Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «Հետք» Դավութօղլուն Փաշինյանին ցույց տվե՞ց «ելքը» Ուսանողնե՛ր, թույլ մի տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը (տեսանյութ)
15
Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ Իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ և չեղարկեն տրանսպորտի թանկացման որոշումը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Գյումրին ընտրությունների շեմին ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Անհրաժեշտ է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» բոյկոտի ակցիան բուհերում (ուղիղ) Կարմիր կետագծերի թեմայով դատական վեճը շարունակվում է․ լավ լուր վարորդներին (տեսանյութ) Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Գեղցու վրեժը և չարի վերջը Պատերազմ Արցախում
Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ «Ինքնիշխանները». ՔՊ-ականը մեկնել է Կիև՝ աջակցություն հայտնելու ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը Ստախոս՝ պաշտոնապես․ «Կարճ ասած» Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը քննարկել են սահմանազատմանը վերաբերող հարցեր Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «Հետք» Դավութօղլուն Փաշինյանին ցույց տվե՞ց «ելքը» Մարզերից եկող ուսանողների համար դասի գալն արդեն արժե 1000 դրամ, դա աբսուրդ է․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ և չեղարկեն տրանսպորտի թանկացման որոշումը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ուսանողները միացան բոյկոտին (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Գյումրին ընտրությունների շեմին ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Զախարովան մեկնաբանել է ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ Հայաստանի քայլերը Սպասվում է ձյուն Նոր վարժական հավաքներ են հայտարարվելու Անհրաժեշտ է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Մոտավորապես այսպես՝ «Սուրո, Էդոյի հետ աստիճանների մոտ կանգնեք, յանի դիմավորում եք ինձ»»․ Կարեն Վրթանեսյան Ուսանողնե՛ր, թույլ մի տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը (տեսանյութ) Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով (տեսանյութ) «Մայր Հայաստանի» բոյկոտի ակցիան բուհերում (ուղիղ) «Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում «Առանց Արցախի՞ եք քարտեզներ թողարկում»․ «Դե մեզ այդպես են հրահանգել» Հիմա հասկանալի է, թե ինչո՛ւ է Նիկոլը Երևանում թանկացնում ուղեվարձը Հայաստանը դարձել է քաղաքական մուրացիկ. Կարեն Միրզոյան Ու էս վիճակը կոչվում է տրանսպորտի բարեփոխում (տեսանյութ) Կարմիր կետագծերի թեմայով դատական վեճը շարունակվում է․ լավ լուր վարորդներին (տեսանյութ) Բա ասում էիք Տյառնընդառաջի տոնից հետո օրերը տաքանո՞ւմ են. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մյունխեն Անահիտ Ավանեսյանը փաթեթը ձեռքին կգնա ՔՊ-ականների մոտ

Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման

Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները:

«Հարկային  օրենսգրքի փոփոխությամբ, երբ փաստաբանական  գործունեությունը շրջանառության հարկից  առանց պատշաճ հիմնավորման տեղափոխվել է  ընդհանուր հարկային ռեժիմ, ինչով փաստաբանական գործունեության հարկային ծանրաբեռնվածությունը շեշտակի ավելացել է, այդ նախաձեռնողը ֆինանսների նախարարությունն է՝  ի դեմս նախարար Վահե Հովհաննիսյանի, դա առիթ հանդիսացավ որպեսզի փաստաբաններս որոշենք այդ նախարարի կոռուպցիոն ռիսկեր պարունակող վարքագիծն ուսումնասիրության առարկա դարձնենք»,- ասուլիսում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ըստ նրա, նախնական ուսումնասիրության արդյունքները հիմնավոր կասկածներ են առաջացրել, որ  նախարարի վարքագիծը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում։

Ա. Զորաբյանն ասաց, որ ուսումնասիրության է ենթարկվել  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարագրերը, որը նա  պաշտոնը ստանձնելու պահին, երբ ֆինանսների  նախարարի տեղակալ էր նշանակվել ՝ 2021  թվականի օգոստոսի 18-ին, ներկայացրել է  պաշտոնի ստանձնման հայտարարագիր, այնուհետև՝ 2021, 2022, 2023 թվականներին ներկայացրել է հայտարարագրեր։

«Վստահ եմ, որ շուտով ֆինանսների նախարարը սկսելու է  արդարանալ, թե այստեղ վրիպակ է,  այնտեղ վրիպակ է, այստեղ թերացել է, այնտեղ թերացել է։ Մեզ մոտ բնական հարց է ծագում. ֆինանսների նախարարը, որը բյուջեի հանրային կառավարման և վերահսկող  պաշտոնատար անձն է, եթե թափթփված է իր սեփական  բյուջեի, իր սեփական հաշվետվության նկատմամբ, ինչպես է նրան վստահվել ՀՀ բյուջեի կառավարման, հաշվապահական հաշվառման  քաղաքականության վարումը, ինչպես է նրան վստահվել երկրի բյուջետային  համակարգը ճիշտ կառավարելը։

Իհարկե, կարծում  եմ, խնդիրն ավելի խորն է։

2021 թվականին նախարարի տեղակալ եղած ժամանակ 3 տրանսպորտային միջոց է  հայտարարագրել՝ «Տոյոտա» մակնիշի երկու մեքենա՝ 2005 թվականի և 2007 թվականի և 1995 թվականին մոտոցիկլետ։ Դրանք ձեռք է բերել 01.01.2019, 01.01.2015, 01.01.2012 թվականին։ Բոլոր երեք մեքենաները ձեռք է բերել հունվարի 1-ին։ Ակնհայտ է, որ այստեղ  գործ ունենք հորինված ամսաթվերի հետ։

2022-ից խնդիրները սկսվում են փոխվել։ 2022-ին տրանսպորտային միջոցների ձեռք բերման ամսթվերը փոփոխված են։ Նաև 2021 թվականի հայտարարագրում նշված 2005 թվականի «Տոյոտան» դարձել է  2015 թվականի «Տոյոտա», 10 տարով մեքենան երիտասարդացել է։

2022-ի ունի  հետևյալ մեքենաները՝ 2007 թվականի և  2015 թվականի «Տոյոտա»-ներ և մոտոցիլկետ։ Օտարման բաժնում նշված է՝ 2006  թվականի արտադրության «Տոյոտա»-ն  վաճառվել է 2 միլիոն 500 հազար դրամով 2023 թվականի  ապրիլի 11-ին։

Նախ,  2006 թվականի «Տոյոտա»-ն տարեսկզբին ցանկում չկա, կարծես սա 4-րդ մեքենան է։  Վաճառքը տեղի է ունեցել 2023-ին, մինչդեռ սա  2022-ի հայտարարագիրն է։ Պարզ չէ, թե ինչու է այդպես եղել։

Տարեվերջին նույն երեք մենքենաներն են՝  2007, 2015, 1995 թվականների։ Այսինքն, այդ 2006 թվականի «Տոյոտա»-ն ոչ սկզբում կար, ոչ վերջում։

2023 թվականի հայտարարագրում հետաքրքիր  փոփոխություններ ենք տեսնում. տարեսկզբում 2007 թվականի «Տոյոտա»-ն պահպանվել է, 2015 թվականի «Տոյոտա»-ի փոխարեն հայտնվել է  2006 թվականի «Տոյոտա»-ն, բայց ձեռքբերման ամսաթիվը նույնն էր։ Վաճառքի բաժնում 2022 թվականի փետրվարի 24-ին այդ 2006 թվականի «Տոյոտա»-ն հիմա էլ վաճառվել է 25 միլիոն դրամով։ Վաճառքի ամսաթիվը նշված է 24.02.2022 թվական, մինչդեռ սա  2023 թվականի հայտարարագիրն է։

Այսինքն, եթե այդ 2006 թվականի «Տոյոտա»-ն եթե նույնն է, մեկ տարի առաջ վաճառվել է  2.5 միլիոն դրամով, մեկ տարի հետո վաճառվել է 25 միլիոն դրամով։  25 միլիոն դրամով 2006 թվականի «Տոյոտա» գոյություն չունի, հետևաբար մենք ունենք հիմնավոր կասկածներ՝  կամ փողերի  լվացման հետ գործ ունենք, կամ ապօրինի հարստացման, դե  հայտարարարգում կեղծ տվյալներ ներառելն էլ արդեն ուղղակի ենթադրվում է  այս հաշվետվությունից»,- մանրամասնեց Արա Զոհրաբյանը։ 

Նա նաև բաժնետոմսերի, փոխառությունների հետ կապված խնդիրներ ներկայացրեց։ 

«Պաշտոնի ստանձնման ժամանակ Վահե Հովհաննիսյանը ցույց է տվել, որ Էյ-Սի-Էմ-ՍԻ ընկերությանը տվել է 35 միլիոն 380 հազար դրամի փոխառություն 0 տոկոսով։ Այդ տարի ստացել է 1 միլիոն դոլար փոխառություն  0 տոկոսով։ Ըստ այդ հաշվետվության, 1 միլիոն դոլար էլ վարկ է ստացել 0 տոկոսով։ Չնայած ենթադրվում է, որ այդ 1 միլիոն վարկը հավանաբար կրկնակի է նշել վարկի և փոխառության հատվածներում, որովհետև 2021 թվականի ամբողջ տարվա հաշվետվության մեջ այդ 1 միլիոն դոլար վարկը չկա։ Այսինքն, ունենք տեղեկություն, որ  2021 թվականին ստացել է 1 միլիոն դոլար 0 տոկոսով փոխառություն։ Սա նույնպես շատ կասկածելի գործարք է, որ նման պաշտոնատար անձը ստանում է 1 միլիոն դոլար առանց տոկոսի»,- ասաց Զոհրաբյանը։ 

Փաստաբան Հարութ Ակլունցը նշեց, որ նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  բազմաթիվ խնդրահարույց իրավիճակներ կան, կոռուպցիոն ռիսկեր, որոնք առերևույթ հանցագործության՝ որպես հատկանիշներ են անհրաժեշտ քննարկել։

«4 ընկերություններ առնչվում են կամ փոխկապակցված են Վահե Հովհաննիսյանի հետ, դրանցից երկուսին դեռևս պաշտոնը ստանձնելու դրությամբ Վահե Հովհաննիսյանը խոշոր չափերի փոխառություն ուներ տրամադրած, որը մինչև հիմա պահպանվում է։

Մյուսը «Վարդենի» ՍՊԸ-ն է։ Սա այն ընկերությունն է, որը խնջույք էր կազմակերպել ֆինանսների նախարարության աշխատակիցների համար։ Այս ընկերությունը ի սկզբանե հիմնադրվել է Վահե Հովհաննիսյանի կողմից։

Ունենք փաստեր, ոչ միայն այդ դեպքն է եղել, երբ որ իրեն պատկանող ընկերությանն է պատվիրակել USAID ծրագրով աշխատակիցների վերապատարստման կազմակերպումը, նաև այլ գնումներ են եղել։

Օրինակ, քաղաքապետարանի ենթակա ընկերություններից մեկը էլի պատվիրել է վերապատրաստումների կազմակերպում, գնումներ  իրականացնողը եղե է ֆինանսների նախարարության փորձագետը, էլի մեկ անձից գնումով «Վարդենի» ՍՊԸ-ում  է այդ ծառայությունը մատուցվել։ Ստացվում է մի ընկերություն, որի սեփականատերը Վահե Հովհաննիսյան է, իր աշխատակիցը մեկ անձի գնումով պայմանագրի կնքման այդ արտոնությունը կամ առաջնահերթությունը տալիս է իր վերադասին պատկանող ընկերությանը։ Այստեղ առերևույթ ուսումնասիրության և քննության խնդիրներ կան։

Սա երկրորդ դեպքն է, որը մենք գիտենք»,- ասաց փաստաբանը։ 

Արա Զոհրաբյանը այլ օրինակներ բերեց, ապա նշեց. «Սա կոչել այլ կերպ, քան հովանավորչություն, չի կարելի։ Ակնհայտ է, որ նախարարը, օգտվելով իր լիազորություններից, պաշտոնից,  կարգավիճակից, իր ընտանիքի կազմակերպության համար արտոնյալ պայմաններ է ստեղծում։ Մենք կարծում ենք, որ այս նախարարի վարքագիծը պետք է ստուգվի նաև քրեաիրավական եղանակով»։ 

Նա հայտնեց, որ հաջորդ շաբաթ կունենան նախապատրաստած հանցագործության մասին հաղորդում,  ներկայացնելու են իրավապահ մարմնին՝ խնդրելով այս ուղղություններով համապատասխան ուսումնասիրության կատարվի։ 

«Թույլ չենք տալու ծածկադմփոց անեն։ Եթե մինչև մյուս շաբաթվա սկզիբ նախարարը հրաժարական չներկայացրեց իր ոչ կոմպետենտության պատճառով, մեր քայլերը շարունակական կատարելու ենք։ Նաև քննարկում ենք ապօրինի գույքի ընթացակարգով դատախազությանը դիմելու հարցը»։ 
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan