ՀԴԲ-ն Հիլարի Քլինթոնի դեմ նոր հետաքննություն է սկսել (Տեսանյութ)
ՀԴԲ-ն նոր հետաքննություն է սկսել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ նրա բարեգործական հիմնադրամի գործունեության պատճառով, հայտնում է Hill-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ՀԴԲ-ն հետաքննում է արդյոք Clinton Foundation-ը օրենքները խախտել է այն ժամանակահատվածում, երբ Քլինթոնը ԱՄՆ պետքարտուղարն էր: Քննիչները պետք է պարզեն՝ արդյոք բարեգործական հիմնադրամի «դոնորները» պետության կողմից օգնություն ստացել են նվիրատվություն կատարելուց հետո, ինչպես նաեւ պատասխանեն այն հարցին, թե արդյոք կազմակերպությունը գործել է հարկային օրենսդրությանը համապատասխան:
Zham.am