Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար. Մակրոն
Դիտել նաև
Մակրոնի՝ Հայաստան գալու հեռանկարը երեկվանից ավելի մշուշոտ դարձավ
Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է
«Մինչև Մակրոնի գալը, ՀՀ իշխանությունները բաց են թողնում բոլոր քաղբանտարկյալներին»․ Կարեն Քոչարյան
Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը
Մակրոնն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին իր ելույթի ընթացքում հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: Այս մասին գրում Է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ X-ի իր էջում:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին Բուդապեշտում.
«Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար։ Եվ հուսով եմ, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»։
«Մենք՝ եվրոպացիներս, այլևս չենք ցանկանում իմպերիալիզմ և այլևս չենք ցանկանում սահմանների վերանայում մեր մայրցամաքում»»,- գրել է դեսպանը։