Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆինլանդիա

Դիտել նաև
Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանն ու Վահե Ղազարյանն ԻԱԿ 2024 թվականի սև ցուցակում են
Ի՞նչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը. ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է բանակցության օրակարգը
Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում կունենա Լավրովի հետ
Իրանին չեն արձագանքում, բայց պայմանագիր են կնքում մեկի հետ, որ 6 օրից պաշտոնից ազատվելու է
«Գուցե նման հայտարարություններն արվում են, որ կոշտ պատասխան տանք, հետո կրակոց լինի և էսկալացիա»․ Արարատ Միրզոյան
Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ: Հանդիպումներ են ծրագրված Ֆինլանդիայի գործադիր և օրենսդիր շրջանակների նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը զուգահեռ կա մեծ ներուժ տնտեսական կապերի ամրապնդման և այլ ոլորտներում համագործակցության զարգացման համար։ Ակնկալում եմ արդյունավետ քննարկումներ Հելսինկիում»,- ասել է Միրզոյանը։