7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ)
8
Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում (տեսանյութ) Ինչո՞ւ է Էրդողանն Արևմուտքի հետ միասին փորձում կազմաքանդել նաև Վրաց եկեղեցին «Իրավական կամակատարությունների դակումը կատարում է Դատախազությունը». «Մայր Հայաստան»-ը ակցիա է իրականացրել Պատերազմ Արցախում
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան Նիկո՛լ, եկեղեցին չես կարողանա քանդել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի համար իշխանության կորուստը նշանակում է` հայտնվել բանտում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան». Զվարթնոց գյուղ․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար ՔՊ-ականները չեն շտապում առաջադրվել 600 մլն դրամ` Հանրապետութան հրապարակը զարդարելու համար ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող ճնշումները «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ո՞ւր է 5 միլիարդ 751 միլիոնը (տեսանյութ) ՀՀ անվտանգության մասին Նոյեմբերի 16-ին պետք է մերժել ՔՊ-ին և նրա կցորդին. Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի»՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիային Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ)

Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի մասին բազմիցս խոսվել է: Ցավոք սրտի, ՀՖՖ ներկա ղեկավարության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով հայկական ֆուտբոլը թերեւս գտնվում է պատմական ամենացածր նիշի վրա. գրեթե անդադար պարտություններ են կրում բոլոր տարիքային խմբերի հավաքականները, իսկ ազգային թիմը հազիվ է կարողանում ոչ ոքի կորզել նույնիսկ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում:

Մելիքբեկյանի եւ նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանի կողմից իրականացրած քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ֆեդերացիայի նախագահի հրաժարականն են պահանջում ոլորտի կարեւոր խաղացողները՝ «Փյունիկ», «Ուրարտու», «Շիրակ» ակումբները, հավաքականի «ՖԱՖ» եւ «Կարմիր արծիվներ», «Արարատ Արմենիա», «Շիրակ», «Ուրարտու» ակումբների երկրպագուները եւ բազմաթիվ անհատներ:

Ֆեդերացիայում տիրող իրական վիճակի մասին կարելի է դատել թեկուզ միայն այն փաստով, որ ուրբաթ օրը որոշ փոքր ակումբներ տեղադրեցին տեքստ, իբրեւ թե սատարում են Մելիքբեկյանին, իսկ տեքստը մի քանի անգամ փոխվեց, քանզի այնտեղ կային, օրինակ, «ՆՈԱ» եւ «Արարատ Արմենիա» ակումբների անունները, որոնք հետո հանվեցին: Ստացվում է՝ ծանրակշիռ ակումբներից ոչ մեկը չի ուզում պաշտպանել այս մարդկանց:

Մեզ փոխանցում են, որ իշխանական վերնախավում եւս, կարծես թե, հակված են հեռացնելու անդադար խնդիրներ ստեղծող ու դրա դիմաց որեւէ արդյունք չտվող Մելիքբեկյանին, ով, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի անգամ դիմում է գրել, որը կանխել է ֆեդերացիայի իրական ղեկավար ընկալվող Արմեն Նիկողոսյանը: Ի դեպ, կիրակի օրը պետք է սպորտային ալիքներից մեկով եթեր հեռարձակվեր Արմեն Նիկողոսյանի հարցազրույցը. դրա մասին նախապես հայտարարվել էր, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվեց եւ փոխարենը ցուցադրվեց երկուշաբթի երեկոյան:

Մենք բազմաթիվ անգամներ գրել ենք ՀՖՖ-ում տեղ գտած արատավոր ու արտաքնապես հանցակազմ պարունակող երեւույթների մասին, բարձրաձայնել ենք ծնողների կողմից արված բողոքները, սակայն ՀՖՖ ներկա ղեկավարը, ով նախկին լրագրող է, կառույցը դարձրել է շատ փակ, ու հնարավոր չէ որեւէ տեղեկություն ճշտել:

Հ.գ. Հանուն հայկական ֆուտբոլի առողջացման մեկնարկած բողոքի ակցիաները գնալով ծավալվում են, դրան ներգրավվում են նորանոր մարդիկ. մեզ փոխանցում են, որ պետական կառույցներում եւս առկա է անհանգստություն, ու սա այն դեպքում, երբ հասարակությունն ընդամենը արդյունք է պահանջում, եւ չկա քաղաքական հարց: Տարիներն անցնում են, ու արդյունք այդպես էլ չկա, ավելին՝ խայտառակ վիճակ է 14-ից 21 տարեկանների հավաքականներում, որոնց պարտությունների եւ խայտառակ հաշիվների մասին խոսել ենք: Մեր աղբյուրները պնդում են, որ ֆանատական շարժումներն ու ակումբները տրամադրված են խիստ վճռական ու գնալու են մինչեւ վերջ՝ ընդհուպ մինչեւ ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանի մոտ ակցիայի իրականացում ու եվրոպական լրատվամիջոցների ուշադրության հրավիրում՝ Հայաստանում ստեղծված «հակաֆուտբոլային» վիճակին. սա իրականում ազգային իմիջի հարց է, ու բոլորը պետք է պայքարեն հանուն ազգի, ոչ թե անձնական շահի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan