Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ
13
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երկու տասնյակից ավելի հայ և օտարազգի gեղաuպանագետներ բաց նամակ են գրել՝ պահանջելով Էդիտա Գզոյանին վերականգնել Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին Ռ. Ռուբինյան, քո պոռթկման պատճառը հասկանալի է Ուրացման նատացիաները գնացեք Նիկոլ Փաշինյանին կարդացեք․ ո՞ւմ եք եկել ինչ ասում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Սեյեդ Ալի Խամենեիի կինը ողջ է Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը Գնա՞նք Ծիծեռնակաբերդն էլ բուլդուզերով քանդենք, որ պատերազմի սպառնալիք չլինի. Վարդանյան Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մանիպուլացնում և պոպուլիստական հայտարարություններ եք անում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Իրանի ԱԳՆ-ն խնդրանքով դիմել է հարևան երկրներին

Ադրբեջանին միայն պետք է «բղավել» Փաշինյանի վրա՝ իր նպատակներին հասնելու համար. Յակով Կեդմի (տեսանյութ)

Իսրայելի «Նատիվ» հետախուզական ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին Alpha News-ին մեկնաբանել է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադարը, Սիրիայում տիրող իրավիճակը, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում՝ Թրամփի՝ նախագահ վերընտրվելուց հետո և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները։

Փորձագետի կարծիքով՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադարի հետ կապված հարցը լուծված է։

«Որպեսզի հասկանանք, թե ինչով է պայմանավորված հրադադարը Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև, մենք նախ պետք է հասկանանք, թե ինչպես է այն սկսվել, ինչերն են եղել յուրաքանչյուր երկրի պատճառներն ու նպատակները։

Ինչպես ցանկացած երկրում, մենք (Իսրայելում) նույնպես ունենք տականքներ ու մոլեռանդներ, ովքեր պահանջում էին և ասում, որ կարիք չկա լքել Լիբանանը, քանի դեռ «Հըզբոլլահն» ամբողջությամբ չի ոչնչացվել։ Բայց նման նպատակ երբեք չի դրվել, քանի որ «Հըզբոլլահին» ոչնչացնելու համար անհրաժեշտ է գրավել ողջ Լիբանանը, և մենք չենք պատրաստվում դա անել։ Դուք կարող եք հասնել անվտանգության՝ առանց դրա:

Բայց կրոնական մոլեռանդները և ազգայնական ֆանատիկոսները, նրանք քիչ են, բայց դեռ կան իսրայելական հասարակության մեջ, դեմ էին դրան: Ասացին, որ պետք չէ պայմանագիր, զինադադար կնքել, էլի կխախտեն, ինչպես միշտ են արել, և մենք պետք է շարունակենք ռազմական գործողությունները։ Բայց նրանց չլսեցին, կառավարությունը, բանակը, հետախուզությունը պնդեցին, որ այս պայմանագիրն ընդունվի, և այն ընդունվեց։ Հարցն արդեն լուծված է»,-ասել է Կեդմին։

Խոսելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին՝ նոր նախագահի գալուստով, փորձագետն ասել է, որ Դոնալդ Թրամփը (ԱՄՆ նորընտիր նախագահը) պատրաստվում է վերջ դնել բոլոր ռազմական հակամարտություններին, որոնցում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է Ամերիկան։

«Առաջին բանը, որ կսկսվի, երբ Թրամփը ստանձնի պաշտոնը, և դա արդեն սկսվել է, բանակցություններն են Իրանի հետ։ Թրամփը խոսել է այդ մասին, իրանցիներն էլ են խոսում դրա մասին։ Նրանք նույն բանակցություններին մոտենում են տարբեր տեսանկյուններից, բայց ընդհանուր բան ունեն։ Թե՛ Իրանի արտգործնախարարները, թե՛ Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ եթե պատժամիջոցները չեղարկելու և Իրանի միջուկային զենքի հարցը կարգավորելու պայմանավորվածություն չլինի, ապա Իրանը կանցնի միջուկային զենքի ստեղծմանը։ Սրանք են նրանց պայմանները բանակցություններ սկսելու համար։

Թրամփի պայմանները, ինչպես նա հայտարարեց, «եթե չհամաձայնեք միջուկային զենքի մշակումը դադարեցնելու համաձայնագրին, մենք մեծապես կուժեղացնենք պատժամիջոցները և ամբողջությամբ կխաթարենք Իրանի տնտեսությունը»:

Ե՛վ Իրանը, և՛ ԱՄՆ-ն ունեն ընդհանուր դիրքորոշում. բանակցությունները պետք է հանգեցնեն Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցմանը, իսկ մյուս կողմից՝ Իրանում միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի։ Կարծում եմ՝ նրանք բավականին արագ համաձայնության կգան, քանի որ և՛ Իրանի նոր նախագահը, և՛ նրան իշխանության բերածները նպատակ ունեին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ և բարելավել ու կարգավորել հարաբերությունները Իրանի և Եվրոպայի, Իրանի և ԱՄՆ-ի միջև:

Բացի այդ, Թրամփը ասել է, որ իր՝ նախագահ լինելու վերջին ժամկետում երբեք ոչ մի պատերազմ չի սկսել, և այս ժամկետում նա պատրաստվում է վերջ դնել բոլոր ռազմական հակամարտություններին, որոնցում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է Միացյալ Նահանգները»,- նշել է Կեդմին։

Փորձագետի կարծիքով՝ Բաքուն Հայաստանի վրա հարձակվելու պատճառ չունի, քանի որ Փաշինյանն արդեն ընկնում է Ադրբեջանի տակ:

«Որպեսզի Ադրբեջանը հասնի իր նպատակներին, Հայաստանի ներկայիս վարչապետի օրոք պետք է ընդամենը մատնացույց անել դա, և նա անմիջապես անում է այն, ինչ իրենից խնդրում են, ինչ արվել է մինչև այսօր։ Վերջին ամիսներին նա կատարում էր Ադրբեջանի բոլոր պահանջները և կշարունակի կատարել։

Հայաստանի վրա հարձակվելու պատճառ բացարձակ չկա, քանի որ նա (Փաշինյանը) արդեն զիջում է ու ընկնում Ադրբեջանի տակ։ Այնպես որ, Փաշինյանի հետ Ադրբեջանի համար շատ-շատ հեշտ է, նա նման է պլաստիլինի, ճնշում են, և նա համաձայն է։

Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Հայաստանում Փաշինյանի օրոք, միայն դա է հաստատում: Ես սա չեմ կարող անվանել այլ կերպ, քան դավաճանություն հայ ժողովրդի և հայկական պետության շահերի նկատմամբ։ Եվ հետո թող հայ ժողովուրդը որոշի, թե որքան ժամանակ է հանդուրժելու այս տականքին ու դավաճանին, ով Հայաստանը հասցրեց ներկայիս վիճակին և պատրաստ է շարունակել հետագա ընթացքը։ Ադրբեջանը կարծում է, որ կարող է ավելիին հասնել։ Եվ այսպես, նա փորձում է ավելիին հասնել։

Այն, որ որոշ զիջումներ արվել են, թերևս բավարար չէ Ադրբեջանի համար, որ նա ավելի շատ իրավունք ունի և կարող է հասնել դրան»,-եզրափակել է Կեդմին:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>