Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները
13
Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) Պատերազմ Արցախում
7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան Հաջո՞րդը ում եք արդարացնելու, Ա՛րծրուն, Թալեաթի՞ն․ «Կարճ ասած» Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել. հետազոտություն Երեկ փոշու պարունակությունը օդում 3,9 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հովիվը հոսանքահարվել ու մահացել է. մի քանի խոշոր եղջերավորներ սատկել են Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ Երկակի ստանդարտներ եք իրագործում․ Աննա Գրիգորյանը օրինակներ բերեց «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». նոր մանրամասներ՝ Արմավիրի ոստիկանությունում բռնության դեպքից Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է 2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվել Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)

Մայր Աթոռում կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար

Մայր Աթոռից հայտնում են, որ կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար։

«Նոյեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց միասնական աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։

Այնուհետև Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը աղոթք վերառաքեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը գերեվարված հայորդիների ազատության համար միասնական աղոթքի արարողությանը.

«Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այս պահին համախմբվել ենք այս սուրբ Տաճարի օրհնյալ կամարների ներքո միասնաբար աղոթելու Արցախից բռնի տեղահանված և գաղթական դարձած մեր քույրերի ու եղբայրների և նրանց իրավունքների վերականգնման, հատկապես գերեվարված հայորդիների ազատության և իրենց ընտանիքներ վերադարձի համար։ Մեր հայցն է, որ Երկնավոր Տերը զորացնի հայրենազուրկ ու տնազուրկ դարձած արցախցիներին, նվաստացումների ենթարկվող, ցավ ու տառապանք կրող մեր գերյալ զավակներին ու նրանց հարազատներին, որոնք նույնպես աղոթակից են մեզ Միածնաէջ այս սուրբ տաճարում։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, ավելի քան հարյուր քսան հազար հայեր բռնությամբ տեղահանվեցին իրենց հինավուրց բնօրրանից, զավթվեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանամերձ տարածքներ, պղծման ու ոչնչացման են ենթարկվում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը, հայկական գյուղեր, գերեզմանատներ ու հուշակոթողներ։

Այսօր միասնական մեր աղոթքը հնչեցնում ենք որպես կոչ արդարության ու արդարադատության՝ ընդդեմ մարդկության հանդեպ կատարվող ոճրագործությունների, ընդդեմ արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների, այլև ընդդեմ Արցախի հոգևոր-մշակութային արժեքների բարբարոսական ոչնչացման և Բաքվի բանտերում անօրինաբար արգելափակված մեր զավակների։ Արդի աշխարհում, ուր մեծապես կարևորվում է մարդկային ազատությունների ու իրավունքների գերակայությունը, անհանդուրժելի են նման երևույթները և պետք է արժանանան խստագույն դատապարտման։

Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակիցների գագաթնաժողովի 29-րդ նստաշրջանը։ Հավատում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության առաքելության հիմքում դրված մարդկային կյանքի և արժանապատվության պաշտպանության, արդարադատության գործադրման անփոփոխելի ու անզիջելի արժեքները ազդու միջոցներով պիտի իրենց արտահայտությունը գտնեն նաև մեր գերյալ զավակների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության գործում։ Այս առումով Մենք պաշտոնապես դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար տիար Անտոնիու Գուտեռեշին, որպեսզի ՄԱԿ-ի բարձր ատյանից զորակցություն ցուցաբերվի գերյալների հրատապ ազատ արձակման կարևոր գործին։

Սիրելիներ, այսօր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական պարտադրանքների ու սպառնալիքների ներքո։ Սակայն քաջ հայտնի է՝ խաղաղությունը հարատև և հաստատուն է, երբ կառուցվում է արդարության և ճշմարտության ամուր հիմքերի վրա։ Այդպիսի խաղաղությունն է, որ բարի արգասիքներ է բերում մարդկության կյանքում, կանխարգելում ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը և դրանցից բխող աղետներն ու արհավիրքները։ Աստվածաշնորհ ազատության, խաղաղության ու արդարության համընդհանուր ձգտումով է, որ աշխարհում կլռեն ռազմի ձայները, ցավի ու տառապանքի փոխարեն կսփռվեն սերն ու բարիքը։ Լիահույս ենք, որ Միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանուր դրույթներին հավատարիմ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների կողմից քայլեր կձեռնարկվեն արցախահայության բնականոն կյանքի վերականգնման համար իրենց հայրենի բնօրրանում։ Հիրավի, ճշմարտության ու արդարության հաստատումով է, որ պիտի ամրապնդվի խաղաղ գոյակցության ու համագործակցության ոգին՝ ի խնդիր հասարակությունների և ժողովուրդների առաջընթացի ու լուսավոր գալիքի։ «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում»,- ուսուցանում է Սուրբ Գիրքը (Հակ. 3.18):

Սիրելիներ, գոհունակությամբ ցանկանում ենք անդրադառնալ, որ այսօր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և միջեկեղեցական կառույցների ջանքերով աշխարհի տարբեր կողմերում քրիստոնյա մեր քույրերն ու եղբայրները նույնպես աղոթք են բարձրացնելու հանուն գերիների ազատ արձակման և գաղթական դարձած հայորդիների իրավունքների պաշտպանության։ Այս առիթով Մեր շնորհակալությունն ենք բերում մեր քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակներում մեր ժողովրդին ցուցաբերած իրենց անկեղծ ու սրտակից սատարումի, ինչպես նաև, ընդառաջ Մեր դիմումին, այս արարողությանը միանալու ազնիվ հանձնառության համար։

Ի խորոց սրտի հայց ենք վերառաքում առ Բազումողորմ Աստված, որ խաղաղության մեջ պահի մեր հայրենիքն ու համայն աշխարհը, մերօրյա փորձությունների հաղթահարման համար հավատի ամրություն պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և շուտափույթ ազատություն շնորհի գերեվարված մեր բոլոր զավակներին։

Թող Տիրոջ սերը, շնորհն ու ողորմությունը լինեն ամենքիս հետ․ ամեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan