«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
13
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ»

«Ասկերանի քաղաքապետի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվեց». Վահե Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Արդարացումներ։ ՀՀ Քննչական Կոմիտեն ՀՀ քրեական դատավարության 1 ֊ին մասի 1-ին կետով այն է` մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով Ասկերանի քաղաքապետ Հայկ Ալեքսանդրի Շամիրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցրեց։ Քանի որ սույն քրեական վարույթը ունեցավ հանրային լայն հնչեղություն, երկու համգամանք եմ ցանկանում հատկապես ընդգծել`

1. Քրեական վարույթի դեռ մեկնարկային փուլում` ս/թ. մայիս ամսից պաշտպանության կողմը թե առանձին քննչական գործողությունների ընթացքում, թե դատարանում խափանման միջոցի քննության նիստերի ժամանակ հետևողականորեն հայտարարում էր, որ մինչևիսկ որևէ կերպ չի վիճարկվում առկա փաստակազմը, այսինքն` վարույթ իրականացնող քննչական խմբի բերած փաստարկներից հենց ուղղակիորեն բխում է, որ այս գործում բացակայում է հանցակազմը, ինչն էլ ուղղակիորեն հաստատվեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ։ Այլ խոսքով` պաշտպանության կողմը հենց սկզբից նշում էր` վարույթ իրականացնողը Հայկ Շամիրյանի կողմից կատարված գործողությունները միանշանակ ճիշտ է ներկայացնում, սակայն անհասկանալի է` ինչպե՞ս է այդ գործողությունների մեջ հանցակազմ տեսնում. լավ է ուշ, քան երբեք` Հայկ Շամիրյանը հենց նույն վարույթ իրականացնողի որոշմամբ արդարացվեց։

2. Չափազանց կարևոր է նաև ընդգծել դատավոր Ռազմիկ Մարիկյանի դերը այս քրեական վարույթի ընթացքում, քանի որ մինչդատական վերահսկողության շրջանակներում հենց նա էր խափանման միջոցների քննությունն իրականացնող դատավորը, ով այդ իրարանցման, քննչական խմբի կողմից գործով հիմնավոր կասկածի և կալանքի հիմքերի առավել քան հիմնավորված լինելու հաստատումների ֆոնին, այնուամենայնիվ, ոչ միայն չկալանավորեց, այլև հետագայում առավել նվազ կերպով անձի ազատությունները սահմանափակող վարչական հսկողություն խափանման միջոցը կիրառեց։ Թեև պաշտպանության կողմը, ինչպես վերը նշեցի, այդ նիստերի ընթացքում ևս պնդում էր, որ կալանքի հիմքերի մասին խոսելն առարկայազուրկ է, քանի որ բացակայում է հիմնավոր կասկածը, ամեն դեպքում հախուռն կալանավորումների այդ «շքերթի» օրերին Դատավորը կարողացավ չշեղվել մասնագիտական բարձրությունից, կայացնել դատական ակտ` ելնելով սեփական ներքին համոզմունքից ու գործող օրենսդրությունից։

Հավելեմ նաև, որ Հայկ Շամիրյանի ազգականի` Կարեն Կամոյի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով հարուցված քրեական հետապնդումը` հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը ևս դադարեցվեց մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։ Ամփոփելով` շուրջ կես տարի անց Քննչական Կոմիտեում երկու արդարացում և այն դեպքում, երբ դեռ ամենասկզբից պնդում էինք` այս քրեական վարույթներով մինչևիսկ գործի քննության սկզբնական փուլում իսպառ բացակայում է հիմնավոր կասկածը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan