Հայերը՝ թուրքամետ զինյալների տիրապետության տակ. ի՞նչ վիճակ է Հալեպում և Համայում (տեսանյութ) Ինչ է կատարվում Սիրիայում և Վրաստանում․ քննարկում քաղաքագետներ Բոզոյանի և Դանիելյանի հետ (տեսանյութ) Ինչո՞ւ Ալիևը չի շտապում խաղաղության պայմանագիր կնքել փաշինյանական իշխանության հետ
7
ՔՊ-ն հայհոյանք է. սա ստորագրահավաքի ժամանակ արձանագրված փաստ է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքապետարանը կրկին ձախողեց կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությունը (տեսանյութ) Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա. նիկոլական Հակոբ Արշակյանը ՍՏԵԼ է «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությունը՝ Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափության վերաբերյալ (ուղիղ) Ավտո-«լայվ»՝ կարմիր կետագծերով կայանատեղիների թեմայով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը 5-րդ ալիքը՝ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցի մասին «Ուստա՛, Նիկոլը փողը չի տվել...». Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ վճարումների գծով Պետք է տրանսպորտի թանկացման որոշումը կասեցվի` հաշվի առնելով 17000 բնակչի կարծիքը. Սոնա Աղեկյան Գյումրիում «փրայմերիզ»-շոուն և «լուսավոր» Սարիկը Պատերազմ Արցախում
Մակրոտնտեսական ցուցանիշների բացասական միտումները խորանում են․ Թադևոս Ավետիսյան Հայրենի՞ք ենք կորցրել, «զաթո» բանանը էժանացել ա․ «Կարճ ասած» «Տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությամբ. Նիկոլը թող պատասխանի, ինչո՞ւ չի գնացել այդ քայլին». Հայկ Մամիջանյան Հայերը՝ թուրքամետ զինյալների տիրապետության տակ. ի՞նչ վիճակ է Հալեպում և Համայում (տեսանյութ) ՔՊ-ն հայհոյանք է. սա ստորագրահավաքի ժամանակ արձանագրված փաստ է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Կարմիր Խաչն այցելել է Արցախի՝ Բաքվի բանտերում պահվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» դարձավ մեկ տարեկան. «Կորցրիք Արցախը, նրան դա ոչինչ չսովորեցրեց, հիմա նա ցանկանում է Հայաստանը կորցնել»,-Ստանիսլավ Տարասով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել Ինչ է կատարվում Սիրիայում և Վրաստանում․ քննարկում քաղաքագետներ Բոզոյանի և Դանիելյանի հետ (տեսանյութ) Քաղաքապետարանը կրկին ձախողեց կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությունը (տեսանյութ) Անթույլատրելի է հայ ժողովրդի մեջքի հետևում հերթական զիջումների գնալը․ Աննա Գրիգորյան Մեռած ձևանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում, պետք է կարմիր գծեր նշել․ Հայկ Մամիջանյան Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա. նիկոլական Հակոբ Արշակյանը ՍՏԵԼ է Օրակարգը կրկին պտտվում է օգնության շուրջ․ միջազգայնագետ «Գոյ» թատրոնը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ․ հայտարարություն Ինչո՞ւ Ալիևը չի շտապում խաղաղության պայմանագիր կնքել փաշինյանական իշխանության հետ Նիկոլայ 2-րդ կայսրին դիմավորում են Ալեքսանդրապոլի (Գյումրի) կայարանում Մոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառությունները Քաղաքային իշխանությունը մի կերպ ստանձնածները փոխանակ նմանօրինակ խնդիրները լուծեն, միլիոններ են մսխում փայլի ու հրավառության վրա «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությունը՝ Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափության վերաբերյալ (ուղիղ) Ավտո-«լայվ»՝ կարմիր կետագծերով կայանատեղիների թեմայով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ուշագրավ տեղեկատվական արտահոսքեր կան ադրբեջանական սոցմեդիայում․ Վարդան Բալյան Հայաստանն ունի պարտք՝ ՀԱՊԿ վճարումների գծով․ Ալեքսանդր Պանկին Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը Ամանորից առաջ տեղի կունենա ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը. Պուտին Հովիկ Աղազարյանի դեպքը պայթեցրեց ՔՊ-ն. Վազգեն Պետրոսյան «Ազատություն» ռ/կ-ի ռեպորտաժը «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցի վերաբերյալ 5-րդ ալիքը՝ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցի մասին

Ինչո՞ւ ամերիկացիները կրկին ընտրեցին 78-ամյա նախկին նախագահին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ողջ աշխարհը շունչը պահած հետևում էր ԱՄՆ-ում ընտրություններին։ Կար մեծ սպասելիք, որովհետև այս ընտրություններում եթե Քամալա Հարիսի հաղթանակը նշանակում էր քաղաքական կուրսի շարունակություն, ապա Թրամփի հաղթանակը՝ փոփոխություն։ Քվեարկության արդյունքներով, Սպիտակ տուն է վերադառնում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Հարցին պատասխանելու համար, թե ինչու Ամերիկան 47-րդ նախագահ ընտրեց 78-ամյա նախկին նախագահին, պետք է հիշել ինչ խոստումներ է տվել Թրամփը, նրանից ինչ սպասելիքներ ունեին ամերիկացիները և ինչ կարևոր դեր է խաղացել Բայդենի կառավարման հանդեպ վերաբերմունքը։ Հիշեցնեմ, Դոնալդ Թրամփը 2016 թվականի ընտրություններում հաղթեց դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին, 2020 թվականի ընտրություններում, սակայն, պարտվեց դեմոկրատ Ջո Բայդենին։ Դա կորոնավիրուսի փուլում էր, որից այդ երկիրը շատ էր տուժել։ Եվ ահա մեկ անգամ արդեն պարտություն գրանցած Թրամփը երկրորդ անգամ հաղթանակ տոնեց ու դարձավ ԱՄՆ 45 և 47-րդ նախագահը։

ԱՄՆ գործող իշխանությունը ամեն ինչ արեց Թրամփի հաղթանակը կասեցնելու, նրան հեղինակազրկելու համար․ նրա դեմ բազմաթիվ հայցեր ներկայացրեցին, փորձեցին դուրս թողնել ընտրապայքարից, անգամ սպանության փորձեր եղան, դեմոկրատները նախագահի թեկնածու փոխեցին․ բայց Գերագույն դատարանը թույլատրեց մասնակցել ընտրություններին, և ժողովուրդն ընտրեց նրան։ Ի դեպ, եթե նախորդ՝ 2016 թվականի ընտրություններում Թրամփը հաղթեց շնորհիվ ընտրիչների ձայների, քանի որ ընտրողների նախընտրությունը Հիլարի Քլինթոնի կողմն էր, ապա այս ընտրություններում թե՛ ժողովուրդը, թե՛ ընտրիչները ահռելի առավելություն տվեցին Թրամփին՝ թույլ տալով հանրապետականներին վերցնել նաև Կոնգրեսն ու Սենատը։

Ինչո՞ւ այսպիսի շռնդալից հաղթանակ տարավ Թրամփը։ Սա, կարծում եմ, ամերիկացիների մերժումն էր գործող իշխանության բազմաթիվ քայլերի, ամերիկացիների հոգնածության մասին էր խոսում։ Փաստացի՝ դեմոկրատների իշխանությունը հաղթանակից մեկ տարի անց, հրահրեց ու ներքաշվեց պատերզմների մեջ, որոնցից ամենատևականը, հյուծողը ուկրաինական պատերազմն է։ Ամերիկացի ժողովուրդն իրոք կուշտ է այդ պատերզմից, որի վրա ծախսվում են ամերիկացի հարկատուների գումարները։ Ամերիկացիները գուցե հոգնել են նաև անօրինական միգրանտների քանակից, իսկ Թրամփի գահակալության առաջին ժամկետը հենց նշանավորվեց Մեքսիկայի հետ սահմանին պատ քաշելով։ Խոտացել է հարաբերությունների կարգավորում Ռուսաստանի, Չինաստանի հետ։ Ամերիկացի ժողովուրդը հոգնել է ատելության ու անհանդուրժողականության այն մեծ դոզայից, որը կա դեմոկրատների իշխանության ժամանակ։ Երբ Քամալա Հարիսը մեղադրում էր Թրամփին, թե` դու հենց ընտրվես, դադարեցնելու ես Ուկրաինային տրվող օգնությունները, Թրամփն ասում էր՝ ես դադարեցնելու եմ պատերազմը։ Պատերազմից հոգնել են։ Թրամփը, իհարկե, չի զանգահարելու և դադարեցնի ռուս-ուկրաինական պատերազմը։ Թե դա ինչպես կանի, պարզապես ֆինանսական օգնությունները կդադարեցնի, ինչը Ուկրինային այլ ելք չի թողնի, մանավանդ որ ԱՄՆ-ի ռազմական օգնության դադարեցման պարագայում Եվրոպայի մատակարարումները խնդիր չեն լուծի։ Մի մոռացեք, որ Թրամփը խոշոր բիզնեսմեն է, երևի թե գիտի փողն ինչպես տնօրինել։ Ըստ իր խոստումների, նա կենտրոնանալու է երկրի տնտեսության վրա․ ամերիկացիները խիստ դժգոհ են, որ իրենք աշխատում են, ու ԱՄՆ-ն այլ երկրների իբր ժողովրդավարացման վրա փողեր է տալիս։

Թրամփը մեկ անգամ արդեն եղել էր նախագահ, տեսել էին նրա կառավարումը և բոլոր խնդիրներով հանդերձ, դարձյալ նրան գերդասեցին։ Ու նախագահին, որին 4 տարի առաջ չընտրեցին, այսօր վերադարձրին Սպիտակ տուն, 79-ամյա նախկին նախագահին գերադասեցին 60-ամյա Քամալա Հարիսից։

Հայաստանցիներին, բնականաբար, հետաքրքրում է, թե ինչ ազդեցություն կունենա մեզ վրա Թրամփի հաղթանակը։ Նրա ղեկավարման նախորդ ժամկետում Հայաստանը մատնված էր բացարձակ անուշադրության ԱՄՆ կողմից, ինչը, կարծում եմ, կլինի նաև հիմա։ Բայդենի նախագահության ժամանակ Հայաստանի վրա կար ԱՄՆ ուշադրությունը, սակայն դա ոչ թե երկրում բարեփոխումների ուղղությամբ էր, այլ՝ Հայաստանը Ռուսաստանի դեմ օգտագործելու, բախման տանելու։ Ու կարծես կարողացան հասնել հայ-ռուսական հարաբերությունների վատացմանը։ Մեր երկրում իբր բարեփոխումներին աջակցող պետությունը խրախուսում էր բոլոր ապօրինությունները, Հայաստանի իշխանության սխալները, կոռուպցիան, մարդու իրավունքների խախտումները, հանուն նրա, որ Հայաստանն օգտագործեն որպես Ռուսաստանի դեմ գործիքի։ Ներողություն եմ խնդրում, պարզագույն, անգամ պրիմիտիվ ներկայացնելու համար․ նպատակս է հենց պարզեց ներկայացնելն է այն, ինչ կատարվում ու կատարվել է մեր շուրջ։

Թրամփի օրոք մեզ համար դրական բանի սպասելը արդարացված չէ, չնայած որ նա զանգել էր Արամ Առաջինի կաթողիկոսին, խոսել Արցախի հարցից։ Դա նախընտրական տրամաբանության մեջ էր։ Թե ինչպես կվարվի Թրամփի պարագայում ՔՊ-ական կառավարությունը, կարծում եմ, դժվար չէ կռահելը․ իրենք չունեն իզմեր, սովոր են ու պատրաստ են հանձնվել, ճկվել (նվիրվել բառը չեմ օգտագործում) ամբողջությամբ։ Այնպես, ինչպես հանձնվել էին դեմոկրատների քմահաճույքներին, այնպես էլ պատրաստ են հանձնվել հանրապետականներին։ Բայց հարց է, թե ինչ հետաքրքրություն կցուցաբերի Թրամփի ԱՄՆ-ն, որը հայտարարում է Ռուսաստանի հետ առճակատումը մեղմացնելու մտադրության մասին։

Փաշինյանը զրկվում է ԱՄՆ-ում իր կապերի, գուցե հովանավորների աջակցությունից, իսկ Եվրոպան ԱՄՆ-ում կատարվածից հետո, ոչ թե կենտրոնանալու է Հայաստանի վրա, նախկինում խոստացածների վրա, այլ վստահաբար՝ Ուկրաինայի շուրջ կատարվողի։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը զրկվում է աջակցությունից ու չի բացառվում նրան նորից տեսնենք տերեր փնտրողի դերում, թեկուզ՝ Ռուսաստանում, մենակ թե երկարացնի իր իշխանությունը: Այնպես որ չի բացառվում արդեն ականատես լինենք Ռուսաստան ՔՊ-ական իշխանության այցերի հաճախակիությանը։

Հայաստանը չի կարող մեծ բան սպասել Թրամփի ղեկավարած ԱՄՆ-ից, բայց ակնկալիք կա, որ Հայաստանը գոնե չի ենթարկվի այն փորձություններին, որը տանում էր դեմոկրատների իշխանությունը։ Սակայն մենք ապրում ենք մի երկրում, որը շատ ավելի անկանխատեսելի է, քան տիեզերքում կատարվող որևէ բան։ Թրամփի օրոք ևս Փաշինյանը շարունակելու է քշել հեծանիվը, որի մասին հիշել էր Բայդենի նախագահության վերջին շրջանում։ Իսկ թե երկրի հետ ինչ կլինի, վեջը չէ, միայն թե մնա իշխանության։

Կարճ ասած՝ քանի դեռ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ով էլ որտեղ ընտրվի, եթե անգամ յան ազգանուն ունի, դրական ակնկալիք դժվար է ունենալ։ Սա, որպես աշխարհի ամենավատ բանակցողը, ընդունակ է տապալել անգամ 99 տոկոսով կատարված աշխատանքը, ամենաջերմ հարաբերությունները․ իսկ նորը կառուցելու ընդունակություն չունեն։

Աշխարհը իրոք փոխվում է, փոխվում է կտրուկ, ու փոփոխությունների ֆոնին շատ ծանր բեռ է ունենալ այսպիսի իշխանություն։ Իսկ որ մեզ զարգանալու, մեջքներս ուղղելու համար, նույնպես անհրաժեշտ է իշխանության փոփոխություն, կարծում եմ այլևս աքսիոմ է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan