Արցախցիներն այսօր կառավարության դիմաց ակցիա կիրականացնեն Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ)
14
Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է․ անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան Մեկնել է Բրյուսել՝ հաշվետվություն տալու, նոր հանձնարարականներ ստանալու Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է․ անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան Արցախցիներն այսօր կառավարության դիմաց ակցիա կիրականացնեն Մեկնել է Բրյուսել՝ հաշվետվություն տալու, նոր հանձնարարականներ ստանալու Փաշինյանը մեկնել է Բրյուսել 8 ամսական փոքրիկ բանտարկյալի բանտախուցն այս տե՞սքն ունի Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ 8 ամսյա դուստրը՝ Ջուլիան, տեղափոխվել են հիվանդանոց. Զարուհի Փոստանջյան Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

ՔՊ-ն՝ մահամերձ վիճակում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մահանալու տեսարանի շատ ազդեցիկ նկարագրություն կա մի գրքում․ շատ ազդեցիկ ու ոչ արդար գործերով հայտնի մեկը հայտնվում է մահվան շեմին խիստ հանկարծակի, 63 տարեկանում․ անկողնում է, շրջապատված հարազատներով, ընկերներով, ենթականերով․ շատ թույլ ձայնով տալիս է հանձնարարություններ․ անմիջապես կատարում են․ ոչ թե հարգանքից ելնելով, այլ վախից․ բա որ չանեն ու չմահանա, ոտքի կանգնի, կաշիները կքերթի․ երեք օր անց, երբ համոզվում են, որ հաստատ էն հոգին ավանդում է, սկսում են բանի տեղ չդնել հանձնարարությունները։ Եվս երկու օր՝ ու իր մոտ արդեն բացեիբաց քննարկում են իր տարածքի, ունեցվածքի բաժանումը․ շատ անարդարացի են բաժանում, բռունցքներով։ Ագահությունից ելնելով՝ կտակ անգամ չէր գրել։ Ինքը մահվան մահճում մի հատ էլ բարոյապես է մահանում էդ տեսարանից․ հավաքում է ամբողջ ուժերը, որ պապենական, ադամանդակուռ մատանին չթողնի խլեն։ Ձեռքերը պարզում է, բայց մեջը ուժ չկա, դա էլ են տանում։ 6-րդ օրը, առավոտյան հարազատները հայտնաբերում են խեղդամահ արված։ Ամեն ինչ խլելուց հետո չեն համբերում, որ ինքնուրույն մահանա։ Գիտե՞ք ինչ էին մտածում բոլորը․ ինչ կատարվեց իր հետ, արդար էր։

Մեռնող ծերունու ամենավերջին ճիգերին է նման այն, ինչ կատարում է Նիկոլ Փաշինյանը Գյումրու հետ․ նա, որ իսպառ կորցրել է հեղինակությունը, հարգանք ու պատիվը, ու քաղաքական դիակի հոտը փչում է ՔՊ կոչվող խմբավորումից, հավաքում է ամբողջ ուժերը՝ հեղափոխությունը սկսած տարածքից փրկելու մի վերջին աթոռ։ Էկրանի լուսանկարը Գյումրու հրապարակից է, որտեղից 2018 թվականին Նիկոլը քայլելով եկավ՝ իբր մեր երկրում արդարություն հաստատելու։ Էսօր նա մեծ, անարդարացի, զավեշտալի արշավ է սկսել նույն Գյումու ժողովրդի դեմ, որոնք վաղուց անիծում են հեղափոխությունը։

Գյումրու ավագանու 33 անդամից 14-ը «Բալասանյան դաշինքից» էին, որոնք մեկ մարդու նման հոկտեմբերի 28-ին մեկ օրում դրեցին անդատները։ Ըստ տեղեկությունների, եղել է ճնշումներով, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի անդամների, մտերիմների կալանավորումներով։ Դե իսկի ԲԴԽ նախագահը ճնշումներին չի դիմանում, էլ ուր մնաց խեղճ ավագանին դիմադրի։

ՔՊ-ն ունի ընդամենը 11 մանդատ, որը բավարար չէ անգամ քվորում ապահովելու համար, և լինելով փոքրամասնություն՝ Փաշինյանն անում է ինչ կարող է՝ քաղաքը խլելու համար․ ուզում է նշանակել ԺՊ, քանի որ վախենում է ընտրությունների գնալ․ բազմաթիվ համայնքներում ընտրությունների արդյունքները տխուր ավարտ են ունեցել իրենց համար։ Փաշինյանն ինչ-որ պրիոմ է մտածել՝ ՔՊ-ականների շրջանակից ընտրեն թեկնածուների, ներքին քվեարկություն անեն ու ով հաղթի՝ նշանակեն Գյումրու քաղաքապետի ԺՊ։ Բայց ինչո՞ւ ՔՊ-ականներից, չէ՞ որ գյումրեցին ՔՊ-ին չի ընտրել։

Այս տարվա ապրիլին Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում մի մեծ՝ ՔՊ մասշտաբի խայտառակություն գրանցվեց․ Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում պաշտոնապես 55 տոկոս հավաքած քրդական կուսակցության թեկնածուի փոխարեն իշխանությունը քաղաքապետ ճանաչեց Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուին, որն ընդամենը 27 տոկոս էր հավաքել։ Նույնն է․ Գյումրիում փոքրամասնություն ՔՊ-ն քաղաքապետ է նշանակում։

2018-ին հայտարարում էին, որ այլևս քաղաքացու քվեն չի կեղծվելու․ Նիկոլը բազմիցս հայտարարել է, որ իրենք երբեք իշխանությունը չեն ճանկռելու, ատաներով չեն պահելու, հենց տեսեն ժողովուրդը չի ընդունում, կթողներն կգնան։ Իրականությունն այն է, որ 2020-ի պատերազմից հետո ժողովուրդը ձեզ տեսնել չի ուզում․ բայց ամեն քայլի դիմեցին 2021 թվականի ընտրություններում հաղթեու համար։ Ի՞նչ արեց ժողովուրդը, տեսնելով, որ Նիկոլը չնայած իր  կողմից մերժված լինելուն, ընտրվում է, 2022 և 2023թթ ՏԻՄ ընտրություններում սկսեց նրան մերժել խոշոր քաղաքներում, տարբեր համայնքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում։

Բայց ՔՊ-ն ամենուր դիմեց արդեն հետընտրական ապօրինությունների․ ՔՊ-ին մերժեցին Բերդ համայնքում, Նիկոլը կալանավորեց համայնքապետին, համայնքապետը հրաժարվեց մանդատից՝ քաղաքը փրկելու համար։ Վարդենիսում ընդդիմությունը հաղթեց, կալանավորեցին թեկնածուին։ Վեդիում ՔՊ-ն պարտվեց, բայց հաղթած թեկնածուին ծեծեցին, հետո կրկնակի ընտրությամբ ՔՊ-ն զավթեց, Սիսիանում ընտրություններում չհաղթեց ՔՊ-ն, կրկնակի ընտրությամբ զավթեցին, Թալինում ՔՊ-ն պարտվեց, էլի զավթեցին, Վանաձորում ՔՊ-ն պարտվեց, հաղթած Մամիկոն Ասլանյանին կալանավորեցին մոտ 3 տարով, զավթեցին իշխանությունը։ Ալավերդիում ՔՊ-ն պարտվեց, զավթեցին իշխանությունը։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ՔՊ-ն պարտվեց, էլի զավթեցին իշխանությունը։ Մայրաքաղաքում ՔՊ-ն պարտվեց, զավթեցին իշխանությունը։

Գյումրիում ՔՊ-ն պարտվեց, բայց միշտ իշխանության հետ համագործակցության պատրաստ Սամվել Բալասանյանի հետ գնաց գործարքի, հետո խախտեց դաշինքը, ու հիմա խլում է քաղաքը։ Հիմա ՔՊ-ն վախենում է արտահերթ ընտրություններից, մերժված է որովհետև, ուղղակի ուզում է յոլա տանել պաշտոնը, մեռնողի վերջին ճիգով փորձում են խլել նաև Գյումրին, հետաձգել ընտրությունները, մինչև Աստված մի դուռ բացի։ Մինչև ընտրությունները կփորձեն հակաիշխանական այդ քաղաքում մթնոլորտ փոխել։

Նոյեմբերի 11-ին ՏԻՄ-երի 28-ամյակն էին նշում․ Նիկոլը մի էնպիսի ելույթ ունեցավ, էդ ժամանակ դեռ Տարածքային կառավարման նախարար Սանոսյան Գնելը մի ելույթ ունեցավ, թե՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է։ Ո՞ւր է Գնել Սանոսյանը էդ ելույթից ուղիղ 18 օր հետո․ ստացավ ՍՄՍ, հրաժարական տվեց, հիմա էլ, ասում են, Դուբայում է։

ՔՊ-ական պատգամավորներից մեկն ասում է՝ ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ ինքը գնում է ընտրատեղամաս, և իր քվեն չի կեղծվում: Դուք աբսուրդային իրականություն եք ստեղծել՝ ժողովրդի քվեն կեղծում եք ընտրություններից հետո։ Քաղաքացին ընտրում է ուրիշ մարդու, դուք նշանակում եք ձերուն։ Սրանով դուք կոպիտ վիրավորում եք քաղաքացուն, ասում եք՝ դու գնա ընտրատեղամաս, ընտրիր ում ուզում ես, ազատ, արդար, թափանցիկ, բայց համայնքապետ կդառն նա, ում նշանակի Նիկոլը։ Դա եք դուք անում։

Իրենց թեկնածուին պարտադրելու էդ մոլուցքը ամեն տեղ է։ Հիշո՞ւմ եք, Բրյուսովի կողմից մերժված Դավիթ Գյուրջինյանին պարտադրեցին ռեկտոր։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից մերժված Դավիթ Խաչատուրյանին, որը Նիկոլի ՍՄՍ-ի զոհ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, երկրորդ փորձից նշանակեցին ՍԴ դատավորի պաշտոնին։ Դպրոցի տնօրենի մրցույթում էնքան են ոչ ՔՊ-ական թեկնածուներին մերժում, մինչև նախընտրելի թեկնածու ունենան։

Կարճ ասած՝ էս խայտառակ գործելաոճով, համայնքապետարանները զավթելով՝ Նիկոլը ու իր ՔՊ-ն, ի՞նչ եք կարծում, հզորանո՞ւմ են, թե թուլանում։ Իմ կարծիքով՝ քաղաքը զավթելը և ՔՊ-ական համայնքապետ նշանակելը հզորության ապացույց չէ։ Բնակչության քա՞նի տոկոսի համայնքապետն  նա, հի՞նգ։ Քա՞նի տոկոսի համայնքապետն է, օրինակ, Ավինյանը, Երևանը ՔՊ-ի՞նն է․ իհարկե՝ ոչ։ Կա պաշտոն, թիկունքում չկա ժողովուրդ։ Չունենալ ժողովրդի աջակցությունը, դա նույնն է, թե լինել բուշլատի թև․ ոչ մի բանի պիտանի մի բան։ Էն որ փտած գերաններով ու տախտակներով, կիսաքանդ տան վրա սիրուն պլակատ են քաշում, որ սիրուն ցույց տան, բայց մեկ է՝ անձրևներից, արևից, ձնից, երեխաների խաղալուց պատռվում է պլակատը, մնում է քոսոտ տունը։ Դա է ձեր վիճակը։ Սա ձեր՝ մեռնողի վերջին ճիգերն են»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan