20 մլն դրամը Երեւանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, 14 մլն դրամը ստացել է Երեւանի Կենտրոնում գտնվող ավտոտնակի վաճառքից։ Մնացած 11.3 մլն դրամը քաղաքապետը ստացել է Poolin կրիպտոմայնինգի հարթակից։ Բայց անգամ ավտոտնակի վաճառքի մեջ մամուլը կոռուպցիոն ռիսկեր էր տեսել: Ինչպես գրել էր FactorTV-ին, ավտոտնակի գնորդը «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ, «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ն է, որը համայնքային կառույց է։ Ավինյանի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2023 թվականին կրկնապատկվել է՝ դառնալով 3.62։ Նկատենք, որ 1 Bitcoin-ի արժեքն այս պահին հատել է 95 հազար ԱՄՆ դոլարի շեմը։

Քաղաքապետի մյուս կրիպտոարժույթները տարվա ընթացքում նույնությամբ պահպանվել են ինչպես 2022 թվականին՝ ADA Cardano՝ 1,483, Ethereum 5։

Երեւանի քաղաքապետը հայտարարագրել է իրեն չպատկանող, սակայն իր կողմից 90 օրից ավելի շահագործվող առանձնատունը (թերեւս ուրիշի անունով գրանցված՝ ինչպես «ավանդաբար» արվում է նման դեպքերում)։

Այսպիսով, գրեթե 3,5 անգամ ավելացված եկամուտներ ունի Տիգրան Ավինյանը, որի կուսակցության առաջնորդը օրուգիշեր խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից:

«Ժողովուրդ» օրաթերթը, այս եւ մամուլում հրապարակված այլ կոռուպցիոն կասկածները հաշվի առնելով, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեց. «Ավինյանը այս ընթացքում կոռուպցիոն որեւէ գործի շրջանակներում արդյոք հրավիրվե՞լ է իրավապահ որեւէ կառույց, թե՞ ոչ»: Բայց քաղաքապետարանից պատասխանեցին, թե հարցը իրենց տիրույթում չէ, իրավապահներին դիմենք: Դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազություն, բայց դեռ պատասխան չունենք: Կհրապարակենք` ստանալուն պես»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan