Պատրա՞ստ եք տրանսպորտով երթևեկելու համար վճարել օրական 900 դրամ Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. «Ժողովուրդ» Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները
12
Քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը քաղաքացիներին Նիկոլն ուզում է Գյումրին վերածել թմրամոլության որջի ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ» 150 դրամի համար կռիվ տվող ՔՊ-ն մինչև 300 դրամ է տրանսպորտի գինը դարձնում Որքա՞ն են արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան վայելքները․ Oragir.News «Մայր Հայաստան»-ը դեմ է տրանսպորտի գնի մինչև 300 դրամ թանկացմանն ու բոլոր մեթոդներով պայքարելու է դրա դեմ (տեսանյութ) Պատերազմի ավարտից չորս տարի անց Փաշինյանը դեռ իշխանություն է. դա Հայաստանի ամոթն է և խայտառակությունը. Ո՞րն է ելքը Մայր Աթոռում կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ընծայաբերվեց Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը Ֆլեշմոբ՝ քաղաքացիներից. Ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վրաստանի պատգամավոր ընտրված Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը Պատրա՞ստ եք տրանսպորտով երթևեկելու համար վճարել օրական 900 դրամ Քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը քաղաքացիներին Նիկոլն ուզում է Գյումրին վերածել թմրամոլության որջի Ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ էլ գտնվում եմ թթվածնի տակ. Զառա Արամյան Ընտրությունների արդյունքները ՔՊ-ին չբավարարելու դեպքում դրանք կարող են չեղարկվել. Արծվիկ Մինասյան «Ցավում ենք, որ Հայաստանը մինչ օրս չի պատասխանել». Հաջիև Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. «Ժողովուրդ» Սնուփ Դոգի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ համերգը չկայանալու դեպքում գումարը կվերադարձվի ՀՀ բյուջե. ԿԳՄՍՆ ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ» Երկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ» Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները Ամենագետի սինդրոմն ու քարուքանդիչ «նորամուծությունները». «Փաստ» 150 դրամի համար կռիվ տվող ՔՊ-ն մինչև 300 դրամ է տրանսպորտի գինը դարձնում Չի բացառվում, որ ՌԴ-ն կոշտ միջոցներով կվերականգնի Կովկասում իր ազդեցությունը Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել Փաշինյանը թռնելու է. անգամ ՔՊ-ն չի պատկերացնում՝ մի օրում ինչ է լինելու. Շարմազանով «Բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու». Տաթևիկ Հայրապետյան Ալիևն ու Միշելը COP 29-ի շրջանակներում քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ․ «Հետք» «ՔՊ-ի իրական խոստումները» ՝ Երևանի փողոցներում Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցում մի քանի օր է՝ վթարվել է ջրատարը (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ նախագահի աշխատակազմ Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. Armlur.am «Հրազդան» մարզադաշտին կից շուկայում արջի միս են վաճառել Հայաստանը կմասնակցի COP29-ին, թե ոչ, իր որոշելիքն է. Ալիև Որքա՞ն են արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան վայելքները․ Oragir.News 3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողներ բերել եք բիզնեսմենների ճաշկերույթին, որ ի՞նչ. Գեղամ Մանուկյան Փաշինյանը ուղիղ եթերում խոստովանեց, որ 6 տարի քաղաքացիներն իզուր են իրեն նամակ գրել Օրս Կիևում սկսում եմ թաքստոցում. Ժոզեպ Բորել

Պայքար երկրաքանդության դեմ. մանդատներն ու տարբեր իրականությունների նրբերանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վրաստանում այս օրերին ծավալվող իրադարձություններին Հայաստանում, բնականաբար, ուշադրությամբ են հետևում: Քիչ չեն կշռադատված, հիմնավորված, փաստարկված մեկնաբանությունները: Բայց, նույնքան բնականաբար, չէին կարող չլինել միագիծ զուգահեռումներ ու այդ իսկ պատճառով՝ մակերեսային դիտարկումներ: Նախ՝ մի փոքր վրացական անցուդարձի մասին: Այնտեղ, գիտեք, խորհրդարանական ընտրություններում ստանալով ձայների մոտ 54 տոկոսը՝ իշխող «Վրացական երազանքը» հաղթանակ տարավ: Գերազանցապես Արևմուտքի թելը թելող ընդդիմադիր մյուս ուժերը (4 ընտրական միավորում, կուսակցություններ) հայտարարեցին, որ քվեարկության արդյունքները չեն ճանաչում, մանդատներն էլ չեն վերցնի:

Թե Վրաստանում կողմերից ամեն մեկն ինչ է ուզում, կարծում ենք, հընթացս դեռ արծարծելու առիթ կլինի: Առայժմ կենտրոնանանք այդ «մանդատները չվերցնելու» պահի վրա: Սա ոգևորել է մշտապես ընդդիմության ընդդիմության դերում հանդես եկող հայրենական որոշ շրջանակների ներկայացուցիչներին (ի դեպ, ոչ բոլորին, ինչն արդեն դրական է), որոնք նորից հին երգն են սկսել, թե՝ տեսեք, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն էլ պիտի մանդատները այդպես վայր դներ սկզբում, հետո, այսօր, վաղը... Առավել ոգևորված աշխուժակները (ընդ որում, այստեղ նաև իշխանության թելը թելողներից էլ քիչ չեն) բացականչում են, թե՝ «այ, տեսեք, օրինակ վերցրեք վրացական ընդդիմադիրներից...» և այլն:

Առհասարակ, եթե օրինակ վերցնելու լիներ, Հայաստանի իշխանությունները պիտի որ օրինակ վերցնեին Վրաստանի իշխանություններից ու «Վրացական երազանքի» լիդեր Իվանիշվիլուց՝ մասնավորապես սեփական պետության և ազգի շահերն ամեն ինչից վեր դասելու առումով:
Հիմա՝ ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու, չվերցնելու, վերցրածը դնելու նրբերանգներին: Որո՞նք են վրացական ընդդիմադիրների շարժառիթները: Վրաստանի ընդդիմադիր ուժերը, Արևմուտքի ուղղորդմամբ ու դրդմամբ, նաև կոնկրետ արևմտյան տերությունների ներկայացուցիչների ուղիղ ներգրավման պայմաններում, հրաժարվում են վերցնել խորհրդարանական մանդատները (իսկ ավելի ստույգ՝ առայժմ հայտարարում են այդ մասին)՝ նպատակ ունենալով այդպիսով զարգացնել հետընտրական ցնցումներ, հրահրել բախումներ: Առանցքային նպատակը այդօրինակ ցնցումներով հեղափոխական տարբերակով իշխանությունը զավթելն է, այն է՝ հեղաշրջում անելը: Հիմա գանք մեր իրավիճակին:

Օրինակ՝ 2021 թվականի հունիս-հուլիսին: Եթե ընդդիմությունը այն ժամանակ հրաժարվեր վերցնել մանդատները, քաղաքական առումով բացարձակապես ոչինչ չէր լինելու: Ուղղակի Փաշինյանի ՔՊ-ն հպարտ մենության մեջ նստելու էր ԱԺ-ում ու ինքն իրենով «օրենքներ» և որոշումներ էր ընդունելու: Մի շատ պարզ ու չափազանց թարմ օրինակ: Երբ օրերս ԱԺ բերվեց, այսպես կոչված, սահմանազատման, իրականում՝ Հայաստանի կենսական տարածքները թշնամուն շարունակաբար հանձնելու «կանոնակարգը», ընդդիմությունն այն որակեց որպես հակապետական, հակաօրինական, հակասահմանադրական փաստաթուղթ և միահամուռ բոյկոտեց դրա թե՛ քննարկումը, թե՛ քվեարկությունը: Ու՝ ի՞նչ: Փաշինյանի ՔՊ-ն 67 «կողմով» բոլշևիկյան միաձայնությամբ վավերացրեց այն:
Հիմա. ընդդիմության այդ բոյկոտը, ըստ էության, «մանդատները վայր դնել» էր՝ առանձին վերցրած խնդրի հետ կապված (մեծ հաշվով՝ «մանդատներ չվերցնելը», «մանդատներ դնելը» հենց քաղաքական բոյկոտ է):
Բայց բոլորս տեսանք, որ դա Փաշինյանին ու նրա ՔՊ-ին ոչ մի կերպ չխանգարեց, որպեսզի ընդունեն կամ վավերացնեն հիշյալ հակապետական, մենք կասենք նաև՝ հակահայկական «փաստաթուղթը»: Մի խոսքով, պարզից էլ պարզ է, որ 2021-ի հունիս-հուլիսից սկսյալ, եթե ընդդիմությունը մանդատները չվերցներ կամ հետո վայր դներ, ՔՊ-ն պարզապես ավելի հեշտ ու անվրդով էր միանձնյա տնօրինելու ԱԺ-ն: Առանց լարվելու... Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե, այսպես կոչված, «քաղաքակիրթ Արևմուտքը», «ժողովրդավարական երկրները» Փաշինյանին ինչ-որ բան էին ասելու կամ դիտողություն էին անելու առ այն, որ նա միակուսակցական խորհրդարանի պայմաններում է իշխանավարում, ապա նման ակնկալիքներ ունեցողները անբուժելի միամիտ են: Արևմուտքը, ինչպես տեսաք, հիացած, ոգևորված, ցնծալով ողջունեց ու խրախուսեց Փաշինյանին՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու, մարդկանց հոշոտելու, կանանց ու երեխաների վրա արգելված նռնակներ նետելու, շուրջ հարյուր մարդու վիրավորելու, ևս մեկ քաղաքացու հաշմանդամ դարձնելու համար:

Երկրորդ. երբ հիմա ոմանք ոգևորված ասում են, թե՝ «մանդատները վայր դրեք», միտումնավոր «մոռանում» են, որ խորհրդարանական ուժ լինելով՝ ընդդիմադիրները գոնե մի փոքր հնարավորություն ունեն ընտրահանձնաժողովների միջոցով վերահսկել ընտրությունների ընթացքը: Այնինչ, մանդատները դնելով՝ ընդդիմությունը ուղղակիորեն կզրկվի այդ հնարավորությունից, իսկ ընտրահանձնաժողովներն էլ լիովին կքպացվեն ու՝ վերջ: Ի՞նչ ընտրություն-մընտրություն: Առավել ևս նկատենք, որ հաշվի առնելով, թե ՏԻՄ ընտրություններում որոշ համայնքներում պարտված ՔՊ-ն ինչպես է ընտրություններից հետո ապօրինաբար զավթում իշխանությունը, իսկ ընտրությունների ժամանակ ինչպիսի տոտալ վարչական ռեսուրս է կիրառում, դժվար չէ պատկերացնել, թե «նիկոլական» ընտրությունները Հայաստանում ինչ խայտառակություն կարող են լինել: Ի՞նչ անել, հանդուրժե՞լ, ձեռքերը ծալած նստե՞լ: Իհարկե՝ ոչ: Վերադառնանք Վրաստանի զարգացումներին: Ի՞նչ է ուզում Իվանիշվիլու «Վրացական երազանքը»:

Հիմնականը. չի ուզում դառնալ Արևմուտքի մանրադրամ և իր երկիրն ու ժողովրդին զոհաբերել՝ հանուն այն բանի, որ դառնա «երկրորդ ճակատ»՝ Ռուսաստանի դեմ: Մարդիկ ընդամենը իրենց երկրի շահն են պահում: Առավել ևս, որ մի անգամ արդեն այդ «ճակատվելու» դառը փորձն ունեն: Ի՞նչ է ուզում վրացական ընդդիմությունը: Վրացական ընդդիմությունն ուզում է սպասարկել Արևմուտքի շահը ու իբր ԵՄ-ին անդամակցելու խոստումների դիմաց երկիրը դարձնել Ռուսաստանի դեմ պատերազի թատերաբեմ:

Ի դեպ, նման պայթյունային զարգացման դեպքում Հայաստանն էլ իր հերթին է ծանրագույն վիճակի մեջ ընկնելու, քանի որ մեզ համար կենսական երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներն անցնում են Վրաստանով: Մեզ մշտապես անհրաժեշտ է, որ Վրաստանում լինի կայուն, կանխատեսելի վիճակ: Բայց երևում է՝ ոմանց համար սորոսյան կամ այլ ֆոնդերից ստացած փողերն ավելի թանկ են, քան անգամ իրենց երեխաների կյանքն ու անվտանգությունը: Վրաստանի օրվա իշխանությունը գործնականում պայքարում է երկրաքանդության դեմ: Իսկ Հայաստանում ընդդիմությունն է ուժերի կարողության չափով պայքարում երկրաքանդության դեմ: Այն երկրաքանդության, որն իրականացնում են Փաշինյանն ու ՔՊ-ն: Այ, սա է բուն հարցը և բուն տարբերությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan