Ստեփանակերտում մահացած հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել ՀՀ-ին
Դիտել նաև
Բաքվի դատարանը շինծու դատավարության հաջորդ նիստին որոշում կկայացնի Արցախի ղեկավարության խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ
Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել․ Դավիթ Բաբայանի որդի
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին
Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի
Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում հոկտեմբերի 20-ին մահացած տարեց հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել Հայաստանին՝ նրան ՀՀ-ում հուղարկավորելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Հայաստանում պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Կարող եմ փաստել, որ այդ հարցով ընտանիքը մեզ դիմել է։
Մենք կապի մեջ ենք նաև համապատասխան իշխանությունների հետ, սակայն այդ որոշման հետ կապված հարցերը մեր ձեռքերում չեն։ Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները՝ որևէ պարագայում՝ որպես չեզոք միջնորդ կազմակերպություն, պատրաստակամ ենք դրանք իրագործելու՝ որոշում կայացնելու և համապատասխան լուծում գտնելու պարագայում, սակայն տվյալ պահին չկա որևէ առաջընթաց»,- ասել է Ամատունին։
Մանրամասները՝ թերթի համարում: