Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել
15
Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) Հրատապ. արտահերթ նիստ` տրանսպորտի ու կարմիր կետագծերի թանկացման դեմ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչ կանոնադրություն են ստորագրել Փաշինյանի Արարատ Միրզոյանն ու Բայդենի Բլինքենը «Հայաստանի գլխին» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ Բերեք, շրջանակի մեջ սիրուն կախեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կողքին Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Դա Բայդենի վերջին վատությունն է Հայաստանին. Տիգրան Քոչարյան Քո կառավարումից քո զզվելը չի գալի՞ս․ «Կարճ ասած» Ջրվեժում՝ «Սոչի պալասի» դիմաց, մի խումբ անձինք հարաբերությունները պարզել են քարերի և ռետինե ու փայտե մահակների միջոցով IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (լուսանկար) Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» «Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն». Կարեն Վրթանեսյան Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի Կալիֆոռնիայի հրդեհներն ավելի քան 250 միլիարդ դոլարի վնաս են պատճառել «Քո կարճ խելքով, դու շատ ես աշխատո՞ւմ»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Նիկոլն ու իր թալանը (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով ՔՊ-ն փակում է նույնիսկ մարդկանց շնչառությունը՝օդի ախտոտվածության ցուցանիշի մակարդակով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը փորձում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը

Տիգրան Բալայանը տեսավ այն, թե ինչի հետ բախվեցին ԼՂՀ-ի հայերը

Եվ դեռ կարող են բախվել նաև Սյունիքի հայերը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հոկտեմբերի 29-ին Թուրքիայում նշում էին հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձը: Շատերն այս առիթով այցելում էին Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան: Լավ է դա, թե վատ, սակայն այս նորությունը չէր հայտնվի մեր լրահուում, եթե չպարզվեր, որ ՀՀ ներկայացուցիչը ԵՄ-ում, Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը չլիներ այն դիվանագետների թվում, որոնք Բրյուսելում մասնակցում էին այդ առիթով կազմակերպված տոնական միջոցառումներին:

«Politico» պարբերականը նախօրեին հայտնել է, որ ծանոթացել է նամակին, համաձայն որի՝ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից ենթարկվել է «բանավոր հարձակումների և ահաբեկման», ով «ուղիղ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքին»։ Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքիայի դեսպանատան կողմից երկրի ազգային օրվա առթիվ՝ հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձի առիթով:

Մեկնաբանելով այս լուրը կարելի էր սահմանափակվել այն նկատառմամբ, որ ի սզբանե չարժեր գնալ Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը, որպեսզի այնտեղ սպառնալիքներ չստանաս: Սակայն հաշվի առնելով ՀՀ իշխանությունների կողմից ընտրված արտաքին քաղաքական վեկտորը՝ Հայաստանի ինտեգրումը թուրքական աշխարհին, միջադեպն արժե մանրամասնորեն քննարկել:

Բաքվի ներկայացուցիչները, այդ թվում նաև այս պատճառով, չեն խուսափում նույնիսկ Եվրոպայում, նույնիսկ դիվանագիտական ընդունելությունների ժամանակ սպառնալ հայերին: Սա վառ վկայություն է այն բանի, որ ադրբեջանական ինքնության տեսանկյունից ոչինչ չի փոխվել Արցախի հանձնելուց հետո: Եթե չասենք, որ ամեն ինչ ավելի վատ է դարձել, քանի որ «զոհի կոմպլեքսը» զիջել է իր տեղը մի աշխարհընկալման, որտեղ Բաքուն ունի «ուժեղի իրավունքով» իր կենսատարածքը մեծացնելու իրավունք:

Ինքնության խորքային խնդիրը մի երևույթ է, որը ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով հանձնել է Արցախը Ադրբեջանին, փորձում են չնկատել: Այս ջանքերը երբեմն ստանում են ծիծաղելի հայտարարությունների ձև, օրինակ՝ որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է օգնել ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի այլ երկրներին գումար վաստակել:

Կարելի է ենթադրել, որ «Politico» պարբերականը հնարավորություն է ստացել ծանոթանալու պաշտոնական Բրյուսելին ուղղված նամակի բովանդակությանը՝ շնորհիվ Բրյուսելում ՀՀ ներկայացուցչության մի շարք գործողությունների: Սակայն առաջանում է բավականին տրամաբանական հարց՝ ինչու՞ դա արեց ՀՀ ներկայացուցչությունը ԵՄ-ում: Ինչո՞ւ ուղարկեցին նամակը եվրոպացի պաշտոնյաներին, ինչո՞ւ տվեցին այդ նամակը «Politico» պարբերականին:

Ինչո՞ւ Հայաստանը, որը դիտարկում է բոլոր իր հայցերը Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում հետ կանչելու հնարավորությունը, պետք է ծախսի քաղաքական ռեսուրսներ Տիգրան Բալայանի պատվի և արժանապատվության պաշտպանության համար: Ինչո՞վ է Բալայանն ավելի լավը, քան Արցախի հայերը, որոնց Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դուրս հանեցին ԼՂՀ-ից, փաստացի, մահվան սպառնալիքի ներքո: Ինչո՞ւ նրանց կարելի է սպառնալ, իսկ Բալայանին՝ ոչ:

Ինչո՞վ է ՀՀ ներկայացուցիչը Եվրոպական Միությունում ավելի լավը, քան Սյունիքի հայերը, որոնց նույնպես սպառնում են մահով՝ եթե «Արևմտյան Ադրբեջան» նախագիծն իրականացվի: Ինչո՞ւ Բաքվի սպառնալիքների դեպքում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով մենք չենք տեսնում «զայրացած տոնով» հոդվածներ »Politico»-ում, իսկ Թուրքիայի հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձի տոնակատարության առիթով տհաճ միջադեպի դեպքում դա տեղի ունեցավ:

Դեպքը հետևանք է վերջին տարիներին ՀՀ իշխանությունների կողմից ընդունված քաղաքական որոշումների: Քաղաքական որոշումները առաջացրել են քաղաքական խնդիրներ, որոնք իրենց հերթին վերածվել են կենցաղային սպառնալիքների: «Politico»-ի հոդվածը չի լուծի առաջացած խնդիրները…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan