Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ամերիկյան մամուլ

Դիտել նաև
Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը
Մոսկվան պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել Ալիևի դեմ
Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու
Օդանավակայանի ճանապարհին Լավրովին դիմավորել են «Պուտին մարդասպան» պաստառով
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Համաձայն թերթի, Թրամփը Ռուսաստանի նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն Ուկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում ԱՄՆ-ի զգալի ռազմական ներկայության մասին Պուտինն ու Թրամփը խոսել են եվրոպական մայրցամաքում խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին, և Թրամփը հետաքրքրություն է հայտնել՝ քննարկելու «հակամարտության շուտափույթ կարգավորումը»: ԱՄՆ նորընտիր նախագահը, ըստ հրապարակման, ասել է, որ հնարավոր է ուկրաինան զիջի տարածքի մի մասը, որում այժմ ռուսական զորքերն են։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի շուտափույթ ավարտումը Թրամփի գլխավոր խոստումներից մեկն է։