Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

Դիտել նաև
Գառնիկ Դանիելյանի մեքենան թալանելու, ապա այրելու փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց. սկանդալ
Ո՞վ կդառնա պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից
Հայ պատգամավորին հարվածած կարմրաբերետներից 1-ը «գործից» ազատվել է, հերթը մյուսներինն է
Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը), եթե 1000 հայ վերադառնա «ազատագրված տարածքներ» (նկատի ունի օկուպացված Արցախը), ապա 1000 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հանձնաժողովի նախագահ Ֆազիլ Մուստաֆան:
Նա այս մասին ասել է «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումների ժամանակ։ Ադրբեջանցու խոսքով՝ հայկական կողմը ձգտում է ապահովել, որ ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա՝ Արցախի հայերի վերադարձի հարցում։ Մուստաֆան կարծում է, որ ադրբեջանական կողմն այս հարցում պետք է հակապայման առաջ քաշի։