Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. 107 մարդ է բերման ենթարկվել (տեսանյութ)
Ոստիկանությունը 7 ժամ տևած գործողություններից հետո կարողացել է լուսադեմին ցրել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարներին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Ուժայինները ցուցարարներին մղել են դեպի մետրոյի Ռուսթավելի կայարան և սկսել են բերման ենթարկել նրանց։ Ըստ ԶԼՄ–ների` բազմաթիվ տուժածներ կան։ Հստակ թիվը հայտնի չէ:
Վրաստանի ՆԳՆ–ի տվյալներով` գիշերային ցույցերի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 107 մարդու, տուժել է 10 իրավապահ, նրանցից մեկը այրվածքներ է ստացել և գտնվում է հիվանդանոցում։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն` ցուցարարները տարբեր առարկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա` քարեր, ապակե շշեր, երկաթե իրեր։
Վաղ առավոտից Ռուսթավելիում աշխատում են կոմունալ ծառայությունները։ Նրանք ապամոնտաժում են նստարաններից, աղբամաններից, էլեկտրական սկուտերներից և այլ առարկաներից կառուցված բարիկադների մնացորդները։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru
https://videon.img.ria.ru/Out/Flv/20241130/2024_11_30_Tbilisi_t2kj12eu.2gi.mp4