Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել
Դիտել նաև
ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում
Ժաննա Անդրեասյանը՝ արտոնյալ. Նա կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները
Հայաստանից արտագաղթը ահագնացել է, առավել քան ակնհայտ է
Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ
Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլի գրպանի ոստիկանապետ» գրառմամբ պաստառներ փակցնելու համար երեկ դպրոցական աղջիկների էին տարել ոստիկանություն: Քննչականից ասացին, որ դպրոցականներ բերման չեն ենթարկվել, սակայն պարզվեց` ուղղակի նրանց ձերբակալելու որոշումներ չեն եղել:
«Այո, եղել են աղջիկներ, եւ նրանց եւս, ինչպես մյուսներին, բերման են ենթարկել զենք- զինամթերք ունենալու կասկածով»,- մեզ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Սակայն 18 տարին չլրացած այդ աղջիկների անունները չեն հրապարակում։ Նրանցից ինչ-որ իրեր են առգրավել՝ բջջային հեռախոսներ, գումար, բանկային քարտեր, տան բանալիներ, զարդեր։ «Այն ամենը, ինչ մարդու վրայից կարելի է հանել, վերցրել են ու չեն վերադարձրել։ Ոչ մի իրավական տրամաբանություն չկա»,- ասաց Խուդոյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում