Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Մենք կանգնած ենք նոր «նոյեմբերի 9–ի» առաջ․ Հայաստանին կարող է սպառնալ Արցախի ճակատագիրը

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Արցախյան 1–ին պատերազմի հաղթանակը մսխվեց։ Այն դարձավ ոմանց հարստացման, կարիերային աճի, անձնական անկման, կործանման, դեֆորմացման աղբյուրը։ Մենք հաղթեցինք պատերազմում ու տանուլ տվեցին խաղաղությունը։
Ի զարմանս աշխարհի՝ մեր հաղթանակը, մեծ հաշվով, որբ մնաց։ Այն սեփականաշնորհեցին քչերը։ Մյուսները նույնիսկ ատեցին այդ հաղթանակը՝ այն համարելով իրենց վատ կյանքի պատճառը։ Մեր հանրային օրգանիզմն այդպիսով վտանգավորության աստիճանի ախտահարվեց։
Մեր հաղթանակը չգնահատվեց, Արցախի դերակատարումը Հայաստանի անվտանգային համակարգում չհասկացվեց, դրսից ու ներսից մոդայիկ դարձրեցին Արցախը հանձնելու գաղափարները, թե բա՝ հենց հանձնենք, լավ ենք ապրելու։ Այդ իսկ պատճառով Նիկոլները եկան իշխանության։ Ստացանք պատերազմ, պարտություն։
«Հաղթելու ենք» և «Շուշիի համար մարտերը շարունակվում են» խաբեության ներքո 2020–ի նոյեմբերի 9–ին տարածվեց եռակողմ հայտարարություն, որը, մեղմ ասած, մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց որը հնարավորություն էր տալիս հայկական պահել Արցախը, տքնաջան աշխատել՝ սպասելով հարմար ժամանակների։ Սակայն ավա՜ղ․․․
Նոյեմբերի 9–ի փաստաթուղթն ընդունվեց անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համառ ջանքերով՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ու հատկապես նրա դրսի տերերի։
Նոյեմբերի 9–ի փաստաթղթից դժգոհ էին Արևմուտքը, Թուրքիան, քանզի ռուս խաղաղապահներ էին հայտնվել Արցախում։ Դա էր պատճառը, որ ամեն ինչ արվեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ձեռքերով ռուս խաղաղապահները դուրս մղվեն Արցախից։ Իսկ թե ինչ կլիներ արցախցիների հետ, նրանց քիչ էր հետաքրքրում․ Մակրոնին, Միշելին ու Բայդենին այլ հարցեր էին հուզում։ Ինչպես որ Ուկրաինայում են նրանք կռիվ տվել Ռուսաստանի դեմ ուկրաինացիների կյանքի գնով, այնպես էլ Արցախում կռիվ տվեցին ռուսների դեմ արցախցիների հայրենազրկման գնով։
2022թ․ հոկտեմբերի 6–ին Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դրանից առաջ նա կեղծ քարոզ էր առաջ տարնում, թե, իբր, դա արվում է, որպեսզի «Զանգեզուրի միջանցքը» չտրվի և ապահովվի Հայաստանի 29.800–ը (հիմա այն դարձել է 29.743, չհաշված ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի օկուպացված հատվածը)։ Հայաստանի ընդդիմադիր դաշտի մեծ մասում այդ քարոզչական հարձակումից կոմպլեքսավորվում էին։ Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, սեփական շահերից ելնելով, հրաժարվում է նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետի կատարումից ու ամբողջությամբ նետվել է Թուրքիայի գիրկը՝ այդ ամենը ներկայացնելով որպես ինքնիշխանության համար պայքար։ Ադրբեջանը սպասում է հարմար պահի, որպեսզի 9–րդ կետի չկատարման պատրվակով հարձակվի Հայաստանի վրա։
Ի դեպ, Հանրային հեռուստաընկերության եթերում 9–րդ կետի մասով հավատաքննություն են իրականացնում ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։ Վերջիններս վախվորած փախնում են հարցից կամ տալիս են անհասկանալի ռազմատենչ պատասխաններ, ինչը նպաստում է Նիկոլի՝ պատերազմաբեր ու կորստաբեր քաղաքականության առաջ մղմանը։
Հիմա մենք կերազենք 2020–ի նոյեմբերի 9–ի ստատուս քվոյի մասին։ Բայց այն օրերին Հայաստանում չկար այդ գիտակցությունը։ Հայաստանի քաղաքական դաշտը 2 բան պետք է աներ՝ 1․ հեռացներ Նիկոլ Փաշինյանին՝ իրական խաղաղության բանաձև առաջարկելով հայ ժողովրդին, 2. նոյեմբերի 9–ի փաստաթղթից առավելագույնը քաղեր՝ կողմ լինելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը և Ռուսաստանի դերակատմարմանն այդ հարցում։ Դա տեղի չունեցավ, ինչը Նիկոլին հնարավորություն տվեց կեղծավոր ձևով ներկայանալ որպես խաղաղության աղավնի, ու մենք կորցրեցինք Արցախը։ Կորստի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց այլ մեղավորներ էլ կան։
Հիմա Հայաստանը կանգնած է նոր «նոյեմբերի 9»–ի առաջ։ Մեզ սպառնում է Արցախի ճակատագիրը։
Ամբողջ աշխարհը կողմ է, որպեսզի Հայաստանի կոմունիկացիաները բացվեն, մասնավորապես՝ Սյունիքի հատվածում։ Եթե այդպես է, ապա այդ կոմունիկացիան բացվելու է։ Հարցն այն է, թե ինչպես այն կբացվի և ինչ կլինի դրանից հետո Հայաստանի հետ։ Ադրբեջանը նախապատրաստվում է այդ կոմունիակցիաների բացմանը՝ բանակցություններով կամ պատերազմով։ Նիկոլն ամեն ինչ անում է, որ կրկնվի 2020–ը, որ հետո ասի, թե բա՝ եթե կոմունիկացիաները բացեի, ապա ինձ կասեին «Նիկոլ, դավաճան», դրա համար էլ չբացեցի ու պատերազմ ստացանք։
Արևմուտքն ուզում է, որ, այսպես կոչված, միջին միջանցքը բացվի՝ Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու տրամաբանությամբ։ Այդ սցենարին կողմ է Թուրքիան, քանզի թիվ մեկ շահառուն ինքն է դառնալու։ Նիկոլն այդ ուղղությամբ է աշխատում․ ինքը դրսի ուժերի գործիքն է։
Եթե մենք ուզում ենք աշխարհի հզորների ոտքերի տակ չընկնել ու Սյունիքը չկորցնել, ապա պետք է կողմ լինենք կոմունիկացիաների բացմանը, մասնավորապես 2020–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետում նշվածի կյանքի կոչմանը։ Միայն այդ դեպքում է հնարավոր մեր երկրի անկախության ու տարածքային ամբողջականության ապահովումը։
Նիկոլ Փաշինյանը քարոզչական ծուղակ է ստեղծել ու պետք չէ ընկնել այդ ծուղակի մեջ։ Ինքը ցույց է տալիս, թե, իբր, պայքարում է հանուն ինքնիշխանության ու չի ուզում, որպեսզի ռուսները վերահսկեն այն ճանապարհը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ, բայց նրա քայլերը բերում են այն բանին, որ այդ ճանապարհը վերահսկեն Թուրքիան կամ Արևմուտքը, ինչը գործնականում բերելու է Սյունիքի, ապա՝ Հայաստանի կորստին։
Գետնի վրա միայն Ռուսաստանը կարող է լինել հայ–ադրբեջանական հարաբերություններում գլխավոր միջնորդն ու պայմանավորվածությունների երաշխավորը։
Նիկոլ Փաշինյանը Պրահայում դավաճանաբար և դավադրաբար գրեթե ամբողջությամբ չեղարկեց նոյեմբերի 9–ի հայտարարությունը, քանզի դա նրա անձնական շահերից ու դրսի տերերի նպատակներից էր բխում։ Գինը՝ 120 հազար բռնի տեղահանված արցախցիներն էին։ ՀՀ քաղաքացիներին մինչև այդ քարոզել էին, որ դա այն գինն է, որը պետք է վճարել 3 միլիոնի անվտանգության և 29.800–ի համար։ Հիմա Արցախը չկա, 120 հազարը էթնիկ զտման են ենթարկվել, Տավուշում «սահմանազատել» են գյուղերը, բայց խաղաղություն չկա։ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանից» է խոսում, Նիկոլը պատերազմով է վախեցնում ու ․․․ բերում է նոր կորուստներ, նոր պատերազմ։ Ու սա չի դադարելու, քանզի Նիկոլը Հայաստանի լուծարման մեխանիզմն է միացրել։
Պարզ է, որ լուծումը ներքաղաքական դաշտում է։ Անհրաժեշտ է իշխանափոխություն՝ իրական խաղաղության օրակարգով ու տարածաշրջանը պատերազմի թատերաբեմի չվերածելու հստակ ծրագրով։ Վրաստանի իշխանություններից սովորելու շատ բան կա։
Հայաստանը պետք է դառնա կոմունիկացիոն բաց երկիր՝ հյուսի–հարավ և արևելք–արևմուտք ուղղություններով։ Դա՛ է իրական խաղաղության, անկախության, զարգացման գլխավոր երաշխիքներից մեկը։ Մենք հույսը մեզ վրա պետք է դնենք ու ամեն ինչ անենք, որպեսզի դաշնակիցներ ունենանք։
«Մայր Հայաստանը» քաղաքական դաշտի այն ուժն է, որը հստակ տեսակետ ունի մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Մենք համոզված ենք, որ Հայաստանը դուրս է գալու այս վիճակից ու ամեն ինչ անելու ենք դրա համար»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan