Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ)
10
Ճեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն․ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ (տեսանյութ) Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Փաստորեն, կեղծ պատարագներ կազմակերպելուց զատ, ԱԱԾ-ում նաև նվագում են Ճեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն․ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ (տեսանյութ) Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին բժշկին Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը «Նիկոլական աղանդի եպիսկոպոսաց դասն ստորացված է զգում Գյումրի այցելությունից հետո. ցանկանում են վրեժ լուծել». Դերենիկ Մալխասյան Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Ձեռք ու ոտքով՝ թակարդի մեջ․ «Կարճ ասած» Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ 17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ «Վրաստանում բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, մինչդեռ Հայաստանում հերթական պարտադիր թալանի օրենքը անցկացվեց». փաստաբան AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ. հայտարարություն Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման. նախարար Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ. Սամվել Լուլուկյան Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ)

Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում. Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդում է. «Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում՝ նոյեմբերի 5-ին, Եվրոպական խորհրդարանում, անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող պատգամավորներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և բելգիահայ համայնքի ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի բացման խոսքով հանդես եկան խորհրդաժողովը հյուրընկալող Լուկաս Ֆուրլասը, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ և Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը,  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Որպես խորհրդաժողովի բանախոսներ հրավիրված էին  «Հանուն մարդու իրավունքների միջազգային համագործակցություն կազմակերպության» Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սիմոն Պապուաշվիլին, Միջազգային իրավունքի մասնագետ Կատալինա Դե Լա Սոտան, արցախցի լրագրող Սիրանույշ Սարգսյանը և Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի որդին:

Խորհրդաժողովի նպատակն էր կենտրոնանալ Ադրբեջանում COP 29-ի անցկացմանն առնչվող տարբեր խնդիրների վրա, մասնավորապես, թե այս գլոբալ համաժողովի նպատակների համար ինչ ազդեցություն կարող է ունենալ դրա հյուրընկալումը Բաքվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում, հատկապես Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների ետնապատկերում։

Խորհրդաժողովը լույս է սփռել Արցախի հայության բռնի տեղահանումը պարտակելուն միտված Ադրբեջանի կառավարության շարունակական արշավի վրա, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների և շրջակա միջավայրի հանդեպ այդ երկրի աղաղակող վերաբերմունքի վրա։ Ընդհանուր առմամբ քննարկումները ծավալվել են քաղաքական, բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտներում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների վերհանման շրջանակում:

Մեկնաբանելով խորհրդաժողովի անցկացումը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․«Այս խորհրդաժողովի անցկացումը կարևոր ուղերձ է COP 29-ին մասնակցել պատրաստվող եվրոպական պատվիրակություններին՝ առ այն, որ բնապահպանական իրավունքներն ու անվտանգությունը չեն կարող առանձնանալ մարդու հիմնարար իրավունքներից ու ազատություններից։ Ադրբեջանը, մարդու իրավունքների նման վիճակով և պատերազմական հանցագործություններով չպետք է հնարավորություն ունենար հյուրընկալելու այս կարևոր միջոցառումը, որով պետք է փորձի պարտակել ցեղասպանի իր դիմագիծը։ Մենք մի անգամ եւս մեր գոհունակությունն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, հատկապես Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին՝ խորհրդաժողովի հյուրընկալման համար։

Այս խորհրդաժողովի նախօրեին Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորների կոչը Ադրբեջանին՝ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և Հայաստանի տարածքից օկուպացիոն զինված ուժերի դուրսբերման պահանջով, Եվրոպական խորհրդարանի հստակ քաղաքական դիրքորոշման արտահայտությունն է, որն առարկայացել էր ավելի վաղ ընդունված բանաձևով։ Մենք շարունակելու ենք իրազեկման մեր աշխատանքները և լիահույս ենք՝ COP 29-ին մասնակից եվրոպական պատվիրակությունները չեն կենտրորանանա միայն բնապահպանական խնդիրների վրա և հայությանն առնչվող խնդիրների շրջագծում կբարձրաձայնեն այն տեսակետները, որոնք վերջին ամիսների ընթացքում տեղ են գտել Եվրոպական խորհրդարանի բանաձևերում ու ԵՄ գործադիր իշխանության հայտարարություններում»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan