Մեր մասին զրպարտչական, վիրավորանքի տարրեր պարունակող գրառում կատարած Արուսյակ Ջուլհակյանի հետ կհաղորդակցվեմ դատարանում. Մելոյան Ընտրակեղծիքներ, կուտակումներ. Մեխակյանը չի հասնի նպատակին․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) 14/29 տեղամասում խախտում է նկատվել (տեսանյութ)
16
Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞ Ժամը 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը․ ԿԸՀ «Մայր Հայաստանը» Մայր Աթոռի կողքին է․ Գրիշա Հարությունյանը քվեարկեց հարազատ Դողս գյուղում (տեսանյութ) Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը քվեարկեց Ծաղկունքում (տեսանյութ) Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում․ «Հայաքվե» Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվեցին (ուղիղ) Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Պատերազմ Արցախում
Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Վաղարշապատի մեծ մասը հոսանքազրկվեց Մեր մասին զրպարտչական, վիրավորանքի տարրեր պարունակող գրառում կատարած Արուսյակ Ջուլհակյանի հետ կհաղորդակցվեմ դատարանում. Մելոյան Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞ Իբր անգրագետ ընտրողն իրականում անգրագետ չի եղել (տեսանյութ) 10/4, 10/41, 14/10 ընտրատեղամասերում ընտրողները եկել են խմբերով, առաջացել է կուտակում. Ահազանգ «Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ»․ ՆԳՆ Ժամը 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը Հլը տուր ստեղ. լարված իրավիճակ 14/37 ընտրատեղամասում. Կույր կնոջն այդպես էլ չհաջողվեց ընտրություն կատարել Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը․ ԿԸՀ Ընտրողներին «ուղղորդող» անձը Խոյի համայնքապետի աներն է Սույն անձը մարդկանց է ուղեկցում ընտրատեղամաս Բաց քվեարկություն է իրականացվել․ «Մայր Հայաստանի» վստահված անձ (տեսանյութ) «Մայր Հայաստանը» Մայր Աթոռի կողքին է․ Գրիշա Հարությունյանը քվեարկեց հարազատ Դողս գյուղում (տեսանյութ) ՔՊ կուսակցության լրատվամիջոցը, բնականաբար, սուտ է տարածել Ընտրակեղծիքներ, կուտակումներ. Մեխակյանը չի հասնի նպատակին․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ Քաղաքացին առավոտից մարդկանց է ուղղորդված բերում քվեարկության. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 14/29 տեղամասում խախտում է նկատվել (տեսանյութ) 14/08 Սարքը չի ճանաչել ընտրողներից մեկի անձնագիրը, մեկ այլ ընտրող քվեախցիկից փորձել է դուրս բերել բոլոր քվեաթերթիկները «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը քվեարկեց Ծաղկունքում (տեսանյութ) «Սրանց համար խոսքի ազատությունը սոսկ տրաֆարետ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից՝ օգտագործելով ամենաեղկելի գորիքակազմը, գռեհիկ բառապաշարը...» Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում․ «Հայաքվե» «Աղոթքի նախաճաշին» եկած քրիստոնեական կազմակերպությանը չեն թույլատրել այցելել կալանավորված հոգևորականներին Ընտրությունը կատարեցինք աղոթքով, ասելով, որ արդար ընթացք ունենա. Գարեգին Երկրորդ Ընտրատեղամասերի կահավորման խախտումների արձանագրումներ՝ Վաղարշապատում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին ԿԸՀ–ն մերժել է «Անկախ դիտորդի» դիմումը, որն ուղղված էր «ոչ նիկոլական» դիտորդական խմբերի դեմ Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվեցին (ուղիղ) Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար)

44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իրեն օրենքից վեր է դասում. նա օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու դրա միջոցով շանտաժ է անում իր թիմակիցներին։ ՔՊ-ականներն էլ լուռումունջ աչք են փակում Քոչարյանի ապօրինությունների վրա, չեն համարձակվում նրա դեմ դուրս գալ։

Սկսենք սկզբից. 44-օրյա պատերազմից մեկ ու կես տարի անց՝ 2022 թվականի փետրվարին, ԱԺ-ում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ։ Քննիչ հանձնաժողովի ստեղծումից 4 տարի անց, սակայն, ո՛չ դրա զեկույցը կա, ո՛չ էլ անգամ` նշույլ։ Միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է ամեն ամիս հայտարարում, թե զեկույցը պատրաստ է, շուտով կհրապարակվի, բայց այդպես էլ չի հրապարակվում։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է՝ «Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ, երկու անգամ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով»:

Քննիչ հանձնաժողովի գործունեությունը շուրջ երկու անգամ երկարաձգվել է. առաջին անգամ 2022 թվականի սեպտեմբերին՝ 6 ամսով, երկրորդ անգամ 2023 թվականի մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով՝ մինչեւ սույն թվականի նոյեմբերի 3-ը։ Բայց, արի ու տես, որ Քոչարյանը օրենքից դուրս է իրեն հայտարարել եւ արդեն 2 տարի է մատի փաթաթան է դարձրել հանձնաժողովի զեկույցը: Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին: Բայց չարեց: Իսկ նոյեմբերի 11-ին էլ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարել էր. «Զեկույցը, որպես այդպիսին, պատրաստ է։ Շատ էջեր կան, միայն տեսաձայնագրությունները վերծանելը հսկայական աշխատանք է, որը նույնպես ավարտված է, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն ամբողջությամբ կհրապարակվի», – նշել էր Քոչարյանը: Բայց զեկույցը մինչ օրս չի հրապարակվել: Եվ, ըստ ՔՊ-ականների, Քոչարյանը շանտաժի է ենթարկում թե՛ ընդդիմադիրներին, թե՛ իր թիմակիցներին։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի մյուս անդամներին` այդ թվում եւ ՔՊ-ական անդամներին, թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին։ Երբ հանձնաժողովների անդամները պահանջում են Անդրանիկ Քոչարյանից հրապարակել զեկույցը, վերջինս արդարանում է, թե զեկույցը դեռ վերջնական չէ, սեւագիր տարբերակով է, սպասում է՝ փորձագետները վերջնական տարբերակը տան իրեն, եւ երբ տան՝ կփոխանցի:

Ի դեպ, զեկույցի մի մասը բաց է, որը պետք է հրապարակվի, իսկ մյուս մասը, ասել է, որ փոխանցելու է ԱԺ նախագահին, որ վերջինս որոշի՝ հանրայնացվելո՞ւ է այն թե՞ ոչ, եւ երբ կհրապարակվի։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանը միտումնավոր չի հրապարակում զեկույցը, պահում է այն, որպեսզի հասկանա՝ ինչ որոշում են ՔՊ-ում իր պաշտոնանկության կապակցությամբ կայացնում: Իսկ քանի դեռ զեկույցը չի հրապարակել, որոշում չեն կայացնի: Կարճ ասած՝ նա զեկույցի շանտաժով երկարաձգում է իր պաշտոնավարումը ԱԺ հանձաժողովում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan