Իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ
Դիտել նաև
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները
«Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով»․ ԱՊԱ
Դիմել են Ադրբեջանին, որ միջազգային իրավաբանների խումբը մեկնի Բաքու և մասնակցի հայերի դատավարություններին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը փորձում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը
Իսրայելն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Արարատ Միրզոյանը, պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չնայած ՀՀ որոշ ներկայացուցիչներ գրանցվել են՝ մասնակցելու COP-29 համաժողովին, սակայն չեն մասնակցում, ասել է. «ՀՀ որեւէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP-29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել»:
Իսկ սա նշանակում է, որ հերթական անգամ ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ, եւ մեր գերիներից գոնե մի քանիսին նրանք ազատ չեն արձակելու: Հայտնի է, որ գերիներից մի քանիսին բաց թողնելու պայմանով` ՀՀ իշխանությունը խոստացել էր պատվիրակություն ուղարկել Բաքու»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում