Ալիևն ու Միշելը COP 29-ի շրջանակներում քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը
Դիտել նաև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի
Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը
Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ով Բաքու է ժամանել՝ մասնակցելու COP 29 համաժողովին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը։
Պետության ղեկավարը նշել է, որ բարձր է գնահատում նախագահ Շառլ Միշելի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացում և ընդգծել, որ հենց նրա միջնորդության ժամանակ է ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի կառուցվածք, ինչպես նաև կարևոր ուղղությունների օրակարգը։

