Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը Սամվել Կարապետյանի հայտարարությունը ՔՊ-ն այլևս իշխանություն պահելու ընտրազանգված չունի. բոլորին խաբել են. Կարեն Քոչարյան
18
Թանկացման կասեցումն անխուսափելի է. Մանուկ Սուքիասյան ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. իրազեկման ակցիա Շենգավիթում (տեսանյութ) Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է իրավիճակը Հետևել «Մայր Հայաստանի» ավագանու անդամի օրինակին և դատի տալ Ավինյանի հորը (տեսանյութ) 2025-ի գարնանը մեծ անակնկալ է սպասվում բոլորին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը՝ Դոնբասում գտնվող իտալացի ռազմական թղթակից Անդրեա Լուչիդին (տեսանյութ) Գալյանը նախարարությունում լայնամասշտաբ չիստկա է սկսել Պատերազմ Արցախում
«Այս ամենին Ալիևը հասել է մեծամասամբ Փաշինյանի շնորհիվ»․ Տաթևիկ Հայրապետյան Թանկացման կասեցումն անխուսափելի է. Մանուկ Սուքիասյան ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում Հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում. Պատգամավորն ահազանգում է Կաթողիկոսի գլխավորությամբ գերիների համար աղոթք կկատարվի Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը «Քաղաքացիական պայմանագիրը» չեղարկվել է․ «Կարճ ասած Բոյկոտ․ դեմ եմ տրանսպորտի թանկացմանը Բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. իրազեկման ակցիա Շենգավիթում (տեսանյութ) Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան «ՀՀ իշխանությունները օգնել են Ալիևին խեղաթյուրել ԼՂ հակամարտության էությունը»․ Տաթևիկ Հայրապետյան Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է իրավիճակը Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել․ նորածնին անվանակոչել են Նոնա Աջակցում ենք «Մայր Հայաստան»-ի՝ քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բողոքին Տիգրան Ավինյանի հորը դատի են տվել. հունվարի 21-ին արտահերթ նիստ (տեսանյութ) Սամվել Կարապետյանի հայտարարությունը Հետևել «Մայր Հայաստանի» ավագանու անդամի օրինակին և դատի տալ Ավինյանի հորը (տեսանյութ) «Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով»․ ԱՊԱ 2025-ի գարնանը մեծ անակնկալ է սպասվում բոլորին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը՝ Դոնբասում գտնվող իտալացի ռազմական թղթակից Անդրեա Լուչիդին (տեսանյութ) «Ալիևի նպատակն է շանտաժների միջոցով նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ»․ Գառնիկ Դանիելյան Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան Աբրահամյան ՔՊ-ն այլևս իշխանություն պահելու ընտրազանգված չունի. բոլորին խաբել են. Կարեն Քոչարյան Գտնվել է Երևանի 2,5 միավորանոց իշխանության հայելին (տեսանյութ) ԱՄՆ-ն Հայաստանն օգտագործում է իր նպատակների համար․ Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ «Ազատություն հայ գերիներին»․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի վիրավորվելու ժամանակը

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Պարտություններից ու նման աղետներից հետո ռացիոնալ վերականգնումը սկսվում է մեկ Իռացիոնալ կետից. հասարակությունը պետք է վիրավորվի։ Երկիրը պատերազմի տանելու, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու, անծայրածիր Եռաբլուրի համար, կորսված Արցախի, աղետի ֆոնին իշխանական լկտի պահվածքի, քեֆերի ու վայելքների, Ալիևի կողմից մեր արժանապատվության գռեհիկ ոտնահարման, տխրության ու կորստի օրերին իշխանական ցուցադրական լուսանկարների, այն գռեհիկ իրականության համար, որ այս իշխանությունը նվիրեց ու նվիրում է մեզ, յուրաքանչյուրիս ու բոլորիս՝ միասին վերցրած, այս ամենի համար հասարակությունը պետք է վիրավորվի մինչև հոգու խորքը։ Փոփոխության կրիտիկական զանգվածը ոչ թե միտինիգի բազմամարդությունն է, այլ՝ հասարակության մեջ վիրավորանք զգացած քաղաքացիների անհրաժեշտ քանակը։
Մինչև հայ ժողովուրդը չվիրավորվի ու չորոշի արտահայտել իր վիրավորվածությունը, փոփոխություններ սպասել պետք չէ։ Քանի չի վիրավորվել, Ալիևը ունենալու է հնարավորություն և, կներեք, իրավունք՝ մեզ վիրավորելու։ Մենք մեզ մարդու պես չենք պահում, որ մեզ մարդու տեղ դնեն։
Հավաքական վիրավորանքը նշանակում է՝ մերժել գռեհիկ ներկան։ Մենք պարտավոր ենք լինելու ամաչել մեր պահվածքից, ամաչել, որ հանդուրժել ենք, որ թույլ ենք տվել, որ խոնարհվել ենք, որ «Մեծարգո» ենք ասել, որ մանր շահի համար ուրացել ենք ամեն ինչ, հազար ու մի արդարացում ենք գտել մեր անարժանապատիվ պահվածքի համար։
Իսկ քանի դեռ սա չունենք, ստիպված ենք լսել Ալիևի խոսքերը. «Թշնամուն, որը դեռ 2019-ին ասել էր «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», մենք ստիպեցինք ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և շարունակելու է դա ասել»։ Սա միայն Նիկոլին չի ասվել, սա բոլորիս է ասվել։
Սա հնարավոր է դարձել առանց կարմրելու «մեծարգո» ասողների համայնքի և նրանց առաջ ճկվողների շնորհիվ, և ամեն անգամ, երբ ձեզ և ձեր մտերիմներին հանուն պաշտոնի ուղարկեք մեծարգո ասելու, հիշեք սա։ Երբ Արցախում քաղաքների ու գյուղերի քանդմանը զուգահեռ Հայաստանի քաղաքներում ու գյուղերում պետական մակարդակով արհեստական գռեհիկ ճոխությամբ տոնական միջոցառումներ են կազմակերպվում, հիշեք դա։ Հիշեք «մեծարգոներին», որոնց ձեռքը սեղմել եք ու խոնարհվել, որոնց թույլ եք տվել շարունակել իշխել՝ իրենց բերած բոլոր աղետներից հետո։ Ու Ալիևի ասածներից վիրավորվելուց առաջ վիրավորվեք ինքներդ ձեզնից՝ ձեր փոքրությունից, ձեր բաժին մասնակցությունից։
Հասարակությունը հենց սկսվի վիրավորվել՝ փոփոխությունները սկսվելու են։ Բայց ապագայի հայտ ներկայացնող ուժերի խնդիրն է՝ հասկանալ հասարակության, հասկանալ, թե ինչ շերտեր ինչ վիճակում են, ինչ կարևոր բաներ են քանդված ու դեֆորմացված, որպես պարտության հասարակություն՝ ինչ ժամանակավոր ենթամշակույթներ կան։ Հասկանալ, աշխատել, փոխել»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan