100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Քարտեզը՝ առանց Արցախի, կառավարության փոխարեն՝ երգչախումբ․ ԱԺ-ն սկսեց աշխատանքը. Տեսանյութ
20
Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը իրեն ծառայող «Հանրապետության» միջոցով տապալում է ուղեվարձի չթանկացման արտահերթ նիստը, մարդկանց մնում է ելնել փողոցներ Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ # բոյկոտ (տեսանյութ) Ո՞ւմ է հրավիրել իր երդման արարողությանը Թրամփը, և ինչու է այս շարքում բացակայում Փաշինյանը Բաքվի «դատավարության» վերաբերյալ Փաշինյանի իշխանության քար լռությունը Ալիևի պահանջներից մեկի կատարումն է «Նիկոլը մի քանի օրում խոնարհաբար կատարեց Իլհամի երեք հրահանգ»․ Արթուր Խաչատրյան Պատերազմ Արցախում
Մետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան Ավելի հետոյին պատրաստվելու համար «Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն»․ Վարուժան Գեղամյան 100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Անընդունելի է Հայաստանի իշխանությունների ակնհայտ և բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ. ՀԱԿ Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) #բոյկոտ․ թույլ չտալ, որ տրանսպորտը թանկացնեն (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Հակասահմանադրական գործը պաշտպանող դատախազը հեռացավ նաև ՔԿ-ից Քարտեզը՝ առանց Արցախի, կառավարության փոխարեն՝ երգչախումբ․ ԱԺ-ն սկսեց աշխատանքը. Տեսանյութ ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը. Տեսանյութ Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունենալու Մարգարիտա Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Տիգրան Քեոսայանի առողջական վիճակի մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ-ն Թուրքիային է արտահանձնել երկու անձի Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Սիրուշոն դստեր՝ Զաբելի հետ լուսանկարներ է հրապարակել Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու համար. ՀՅԴ Բյուրո Վահրամ Սահակյանի դեմ քրեական վարույթ են նախաձեռնել Փաշինյանը իրեն ծառայող «Հանրապետության» միջոցով տապալում է ուղեվարձի չթանկացման արտահերթ նիստը, մարդկանց մնում է ելնել փողոցներ Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ # բոյկոտ (տեսանյութ) Ո՞ւմ է հրավիրել իր երդման արարողությանը Թրամփը, և ինչու է այս շարքում բացակայում Փաշինյանը Բաքվի «դատավարության» վերաբերյալ Փաշինյանի իշխանության քար լռությունը Ալիևի պահանջներից մեկի կատարումն է

«Թուրքական տանը» ձեռք բերված վերջին պայմանավորվածություններից մեկը ևս հրապարակվեց

Հայաստանը փակում է Հայոց ցեղասպանության թեման:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

««Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ», — խորհրդարանում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ: Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ-ի օրակարգում որպես առաջնահերթություն չէ»,- հայտարարել է Միրզոյանը։

Ասել, որ Արարատ Միրզոյանի հայտարարություններն անակնկալ էին, սուտ կլինի: 2018 թվականից գործող իշխանական խումբը քայլ առ քայլ գնում է դեպի այս հայտարարությունը։ Իսկ «Թուրքական տանը» Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո Ցեղասպանությունից պաշտոնապես հրաժարվելը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն, ժամանակի հարց էր։

Հիմա մի կողմ թողնենք նույնիսկ այն, որ Միրզոյանը կոնցեպտուալ առումով կրկնում է դեռ 2021 թվականին Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությունը՝ Ցեղասպանության ճանաչման հարցերը պետք է որոշեն պատմաբանները։ Մի կողմ թողնենք նաև այն, որ Միրզոյանի հայտարարությունները կրկնում են 2021 թվականին Ալիևի և Էրդողանի ստորագրած «Շուշիի հռչակագրում» ամրագրված հայեցակարգը, ըստ որի՝ Բաքուն և Անկարան կարծում են, որ «պատմության խեղաթյուրումը վնաս է հասցրել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը», ինչպես նաև այն, որ կողմերը «աջակցում են Թուրքիայի ջանքերին, որը «բացել է իր արխիվները» 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ», ինչպես նաև կոչ են անում Հայաստանին և այլ երկրներին արխիվներ բացել «պատմաբանների համար այս հարցի շուրջ հետազոտություններ իրականացնելու համար»: Միրզոյանի հայտարարության հետևանքների մյուս կողմի մասին կխոսենք:

Դուրս մնալով էմոցիոնալ քննարկումներից՝ նշենք, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են Ղարաբաղի պետականությունը, միջազգային դատական մարմիններ Ադրբեջանի դեմ հայցերը, Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում հայերի ջարդերի պատմական հիշողության պահպանումը, 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի Հանրապետության «պաշտպանական բնագծերն են դիվանագիտական ճակատում»: Սա չհասկանալը նշանակում է պատկերացում չունենալ պետականության հայեցակարգի մասին։

Այն ամենը, ինչ հնչեցվել է, օգտագործվել է Երևանի կողմից Բաքվի և Անկարայի հետ հարաբերություններում հավասարակշռություն ստեղծելու համար։ Թուրքիան և Ադրբեջանը ստիպված էին կենտրոնացնել քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ջանքերը վերը նշված գործոններին դիմակայելու համար, որոնք ի թիվս այլ բաների, ապահովում էին հենց Հայաստանի անվտանգությունը։ Պարզ ասած՝ մենք տարիներ շարունակ թույլ չտվեցինք Բաքվին և Անկարային կենտրոնանալ Հայաստանի Հանրապետության պետականությունը քանդելու վրա։

Պաշտոնական Երևանն այսօր, հրաժարվելով վերը նշվածից, սեփական ձեռքերով հող է ստեղծում հենց Հայաստանի վրա հարձակումների համար։ Ավելին, «հարձակում» տերմինը պարզապես խոսք չէ, դա Հայաստանի հարևանների ռազմավարական մտադրությունների ֆիքսում է։

Ռազմավարական առումով Միրզոյանի բացահայտումը հայտարարություն է, որ «Հայոց պետականություն» քաղաքական նախագծի տապալման գործընթացը մտնում է իր վերջին փուլերից մեկը։ Պետությունը եղել և մնում է հայ ժողովրդի համար 1890-ականների, 1915-ի, 1920-ականների և այլ տարիների դեպքերի կրկնությունից պաշտպանվելու գործիք: Հայկական պետությունն իր զարգացման որոշակի ժամանակահատվածում, ԽՍՀՄ կազմում 70 տարվա կազմավորումից ու հզորացումից հետո կարողացավ խնդիր դնել պաշտպանել Ղարաբաղի հայերին։ Դրեց ու հաղթեց:

Այժմ, հրաժարվելով Ցեղասպանության խնդրից և դրանով իսկ պետության՝ որպես հայ ժողովրդի պաշտպանության գործիք լինելու գաղափարից, մենք կասկածի տակ ենք դնում տարածաշրջանում հայերի կոմպակտ բնակեցման նպատակահարմարությունը մեր իսկ ինքնիշխան քաղաքական միավորի շրջանակներում։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan