Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները
15
«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Առաջարկում եմ Փաշինյանին ու Ավինյանին հաշվել Երևանի փողոցների փոսերը (տեսանյութ) Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի Աղազարյանին այս անգամ չմերժեցին

ՔՊ-ականները հայտնվել են երկու քարի արանքում

«Հրապարակ»-ը գրում է․

«Իշխող ֆրակցիան եկող շաբաթ մեկնարկելիք խորհրդարանական նիստերից առաջ խմբակցության հերթական նիստը կանի, որը, սակայն, հնարավոր է՝ հերթական չլինի, և քննարկման կդնեն Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնել-չդնելու, ինչու ոչ՝ խմբակցությունից հեռացնելու հարցերը։ Իշխանական պատգամավորները թեպետ հրապարակային չեն հայտարարում, սակայն այդ մասին խոսակցություններ կան իշխանական կուլիսներում։ Չի բացառվում, իհարկե, որ նման լուրերը տարածում են՝ փորձելով հոգեբանական ճնշման միջոցով Աղազարյանին մղել, որ նա պատասխանի վարչապետի «խնդրանքին»:

Ընդ որում, ցանկալի է՝ դրական, որպեսզի իրենց գործը հեշտանա, և ստիպված չլինեն, ի վերջո, խմբակային Լինչի դատաստան կազմակերպել Աղազարյանի նկատմամբ` նրան կանգնեցնելով երկընտրանքի առաջ․ կա՛մ մանդատը, կա՛մ թիմը: Ինչը ոմանք անում են արդեն տասն օրից ավելի՝ պատգամավորին վախեցնելով, անուղղակի սպառնալով ու ահասարսուռ գույներով նկարագրելով, թե ինչ կարող է պատահել նրա հետ, եթե որոշի մերժել «մեծն» վարչապետին։ Եթե պատգամավորը որոշի, որ շարունակում է պայքարը, և համառի, այս դեպքում, մինչեւ խմբակցությունից հանելը, նրան նախ կուսակցությունից պետք է հեռացնեն, իսկ այդպիսի որոշում ընդունելու իրավասություն ունի միայն վարչապետ Փաշինյանի գլխավորած «Քաղպայմանագիր» կուսակցության վարչությունը, սակայն չի բացառվում, որ Փաշինյանն ուսապարկերի միջոցով փորձի հոգեբանորեն ճնշել Աղազարյանին, գոնե պարտադրել, որ առաջին քայլն ինքն անի՝ կա՛մ մերժի «խնդրանքը» կա՛մ, ի վերջո, տեղի տա հակասահմանադրական «խնդրանքին», որից հետո էլ հասկանալի կդառնա մյուս քայլերի հաջորդականությունը։

ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը մեզ ասաց, որ իրեն հայտնի չէ խմբակցության նիստի օրակարգը, այն որոշվում է տեղում՝ խմբակցության ղեկավարության առաջարկով։ Հարցրինք՝ իսկ եթե, այնուամենայնիվ, խմբակցությունում որոշեն, որ Աղազարյանի հարցը պետք է քննարկման դրվի, ինքն ի՞նչ դիրքորոշում կհայտնի։ «Ես այդ գործընթացին չեմ ուզում մեկնաբանություն տալ, թող նման օրակարգ բերվի, կմտածեմ, ես ունեմ անձնական որոշում՝ այս ամենի հետ կապված, բայց չեմ ուզում խոսել»,- ասաց Առուշանյանը։ Վախենո՞ւմ եք արդեն սեփական կարծիք հայտնելուց։ «Ես ընդհանրապես չեմ վախենում»: Ուրեմն հրապարակավ ասեք՝ կողմ եք, որ Աղազարյանը մանդատը վայր դնի՞, թե՞ չդնի։ «Ես կողմ եմ թիմային լուծումներին, կողմ եմ բոլոր կոնֆլիկտները հարթելուն»,- խուսանավեց պատգամավորը։

Նկատեցինք, որ թիմի մի անդամ էլ ինքն է, հիմա եթե քվեարկության դնեն այդ հարցը` Աղազարյանը պիտի կատարի վարչապետի խնդրանքը կամ մերժի, ինքը ո՞ր տարբերակը կընտրի։

«Ես իմ սկզբունքներին դեմ չեմ գնում, իմ սկզբունքը թիմային աշխատանքն է, կբերվի՞ նման հարց, կքննարկենք, գուցե ընդհանրապես նման հարց չքննարկվի։ Մի մոռացեք, որ Հովիկ Աղազարյանը դեռեւս կուսակցական է, մեր կուսակցական, մեր պատգամավոր գործընկերն է, մինչեւ ֆրակցիայից հանելը ինչքա՜ն գործողություններ դեռ կան»։ Ասում եք՝ թիմային մարդ եք, բայց արդյո՞ք թիմն է որոշել, որ ձեր գործընկերը պետք է հրաժարվի մանդատից, չէ՞ որ Փաշինյանը միանձնյա որոշմամբ պարտադրեց մեկին մանդատը դնել, հիմա էլ մյուսին է ուզում պարտադրել։

«Ոչ մեկ էլ չի պարտադրել, այս գործընթացը նորմալ է, ես կասեի՝ ժողովրդավար, երբ թիմի ղեկավարը կամ մեկս մյուսից կարողանում ենք բան խնդրել, և հատկապես թիմի ղեկավարը ոչ թե հանձնարարական է տալիս կամ որոշում կայացնում, այլ՝ խնդրում, սա ժողովրդավարության լայն դրսեւորում է»,- ասաց պատգամավորը:

Ժողովրդավարական պետություններում գործադիրի ղեկավարը գիտի, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս անգամ խնդրել պատգամավորին, որ մանդատը վայր դնի։ «Բայց դուք մի մոռացեք, որ վարչապետը նաեւ կուսակցության վարչության նախագահն է և կարող է խնդրել կուսակցության անդամներին որեւէ հարցի շուրջ»,- ասաց Առուշանյանը: Նկատեցինք՝ բայց այս տիրույթում միանգամայն նորմալ է նաեւ, որ պատգամավորը կարող է չկատարել կուսակցության ղեկավարի խնդրանքը։ «Հովիկ Աղազարյանի անձնական դիրքորոշումն է դա, ինքն այդ հարցերի պատասխանները տվել է: Ես՝ որպես Աղազարյանի գործընկեր, իր դիրքորոշումն ընդունում եմ ի գիտություն»։

ՀԳ. Ի դեպ, այս շաբաթ Աղազարյանին հարցաքննությունների չեն կանչել, իշխանական շրջանակները չեն բացառում, որ համառելու դեպքում գլխավոր դատախազն ուղղակի կմտնի խորհրդարան՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, որպեսզի պատգամավորին մեղադրանք առաջադրվի՝ ոչխարների ենթադրյալ կաշառքի գործով»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>