Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի: «Շողակաթ» հեռուստաընկերությունը հայտնում է, որ դեկտեմբերի 5-ին կկատարվի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը՝ նորոգության առթիվ կատարվող եկեղեցական արարողություն։
Վերաօծումը կկատարվի Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ։