Ինչպես իրականացնել իշխանափոխություն Արամ Ա կաթողիկոսը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը
2
Տրանսպորտային հակամարտություն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԱՄՆ-ն դադարեցրել է Վրաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը Իրանն ու Ռուսաստանը աջակցություն են հայտնել Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Թուրքամետ ահաբեկիչները գրեթե գրավել են Հալեպը (տեսանյութ) Հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Սաղաթելյան «Մայդանի» սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում. Կոբախիձե Ապրել մինչև հունվարի 20–ը․ Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ Տրանսպորտի գինը չպիտի լինի ավելի, քան 100 դրամը (տեսանյութ) Թալանի ու խաբեության կարմիր գծերը․ «5-րդ ալիքի» ռեպորտաժը՝ «Մայր Հայաստանի» հայցի վերաբերյալ Գլոբալ պատերազմի մեծ հավանականություն կա․ մինչև հունվարի 20-ը խիստ վտանգավոր ժամանակաշրջան է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսը Կը Զօրակցի Սուրիահայութեան Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսը Կը Զօրակցի Սուրիահայութեան Տրանսպորտային հակամարտություն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես իրականացնել իշխանափոխություն ԱՄՆ-ն դադարեցրել է Վրաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը Արամ Ա կաթողիկոսը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին Իմացե՛ք, ժողովո՛ւրդ, այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, կարող է լինել մեզ հետ. Փաշինյանն Ադրբեջանի ու Թուրքիայի նոր ագրեսիան արդարացնելու համար հիմքեր է նախապատրաստում. Վարուժան Գեղամյան Իրանն ու Ռուսաստանը աջակցություն են հայտնել Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Թուրքամետ ահաբեկիչները գրեթե գրավել են Հալեպը (տեսանյութ) Հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Սաղաթելյան Երթևեկության փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում Գեղամ Նազարյանին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից. «Հայաստան» խմբակցություն Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն ու մարդասիրական խումբը լքել են երկիրն՝ առանց համայնքին տեղեկացնելու. Զարմիկ Պողիկյան Ի՞նչ են անելու արցախցիները հաջորդ ապրիլից. Էլինար Վարդանյան Օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից՝ Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները. Գեղամյան Աբրահամյան. Ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա «Մայդանի» սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում. Կոբախիձե Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը Դատավորը մտածում է, որ նստած է իրենց հայաթի «բեսեդկայում» եւ զրուցում է իր «պադեզդի» հարեւանների հետ Հայաստանում կարող են բախումներ սկսվել. Ալեն Ղևոնդյան Պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. Բագրատ Սրբազան Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Ադրբեջանին միայն պետք է «բղավել» Փաշինյանի վրա՝ իր նպատակներին հասնելու համար. Յակով Կեդմի (տեսանյութ) Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. 107 մարդ է բերման ենթարկվել (տեսանյութ) Լսել եմ՝ Արթուր Պողոսյանը «գլուխը կախ» կատարող է․ Ռուբեն Մելիքյան Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է․ Արա Պողոսյան Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը Երբ ասում էին՝ «ոտքի դատարանն է գալիս», ինձ թվում էր ցիրկի երաժշտություն կհնչի և կլոուն կմտնի. Բագրատ Միկոյան. Տեսանյութ Ապրել մինչև հունվարի 20–ը․ Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ Տրանսպորտի գինը չպիտի լինի ավելի, քան 100 դրամը (տեսանյութ)

Ներկա դժնդակ պայմաններում լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը

Իսրայելի կողմից Լիբանանի դեմ համաավերակիչ ագրեսիայի ու դրա հետևանքների առնչությամբ ՀՅԴ Բյուրոն կոչ է տարածել՝ կենտրոնանալով լիբանանահայության վիճակի վրա.
«2019-ի հոկտեմբերից սկսած Լիբանանի տագնապը նոր եւ վտանգավոր դրսեւորումներով է ներկայանում այսօր:

2024-ի սեպտեմբերից ի վեր երկիրն անընդհատ ենթակա է հարձակումների, եւ Լիբանանում ամբողջապես տիրում է պատերազմական վիճակ:

Հարավային Լիբանանից՝ Բեյրութ եւ նրա հարավային արվարձանները, Բեքա, Բաալբեկ եւ բազմաթիվ այլ տարածքներ ենթարկվում են բազմաթիվ ռմբակոծումների: Զոհերի թիվը մինչեւ այսօր հասնում է շուրջ 3.000-ի, վիրավորներինը՝ 13.000-  ի: Ամբողջությամբ քանդվել են բնակելի շենքեր, այրվել հողատարածքներ: Ներքին գաղթականների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 1.200.000: Գաղթականներն ապաստանում են համեմատաբար ավելի ապահով շրջաններում, Լիբանանի ամբողջ տարածքում՝ ներառյալ Բուրջ Համուդ, Այնճար եւ այլ հայաբնակ թաղամասեր: Հայ քաղաքացիները եւ հայկական շրջաններն մինչ օրս պատերազմից լուրջ վնաս չեն կրել:

Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական կոմիտեն տեղում անմիջականորեն հետեւում է երկրի կացությանը, քաղաքական, ռազմական եւ սոցիալական իրավիճակին. ազգային իշխանությունների, հայկական կուսակցությունների, ուղեկից միությունների, ինչպես նաեւ բարեգործական հաստատությունների հետ առկա մնայուն կապն ու գործակցությունը նպաստում են գաղութի անվտանգության պահպահմանը եւ գոյացած դժվարություններին լուծումներ գտնելու աշխատանքին:

Այդուհանդերձ, կացությունը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ, եթե նկատի ունենանք անմիջական քաղաքական լուծումների բացակայությունը: Այսինքն՝ դիմագրավում ենք լուրջ տագնապ:

Անհրաժեշտ է ամրապնդել անվտանգության աշխատանքը:

Անհրաժեշտ է բաց պահել մեր կրթական հաստատությունները:

Անհրաժեշտ է հասնել կարիքավորներին, որոնց թիվը, բնականաբար, կավելանա ժամանակի ընթացքում:

Մեր կազմակերպությունը՝ իր ակումբներով, գրասենյակներով եւ կառույցներով, ուղեկից միություններով (ՀՕՄ-ԼՕԽ, ՀՄԸՄ եւ Համազգային), աշխույժ աշխատանք տանելով հանդերձ, իր կարողությունների նվազագույն աստիճանին հասած լինելով, գոյատեւելու լուրջ խնդիր ունի:

Ժողովուրդը սոցիալական եւ տնտեսական ծանրագույն պայմանների մեջ է: Գործատուներն ու առեւտրական հաստատությունները փակված են կամ դիմագրավում են փակվելու վտանգը: Գործազրկությունն աճել է, ապրանքների, բնակարանների վարձերն անհամեմատ բարձրացել են, կենցաղային դրությունը գաղթականներերի առկայության պատճառով՝ բարդացել:

Չնայած այս վիճակին՝ անհրաժեշտ է ոտքի մնալ: Միասնաբար պարտավոր ենք զորակցել մեր կառույցների գոյատեւմանը, առանց որոնց Լիբանանի հայությունը լրջորեն կվտանգվի:

Ավելորդ է մեկ անգամ եւս կրկնել, ընդհանրապես, միջինարեւելյան եւ, մասնավորապես, Լիբանանի գաղութների համահայկական կարեւորության մասին: Հետեւաբար, ներկա դժնդակ պայմաններում լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը:

Այս նպատակով մեր մի շարք շրջաններում արդեն իսկ սկսվել է հանգանակություն. հանգանակություն շուտով կսկսվի նաեւ այլ շրջաններում: Կոչ ենք ուղղում մեր ժողովրդին՝ այս նոր ճգնաժամի պահին գործուն մասնակցությամբ զորավիգ կանգնել լիբանանահայությանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan