Ի՞նչ են անելու արցախցիները հաջորդ ապրիլից. Էլինար Վարդանյան
Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նշում է, որ ըստ իշխանությունների՝ արցախցիները ՀՀ քաղաքացի չեն, ինչ եղել է նախկինում՝ սխալ էր:
Հարցազրույցի հիմնական թեզերը.
Արցախցիների հիմնական մտավախությունն այն է, որ կզրկվեն վերադարձի իրավունքից:
Արցախցիների կարգավիճակը փախստականի կարգավիճակին հավասարեցված է:
Ի՞նչ են անելու արցախցիները հաջորդ ապրիլից:
Արցախցիների վերադարձի հարցը արձանագրվել է մի շարք բանաձեւերում, բոլորը խոսում են այդ մասին, բացի իշխանությունից:
Իշխանությունը պայմաններ է ստեղծում, որ արցախցիները արտագաղթեն:
Նոր նշանակվող պաշտոնյաները չեն հասկանում, թե ինչի տակ են մտնում:
Փաշինյանը գնալու է ընտրությունների՝ «ազատենք Հայաստանը նիկոլական բարքերից» կարգախոսով:
Իշխանությունները անհանգստություններ ունեն:
Դա զավեշտ հիշեցնող դատավարություն է:
Նորմալ երկրներում բազմաթիվ դրվագներով վարչապետի նկատմամբ կհարուցվեին քրեական գործեր:
Գեղամ Նազարյանի տեսակետները իր անձնական դիտարկումներն են: