TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում
14
Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը Պատերազմ Արցախում
Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի Աղազարյանին այս անգամ չմերժեցին Բերդերում տեղ են ազատում Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ)

Փաշինյանի որոշումները Գյումրիի հարցով չեն անհանգստացնո՞ւմ արևմտյան «դեմոքրասիի» ներկայացուցիչներին

Ինչպես հայտնի է, Գյումրիում առաջացել է կառավարման ճգնաժամ, որի պատճառը Փաշինյանի ցանկությունն էր՝ միանձնյա կառավարել  Հայաստանի երկրորդ քաղաքը:

Բանն այն է, որ 2021-ի տեղական ընտրություններով ՔՊ չէր ստացել մեծամասնություն և ստիպված էր քաղաքը կառավարել միջնորդավորված ձևով:

Սակայն  2026-ի ընտրություններին պատրաստվելիս, Փաշինյանը մտավախություն ունի, որ տեղերում նա կարող է պարտություն կրել: Այդ իսկ պատճառով, փորձում է քաղաքական մանիպուլյացիաների միջոցով, ամեն գնով տեղերում հաստատել իր մենիշխանությունը:

Սակայն այսօրվա իրավիճակն արմատապես տարբերվում է ոչ միայն 2018-ի, այլև 2021-ի իրավիճակից:

Ավելին, 2023-ի Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն արդեն չունի մեծամասնություն:

Հավելենք, որ այդ ընտրությունները անցկացվեցին մինչև Արցախի հայաթափումը:

Իսկ այդ վերջին իրադարձությունից հետո, կարելի է ասել, որ Փաշինյանի վարկանիշը փլվել է:

Հայաստանի քաղաքական պատմության մեջ չի եղել դեպք, երբ որևէ գործիչ կարողանար պահպանել իր վարկանիշը ավելի քան 6-7 տարի:

Բացառություն չէ նաև Փաշինյանի պարագան: Հատկապես, երբ հենց իր ժամանակ Հայաստանը ստացավ պարտված պատերազմ և Արցախի կորուստ:

Քաջ գիտակցելով այս հանգամանքը՝ Փաշինյանը փորձում է ելքեր գտնել, կադրային ջարդ է կազմակերպում, պոպուլիստական հերթական քայլերի է դիմում, բայց արմատապես իրավիճակը չի կարողանում փոփոխել:

Իսկ Գյումրիի վերջին իրադարձություններից հետո, հայտնվել է քաղաքական ծուղակում:

Բանն այն է, որ երբ իր ճնշման արդյունքում Գյումրիի ավագանու 14 անդամներ հրաժարվեցին իրենց մանդատներից, 33 տեղանոց Գյումրիի ավագանիում առաջացավ  կառավարման ճգնաժամ:

Քանի որ նոր քաղաքապետի ընտրության համար անհրաժեշտ է 33-ից կեսից ավելի, այսինքն՝ 17 ձայն, որը ՔՊ-ն չունի:

Այսօրվա ՔՊ-ի խմբակցության կազմը բաղկացած է 11 հոգուց:

Իսկ որպեսզի նույնիսկ նիստ գումարեն, անհրաժեշտ է ունենալ, գոնե 17 պատգամավոր: Սակայն Գյումրիում ոչ ոք չի ուզում ՔՊ-ի հետ երկխոսել, քանի որ լավ գիտեն, թե ինչ աստիճանի է անկում ապրել ՔՊ-ի վարկանիշը քաղաքում:

Այդ իսկ պատճառով, Գյումրու ավագանին, ո՛չ նիստ է կարողանում անցկացնել, ո՛չ էլ՝ նոր քաղաքապետ ընտրել:

Այս պայմաններում Փաշինյանը փորձում է ժամանակավոր քաղաքապետ նշանակել, բայց նույիսկ այս հարցում չի կարողանում կողմնորոշվել, քանզի քաղաքում, իր թիմում չկա միասնականություն:

Սովորաբար, այդպես է լինում, երբ իշխանության վարկանիշը անկում է ապրում, և իշխող թիմում առաջանում են կենտրոնախույս շարժումներ:

Նման իրավիճակ առաջ է  եկել,  գրեթե բոլոր նախկին իշխանությունների կառավարման  ժամանակ:

Այս իրավիճակից դուրս գալու համար Փաշինյանը դիմել է աննախադեպ քայլի, փորձելով հասկանալ, թե ով կարող է ստանձնել տեղի ՔՊ-ի ղեկավարի պաշտոնը:

Նա առաջարկել է  քաղաքի ՔՊ-ական շրջանակի մեջ անցկացնել յուրօրինակ նախնական ընտրություն, որից էլ պարզ կդառնա, թե ով  է համեմատաբար համապատասխանում  այդ դերին:

Ինքնին, Փաշինյանի այս որոշումը ՔՊ-ի տեսանկյունից հասկանալի է: Սակայն ի՞նչ կապ ունի դա Գյումրու հետագա զարգացման հետ:

Փաստացի, Փաշինյանն ուզում է, որ ապագա ՔՊ-ի տեղի ղեկավարը ավտոմատ նշանակվի քաղաքապետի պաշտոնակատար, որպեսզի կարողանա քաղաքային գալիք ընտրություններում օգտագործել   վարչական ռեսուրսները իր օգտին:

Գիտե՞ն արդյոք դրա մասին Հայաստանում հավատարմագրված արևմտյան դեսպանատները: Իհարկե գիտեն, բայց լուռ են և ձայն չեն հանի,քանի որ դա կյանքի է կոչում, ոչ թե ներկայիս Վրաստանի իշխանությունը, այլ Փաշինյանը:

Իսկ դա նշանակում է մեկ բան. որ Հայաստանում աշխատող ամերիկացիներն ու եվրոպացիները մեզ՝ հայերիս գրոշի արժեքի տեղ չեն դնում:

Միայն իրենց համար  են դեմոկրատական արժեքները: Իսկ մեզ համար՝ ոչ, քանի որ մենք իրենց համար մանրադրամի դեր  պիտի կատարենք, ինչպես ուկրաինացիները:

Այս ամենից հետո, այդ սրիկաները, գոնե հայ հանրության մոտ, չպիտի բարբաջեն «դեմոքրասիի»  մասին, քանի որ իրենց կեղծավորության   աստիճանը  մեզ արդեն հայտնի է:

Իսկ Փաշինյանին աջակցելով՝ այդ «դեմոքրասիները»  իրականում թշնամություն  են սերմանում մեր հանրության մեջ Արևմուտքի հանդեպ, որի հետևանքները իրենք էլ չեն պատկերացնում:

Հարևան Իրանի փորձը իրենց համար, այդպես էլ չհուշեց, որ կարող է գալ մի պահ, երբ ողջ աշխարհը դառնա յուրօրինակ «Իրան»՝ դրանից բխող իրենց համար վատ հետևանքներով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.ԳԳյումրու  ավագանու  գալիք  ընտրությունները ցույց կտան  Փաշինյանին և իր արևմտյան տերերին, որ հայ ժողովուրդը արդեն չի հավատում իրենց խաբեությանը   և Հայաստանի ազատագրումը  քաղքենի գեղցիներից ու օտարի շահերը սպասարկողմներից   կսկսվի հենց Գյումրուց: Այն քաղաքից, որը 2018-ին դարձավ Փաշինյանի քայլերթի սկիզբը, որը բերեց մեր ժողովուրդին մեծ աղետ, ինչը սիմվոլիկ է լինելու:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>