Հայաստանում ԱՄՆ դեսպանը չի՞ ցանկանում գործուղվել Վրաստան Ավինյանն անցավ ռեպրեսիաների. 18 վարորդ ազատվել է աշխատանքից Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը»
3
Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին Մանրամասներ՝ Երևանի թիվ 28 մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ) Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ) Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Պատերազմ Արցախում
Հայաստանում ԱՄՆ դեսպանը չի՞ ցանկանում գործուղվել Վրաստան Տրանսպորտ SHOW. Բաբկեն Պիպոյան Ավինյանն անցավ ռեպրեսիաների. 18 վարորդ ազատվել է աշխատանքից ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը առայժմ իր աշխատանքը կշարունակի Դամասկոսում․ «Գանձասար» Երևանի քաղաքապետարանը այս ցուրտ օրերին ժողովրդին թողել է փողոցում (տեսանյութ) Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը» «Մեր համբերության բաժակը լցվել է, հերի՝ք է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ է (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Մենք ստեղծում ենք անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. Նիկոլ Փաշինյան ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան hшկամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ Փաշինյանի շոուները միայն sms-ներով սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» են կազմակերպել Կանգառներում «ասեղ գցելու» տեղ չկա․ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի Մկներն էլ են պլստում, ձկներն էլ․ Ի՞նչ է անում «խեղճ» Նիկոլը․ «Կարճ ասած» Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը. Վահե Դավթյան Իրենց պտի դատեն, ոչ թե ինձ. հունիսի 12-ի գործով «մեղադրյալ» Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Փաստաբանը ծիծաղեց հունիսի 12-ի գործով մեղադրանքի վրա Ալեքսանդրապոլը թուրքական ներխուժումից փրկվում է, բայց հարեվան գյուղերը՝ ոչ. 1853թ. Դեկտեմբերի 3-ի մինչև դեկտեմբերի 5-ը փակ կլինի «Բարեկամության ուղեանցը» «Ինչպիսի՞ դեկտեմբեր է մեզ սպասվում». Գագիկ Սուրենյան

Տիգրան Բալայանը տեսավ այն, թե ինչի հետ բախվեցին ԼՂՀ-ի հայերը

Եվ դեռ կարող են բախվել նաև Սյունիքի հայերը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հոկտեմբերի 29-ին Թուրքիայում նշում էին հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձը: Շատերն այս առիթով այցելում էին Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան: Լավ է դա, թե վատ, սակայն այս նորությունը չէր հայտնվի մեր լրահուում, եթե չպարզվեր, որ ՀՀ ներկայացուցիչը ԵՄ-ում, Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը չլիներ այն դիվանագետների թվում, որոնք Բրյուսելում մասնակցում էին այդ առիթով կազմակերպված տոնական միջոցառումներին:

«Politico» պարբերականը նախօրեին հայտնել է, որ ծանոթացել է նամակին, համաձայն որի՝ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից ենթարկվել է «բանավոր հարձակումների և ահաբեկման», ով «ուղիղ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքին»։ Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքիայի դեսպանատան կողմից երկրի ազգային օրվա առթիվ՝ հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձի առիթով:

Մեկնաբանելով այս լուրը կարելի էր սահմանափակվել այն նկատառմամբ, որ ի սզբանե չարժեր գնալ Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը, որպեսզի այնտեղ սպառնալիքներ չստանաս: Սակայն հաշվի առնելով ՀՀ իշխանությունների կողմից ընտրված արտաքին քաղաքական վեկտորը՝ Հայաստանի ինտեգրումը թուրքական աշխարհին, միջադեպն արժե մանրամասնորեն քննարկել:

Բաքվի ներկայացուցիչները, այդ թվում նաև այս պատճառով, չեն խուսափում նույնիսկ Եվրոպայում, նույնիսկ դիվանագիտական ընդունելությունների ժամանակ սպառնալ հայերին: Սա վառ վկայություն է այն բանի, որ ադրբեջանական ինքնության տեսանկյունից ոչինչ չի փոխվել Արցախի հանձնելուց հետո: Եթե չասենք, որ ամեն ինչ ավելի վատ է դարձել, քանի որ «զոհի կոմպլեքսը» զիջել է իր տեղը մի աշխարհընկալման, որտեղ Բաքուն ունի «ուժեղի իրավունքով» իր կենսատարածքը մեծացնելու իրավունք:

Ինքնության խորքային խնդիրը մի երևույթ է, որը ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով հանձնել է Արցախը Ադրբեջանին, փորձում են չնկատել: Այս ջանքերը երբեմն ստանում են ծիծաղելի հայտարարությունների ձև, օրինակ՝ որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է օգնել ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի այլ երկրներին գումար վաստակել:

Կարելի է ենթադրել, որ «Politico» պարբերականը հնարավորություն է ստացել ծանոթանալու պաշտոնական Բրյուսելին ուղղված նամակի բովանդակությանը՝ շնորհիվ Բրյուսելում ՀՀ ներկայացուցչության մի շարք գործողությունների: Սակայն առաջանում է բավականին տրամաբանական հարց՝ ինչու՞ դա արեց ՀՀ ներկայացուցչությունը ԵՄ-ում: Ինչո՞ւ ուղարկեցին նամակը եվրոպացի պաշտոնյաներին, ինչո՞ւ տվեցին այդ նամակը «Politico» պարբերականին:

Ինչո՞ւ Հայաստանը, որը դիտարկում է բոլոր իր հայցերը Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում հետ կանչելու հնարավորությունը, պետք է ծախսի քաղաքական ռեսուրսներ Տիգրան Բալայանի պատվի և արժանապատվության պաշտպանության համար: Ինչո՞վ է Բալայանն ավելի լավը, քան Արցախի հայերը, որոնց Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դուրս հանեցին ԼՂՀ-ից, փաստացի, մահվան սպառնալիքի ներքո: Ինչո՞ւ նրանց կարելի է սպառնալ, իսկ Բալայանին՝ ոչ:

Ինչո՞վ է ՀՀ ներկայացուցիչը Եվրոպական Միությունում ավելի լավը, քան Սյունիքի հայերը, որոնց նույնպես սպառնում են մահով՝ եթե «Արևմտյան Ադրբեջան» նախագիծն իրականացվի: Ինչո՞ւ Բաքվի սպառնալիքների դեպքում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով մենք չենք տեսնում «զայրացած տոնով» հոդվածներ »Politico»-ում, իսկ Թուրքիայի հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձի տոնակատարության առիթով տհաճ միջադեպի դեպքում դա տեղի ունեցավ:

Դեպքը հետևանք է վերջին տարիներին ՀՀ իշխանությունների կողմից ընդունված քաղաքական որոշումների: Քաղաքական որոշումները առաջացրել են քաղաքական խնդիրներ, որոնք իրենց հերթին վերածվել են կենցաղային սպառնալիքների: «Politico»-ի հոդվածը չի լուծի առաջացած խնդիրները…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan