Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Բաքվի 9 պահանջը Հայաստանին Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ)
13
Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում Չներեցին, պատժեցին. Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ «թավիշի» փշերը Փաշինյանն է՛լ առաջվա «մարալը», «նախշունը» չէ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տնետուն աշխատանքի արդյունքում քաղաքացիներին ներկայացվում է «Մայր Հայաստանի»՝ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները Գյումրիում․ հաղորդում հանցագործության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Էդ ո՞ր մեկդ սլիվ չեք անում»․ Սևակ Հակոբյան Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոչ թե «գնդակահարության պատ», այլ՝ հաղորդում ծանր հանցագործությունների մասին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ի վերջո այդքան ահռելի գումարներ դուրս գրելով ինչու՞ չի լուծվում տանիքների հարցը (տեսանյութ) Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր երկրի ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում «...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ Ինչո՞ւ է Երևանի օդում փոշու պարունակությունն աճել. քաղաքապետարանը «լոլո»-ներ է ներկայացրել Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ... Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Բաքվի 9 պահանջը Հայաստանին Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք. Աշոտյան Վաղը Արարատ Միրզոյանից կպահանջեն, որ անունը փոխի, դարձնի Աղրիդաղ. Արթուր Խաչատրյան ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ-Թուրքիա սահմանը հատելու փորձի վերաբերյալ Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ) «ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ ԱԳՆ Թալինի, Սևանի, Աշոցքի և մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում «Սիրիան շատ հարցերում կանգնում էր Հայաստանի կողքին՝ դիմադրելով Թուրքիա-Ադրբեջան զույգին»․ Վարուժան Գեղամյան «Հայկական ավիաուղիներ»-ը մեկնաբանել է թռիչքների չեղարկման մասին լուրերը Քրֆելը նորաձև է. 168.am Վրաստանի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ․ ԶԼՄ Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու․ Տիգրան Աբրահամյան «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի գործոն այլևս չկա»․ Հաջիև Մոտ 1400 ուսուցիչ աշխատանքից կազատվի. «Փաստ» Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային

Փաշինյանը թռնելու է. անգամ ՔՊ-ն չի պատկերացնում՝ մի օրում ինչ է լինելու. Շարմազանով

Հայաստանի ներկայիս իշխանությունն է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերության հանձնել Ադրբեջանին. հայ գերիներն Ադրբեջանում են հայտնվել Հայաստանի այս իշխանության գործողությունների պատճառով, հետևապես՝ պաշտոնական Երևանը կամ, ավելի ճիշտ, նիկոլական այս ռեժիմը որևէ քայլ կամ անգամ կես քայլ չի արել և չի անելու Ադրբեջանի բանտում պահվող հայերին Հայաստան վերադարձնելու հարցով։ Փաշինյանն ու նրա թիմը մատը մատին չեն տվել, որ մեր գերիները վերադառնան Հայաստան։ Ավելին, Փաշինյանն է նպաստել, որ այդ մարդիկ հայտնվեն Ադրբեջանի բանտում, որովհետև մեղավորներ էին պետք՝ Արցախը հանձնելու հարցում։ Այն մարդիկ, որոնք չեն սպասարկել Փաշինյանի իշխանության թրքահպատակ գիծը, հայտնվել են Ադրբեջանի բանտում. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանի իշխանությունը կոլաբորացիոնիստ իշխանություն է, ուստի որևէ բան նրանցից պետք չէ ակնկալել։ Այո՛, պետական համակարգում կան մարդիկ, որոնք ուզում են գերիների վերադարձ, բայց Փաշինյանն ու նրա թիմը չեն ուզում, որ Բաքվում պահվող հայերը բանտից ազատվեն»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ ասվածի ապացույցներից մեկը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Ալիևի քայլերի արդարացումն է։

«Պատկերացնո՞ւմ եք՝ պաշտոնյան արդարացնում է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ զինված ագրեսիան, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը դատավճիռ է կայացրել Ադրբեջանի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Ադրբեջանի դատարանից շուտ»,- ասաց էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով այսօր Բաքվում մեկնարկած COP29 համաժողովին և դրան Հայաստանի իշխանության մասնակցության վերաբերյալ անորոշության պատճառներին, Շարմազանովը նշեց՝ մասնակցելո՞ւ են այդ համաժողովին, թե՞ ոչ, այս իշխանությունը չի ասում, որովհետև մի կողմից՝ Բայդենի վարչակազմն այլևս ԱՄՆ-ում անցյալ է, և ՔՊ-ական իշխանությունը զրկվել է թիկունքից, մյուս կողմից՝ կասկածում են, որ Բաքուն իրենց գերիներ կտա։

«Թրամփի հաղթանակը քաղաքական բանկրոտի է հասցրել Փաշինյանի թիմին, իհարկե, անտեր չեն մնացել, իրենց տերն Էրդողանն է, բայց մնացին անթիկունք։ ՔՊ-ն սպասում է նաև, որ եթե անգամ վերջին պահին Ադրբեջանը համաձայնի մի քանի գերի տալ, նոր գնան, որպեսզի հետ գան ու դա ներկայացնեն՝ որպես հաղթանակ։ Թող Փաշինյանը չարդարանա, թե 32 գերի է բերել՝ այս համաժողովի կայացումն Ադրբեջանին տալով, պետք է հիշել, որ 32-ն եկել են, բայց հարյուրավորներն էլ գերության մեջ են Փաշինյանի պատճառով»,– ասաց Շարմազանովը՝ միաժամանակ ընդգծելով՝ եթե կա հնարավորություն գոնե մեկ գերի բերելու, ՀՀ իշխանությունն ամեն քայլի էլ պետք է դիմի։

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի կողմից COP29-ին ընդառաջ Հայաստանի հասցեին սպառնալիքների տեղատարափին, ապա, ըստ Շարմազանովի, թշնամու կողմից հռետորաբանության կոշտացումը պայմանավորված է միայն մի հանգամանքով՝ Ալիևի դիմաց կանգնած է կապիտուլացված մեկը։

«Դրա համար էինք ասում՝ չի՛ կարող կապիտուլացվածը բանակցել, չի կարող պարտված ղեկավարն արժանապատիվ կերպով ներկայացնել պետության շահ»,- խոսքը եզրափակեց ՀՀԿ ԳՄ անդամը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan