Փաշինյանի հայ-ամերիկյան թղթե շերեփը Բացառված չէ, որ ԱՄՆ-ի պահանջով հայ զինվորականներն օգտագործվեն Իրանի դեմ. Ձյունիկ Աղաջանյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ
15
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Օվերչուկը Հայաստանի ԵՄ-ին անդամակցության որոշումն անվանել է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ Բայդենի վերջին վատությունը Հայաստանին․ Նիկոլը հերթական «սև» թուղթը բերեց «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մհերը բոլորին ձեռք էր մեկնում, օգնում էր, բայց այդ մասին երբեք չէր խոսում. Գեղամ Մանուկյան Փաշինյանի հայ-ամերիկյան թղթե շերեփը Հայաստանը ՌԴ-ին բողոքի նոտա է հղել Չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. Դմիտրի Կիսելյով Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. Նարեկ Մկրտչյան Քաղաքականության մեջ ազարտը հղի է անսպասելի արդյունքներով. Կարասինը` ՀՀ-ի քայլերի մասին Օվերչուկը Հայաստանի ԵՄ-ին անդամակցության որոշումն անվանել է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ 24 ժամ ջուր չի լինելու Արդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Սերգեյ Կոպիրկինին հանձնվել է բողոքի հայտագիր Ի՞նչ է իրենից ենթադրում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը. Բորիս Մուրազի (տեսանյութ) «Մայր Հայաստան» և Հանրապետականների ռինգի աղմուկի մեջ կարևոր էպիզոդ կորավ Բայդենի վերջին վատությունը Հայաստանին․ Նիկոլը հերթական «սև» թուղթը բերեց Բացառված չէ, որ ԱՄՆ-ի պահանջով հայ զինվորականներն օգտագործվեն Իրանի դեմ. Ձյունիկ Աղաջանյան Վանեցյան. Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28. Սուրենյան Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Միևնույնն է ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Ինչ կանոնադրություն են ստորագրել Փաշինյանի Արարատ Միրզոյանն ու Բայդենի Բլինքենը «Հայաստանի գլխին» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ

Ապրել մինչև հունվարի 20–ը․ Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ

«Մայր Հայաստան» շարման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վրաստանի իրավիճակին ու մեր երկրին դրա առնչությանը. «Նիկոլ Փաշինյանի տերերը պարտություն կրեցին ԱՄՆ–ում։ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում «Պատերազմի» կուսակցության պարտությունն էր։ Այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքը» հզոր հարված ստացավ ու հիմա որոշել է պայթեցնել ամբողջ աշխարհը։
«Պատերազմի» կուսակցությունը փորձում է մինչև Թրամփի ԱՄՆ նախագահի լիազորությունների պաշտոնական ստանձնումը համաշխարհային մասշտաբի ճգնաժամ ստեղծել։ Բանը հասավ այնտեղ, որ Ռուսաստանը ստիպված եղավ «Օրեշնիկի» ցուցադրական կիրառում իրականացնել, որպեսզի սառեցնի Բայդենի վարչակարգի ու հակառուսական ինտերնացիոնալի տաք գլուխները։ Թե որքանով դա կազդի, պարզ կդառնա մինչև 2025–ի հունվարի 20–ը։ Այս պահին լոկալ և պրոքսի ուժերի բախումներն են թեժացվել։
Թուրքիան առիթից օգտվել ու դրածոներով հարձակվել է Հալեպի վրա։ Իսրայելը նույնպես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիան։
Ուկրաինական ճակատում անհաջողությունների ֆոնին «Պատերազմի» կուսակցությունը ներքաղաքական բախումներ է հրահրում Թբիլիսիում։ Վրաստանի իշխանությունները պայքարում են հանուն իրենց երկրի անկախության։ ԵՄ–ից չեն էլ թաքցնում, որ Վրաստանին դիտարկում են ընդամենը որպես մանրադրամ հակառուսական իրենց գործողություններում։ «Կոլեկտիվ Արևմուտքի» ցինիզմը, հակամարդկային էությունը և լկտիությունը չափ ու սահման չունի։ Վրաստանին ասում են՝ դուք մեզ ԵՄ–ում որպես դիակ եք հարկավոր, որպես Ռուսաստանի դեմ օգտագործվող թնդանոթի միս։
Հարգանքի է արժանի այն, որ Վրաստանի իշխանություններն ունեն կամք, գիտակցություն և վճռականություն՝ դրսի հզոր ուժերի դեմ պայքարելու համար։ Իվանիշվիլին կորցրել է միլիարդավոր դոլարներ, բայց չի հանձնվում, քանզի պետությունն ու ազգային շահն իր համար ավելի կարևոր են, քան դրսի բանկերում ունեցած գումարները։ Դրսի հզոր ուժերը հենց այդ գումարների թեմայով են ճնշում տարբեր երկրների կոռումպացված ղեկավարների վրա։ Մի տեղ աշխատում է դրսի հզոր ուժերի ճնշումը, մի տեղ՝ ոչ։ Վրաստանում չաշխատեց։
Հիմա Վրաստանն անուղակիրորեն պայքարում է նաև Հայաստանի համար՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, ով դրսի ուժերի դրածոն է և ում նույն այդ դրսի ուժերը հանձնել են Թուրքիայի օպերատիվ կառավարման ներքո։ Սա ողբերգություն է, բայց իրականություն։
Եվ այսպես, մինչև Թրամփի նախագահի պաշտոնում հայտնվելն աշխարհը շատ անհանգիստ է լինելու։ Բայդենն ու մյուսները փորձելու են սեփական կաշին փրկելու համար գնալ համաշխարհային արկածախնդրության, քանզի հասկանում են, որ կանգնելու են դատարանի առաջ ու պատասխան տան իրենց բերած ավերածությունների, ամերիկյան հարկատուներին թալանելու, ամերիկյան ու համաշխարհային տնտեսությունը կատաստրոֆայի առաջ կանգնեցնելու համար։
Ապրել մինչև հունվարի 20–ը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan