Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. Armlur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանի մոտ «ՀՀ նախագահ»-ի պաշտոն զբաղեցնող Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը նախօրեին վատացել է, նրան տեղափոխել են «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն։
Նա սրտի հետ կապված խնդիրներ ունի։
Խաչատուրյանին այցի է գնացել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։