Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով
24
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Այսօր «Վերջին զանգն» է Պատերազմ Արցախում
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Մեր պետության մեջ կա գաղտնի պետություն, որը գումար է ստանում արտերկրից ․ Խաչիկյան (Տեսանյութ) Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա Լավ բանն այն է, որ Գյումրին մերժեց գործող իշխանություններին. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած» Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է․ «Հետք» ՔՊ-ականներ Հրաչյա Հակոբյանը և Հայկ Ցիրունյանը 5 օրով կմեկնեն Բուխարեստ Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին (տեսանյութ) Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո» ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու «Մայր Հայաստանը» իր ժողովրդի կողքին է (տեսանյութ) 2025թ.֊ի բյուջեով ասֆալտապատման համար 4 միլիարդ դրամից ավել գումար է նախատեսված, սակայն քաղաքում այս վիճակն է (տեսանյութ) Մովսեսի բնակիչները խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել․ լրագրող Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան Ռուսաստանը դա չի՛ ներում. Տիգրան Քոչարյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար

Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսպես կոչված՝ կարկառուն քպականներից մեկը, որ պատանեկան տարիքում, իր ասելով, արտասվել է, երբ լսել է «Կիլիկիա» երգը, հայտարարեց, թե հասունանալով՝ հասկացել է, որ Կիլիկիան՝ ուր, ինքն՝ ուր: Ու, առհասարակ, Կիլիկիան այդ քպական կարկառունի, առհասարակ, որևէ քպականի համար պատմական հայրենիք չէ, «ուրիշի հող» է, որտեղ «մի քանի հոգի գնացել են խոպան»: Կարծում ենք՝ արժե գնահատել քպական կարկառունի անկեղծ ցինիզմը: Չնայած, այդ հարցում նրանց առաջնորդը մրցակցությունից դուրս է: Վերջինս խոստովանեց, որ իրեն հունից հանում է (թեպետ, այդ ե՞րբ է նա «հունի մեջ»), երբ 25-30 տարեկան երիտասարդները ոչ միայն հիշում, այլև նշում են իրենց պատմական արմատները:

Այսինքն, երբ ասում են, որ սասունցի են, մշեցի են, կարսեցի, իգդիրցի, վանեցի, բիթլիսցի, մուսալեռցի, ալաշկերտցի և այլն, և այդպես շարունակ: Մեր պատմությունն ու ճակատագիրն է այդպիսին, արմատները շատ են, կորուստները՝ ևս: Նա՝ կարկառուն ու ոչ այնքան կարկառուն քպականների առաջնորդը, փաստացի ապազգային ու քայքայիչ որոմ է նետում, որ եթե, օրինակ՝ դիլիջանցին ասում է, որ ինքը արմատներով ալաշկերտցի է կամ վանեցի, այդպիսով նա արմատապես ժխտում է Դիլիջանը, Դիլիջանի գոյությունն իսկ, կարճ ասած՝ «Դիլիջանը կորցնում ենք»: Նրան, որ Ենոքավանից այն կողմ չի կարողանում գնալ՝ իր պապերի կամ նախնիների արմատների փնտրտուքում, առհասարակ որևէ մեկը պետք է հուշի, որ Դիլիջանը համեմատաբար նոր անուն է, իսկ պատմական անվանումը եղել է Հովք: Սա՝ իմիջիայլոց: Բայց գանք Կիլիկիային: Քպականներն, ուրեմն, ասում են, թե՝ իրենք՝ ուր, Կիլիկիան՝ ուր, դա իրենց պատմական հայրենիքը չէ: Սա ասում են նրանք, որ մի 5-6 տարի առաջ գնում, նուռն ափերի մեջ նկարվում էին ու գրում. «Աղդամն իմ հայրենիքն է»:
 
Հիմա, իհարկե, որ ահեղ դատաստանով էլ սպառնան, նման բան ոչ միայն չեն անի, այլև չեն համարձակվի Արցախ բառն արտասանել անգամ: Ընդհանրապես, ինչ-որ տեղ իրենք ճիշտ են ասում: Այն իմաստով, որ եթե իրենց մնա, ապա ո՛չ Մեծ Հայք է եղել, ո՛չ Հայկ Նահապետ է եղել, ո՛չ Արարատյան թագավորություն է եղել, ո՛չ Տիգրան Մեծ արքա: Ո՛չ Վանն է հայկական, ո՛չ էլ՝ Սիփանը, ո՛չ Մուշը, ո՛չ էլ՝ Կարինը, ո՛չ Սիսը, ո՛չ էլ՝ մնացածը: Ու, առհասարակ, ըստ քպիզմի «տեսության», հայերը երբեք ոչ մի բան չեն ունեցել՝ ո՛չ տերություն, ո՛չ արքաներ, ո՛չ արքայական դինաստիաներ, տո՛ ո՛չ էլ՝ պատմություն ու մշակույթ: Կարող են ասել՝ գրեր էլ չենք ունեցել, որովհետև գրերի գյուտն արել է Մեսրոպ Մաշտոցը, ով Տարոնից էր, իսկ դա քպականների համար Հայրենիք չէ: Նիկոլական «տեսության» համաձայն, Հայրենիք ասվածն ընդամենը Փաշինյանի՝ լոբզիկով կտրած ՀՀ քարտեզի կտորն է ու... վերջ: Այսինքն, սրանց ասելով՝ կարսեցու ժառանգները չպիտի հիշեն, որ իրենք կարսեցի են, նախիջևանցիները չպիտի հիշեն, որ նախիջևանցի են, գանձակեցիները չպիտի հիշեն, որ գանձակեցի են, արծվաշենցիները պիտի մոռանան, որ արծվաշենցի են, դե՝ արցախցիներն ընդհանրապես ոչ միայն պիտի մոռանան, որ արցախցի են, այլև քպական իշխանության ու Նիկոլ Փաշինյանի համար անձնական թշնամի են:
 
Կարճ ասած՝ ով իր նախնիներին, իր արմատները չի ուրանում, իր պատմական հիշողությունը պահպանում ու փոխանցում է, նա փաշինյանական ռեժիմի թշնամին է: Իսկ քանի որ, անկախ ամեն ինչից, հայության 99 տոկոսը պահպանում է պատմական հիշողությունը, ուրեմն... հետևությունն ինքներդ արեք: Ու այստեղ հարց է ծագում: Եվ իսկապես, ՔՊ-ն ու քպականներ ո՜ւր, Կիլիկիան՝ ո՜ւր: Արևմտյան Հայաստանն ո՜ւր, պատմական Հայաստանն՝ ո՜ւր, Արցախն՝ ո՜ւր: Տո, որ ավելի «խորասուզվենք», ընդհանրապես՝ Հայաստանն ո՜ւր, դուք՝ ո՜ւր: Դուք ինչո՞վ կամ ինչքանո՞վ կապ ունեք Հայաստանի ու հայության հետ: Նրանով, որ ձեր անձնագրերում ազգության դիմաց գրված է՝ հա՞յ, միայն ազգանվան վերջավորությա՞մբ կապ ունեք, թե՞ նրանով, որ ՀՀ պետական պաշտոններ եք զբաղեցնում ու պարգևավճարվում՝ ազգի ու պետության համար ոչինչ չանելու, ավելին՝ պետության ու ժողովրդի դեմ ինչ ասես՝ անելու համար:
 
Փաշինյանն ասում է, փաստորեն, որ Վանը, Մուշը, Սասունը, Վասպուրականը, Ալաշկերտը, Կարինը, Իգդիրը, Սուրմալուն, Կիլիկիան հայերի հայրենիքը չեն: Իրենց գործունեության հետևանքով՝ իրենք արդեն ասում են, որ Արցախն էլ հայերի հայրենիքը չի: Ու եթե հանկարծ որևէ մեկը ասի, որ ինքը Ստեփանակերտից է կամ շուշեցի է, հադրութցի է կամ մարտակերտցի, ճարտարցի է կամ քարինտակցի, ապա Փաշինյանը կհրամայի անհապաղ կալանավորել ու արտահանձնել իր սիրելի գործընկեր Ալիևին՝ Բաքվի բանտերը նետելու համար: Դե, Կիրանցի, Ոսկեպարի տարածքներն էլ իրենց համար թշնամապատկան էին, դրա պատճառով էլ, մարդկանց բերետավորների միջոցով ծեծուջարդի ենթարկելով, Հայաստանի հողերը, հայ մարդկանց արյան գնով ազատագրված ու տասնամյակներով պաշտպանված հողերը նվիրեցին թշնամուն: Փաշինյանական «թեզն», իհարկե, չափազանց խախուտ է, ինչպես ցանկացած քպական «թեզ»: Ասում է, որ եթե մարդը հիշում է իր պատմական հայրենիքը, ապա նա կորստի է մատնում իր ծննդավայրը կամ ներկայիս բնակավայրը: Արևել յան Հայաստանի այս հատվածը, որ հիմա կոչվում է Հայաստանի Հանրապետություն, վերջին ապաստան դարձավ Թուրքիայի կողմից ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկված հարյուր հազարավոր հայերի համար: Անկախ այն բանից, թե այդ պահին (ասենք՝ 1913 թ. դրությամբ) քանի հազար հայություն կար Արևել յան Հայաստանում, այն հազարամյակներ ի վեր եղել է Հայաստանի անքակտելի մասը: Եվ 1915-21 թվականներին, ինչպես ասացինք, վերջին ապաստանն է դարձել կոտորածներից ու բնաջնջումից մազապուրծ հարյուր հազարավոր վանեցիների, իգդիրցիների, մշեցիների, կարինցիների, սասունցիների, ալաշկերտցիների և մյուսների համար:
 
Մարդիկ միշտ պահել են իրենց արմատներն ու պատմական հիշողությունը: Ու, գիտեք, դա ոչ մի կերպ չի խանգարել, որ ծաղկեցնեն, շենացնեն Կապանն ու Վանաձորը, Գյումրին ու Երևանը, Աբովյանն ու Թալինը, Սևանն ու Գավառը: Ոչ թե կորցրել, այլ հզորացրել էին այնքան, որ արդեն 1988-91 և 1991-94 թվականներին այդ՝ Հայրենիք ու պատմություն չուրացող հայերի սերունդները ոտքի կանգնեցին ու պաշտպանեցին հազարամյակներով հայկական Արցախը, երբ նրա վրա հարձակվեց թշնամին: Ու պատմության վերջին մի քանի հարյուրամյակի մեջ առաջին անգամ հայությունը ոչ թե Հայրենիքից էլի մի կտոր կորցրեց, այլ հետ նվաճեց: Դա Նիկոլ Փաշինյանի ու նիկոլփաշինյանների համար սաստիկ անարդար ու սխալ բան էր, իրենք ատելով ատում էին մեր ազգի հաղթանակները: Ու ատում են Հայոց պատմությունն էլ, Հայաստանն էլ, մեր Եկեղեցին էլ, մեր հավտքն ու լեզուն էլ: Ամեն ազգայինը:
Ու հա, իսկապես էլ. դուք՝ ո՜ւր, Հայաստանն՝ ո՜ւր»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan