Հայաստանում ԱՄՆ դեսպանը չի՞ ցանկանում գործուղվել Վրաստան Ավինյանն անցավ ռեպրեսիաների. 18 վարորդ ազատվել է աշխատանքից Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը»
3
Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին Մանրամասներ՝ Երևանի թիվ 28 մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ) Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ) Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Պատերազմ Արցախում
Կաղոթենք, որ Աստված հեռու պահի Հալեպի հայությանն ամեն տեսակ վտանգներից․ Արամ Ա Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին՝ հնարավորինս զերծ մնացեք տեղաշարժերից. Սիրիայում ՀՀ դեսպանություն Զուգարան ունենալու պահանջի համար մարդկանց գործից հանելը նաև մեծ անբարոյականություն է. իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը «Որպես հասարակություն պետք է ամեն ինչ անենք՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները թեթևացնելու»,- Լևոն Քոչարյան Փաշինյանի ռեյտինգը այլևս երբեք չի կարող աճել. Արսեն Բաբայան Հայաստանում ԱՄՆ դեսպանը չի՞ ցանկանում գործուղվել Վրաստան Տրանսպորտ SHOW. Բաբկեն Պիպոյան Ավինյանն անցավ ռեպրեսիաների. 18 վարորդ ազատվել է աշխատանքից ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը առայժմ իր աշխատանքը կշարունակի Դամասկոսում․ «Գանձասար» Երևանի քաղաքապետարանը այս ցուրտ օրերին ժողովրդին թողել է փողոցում (տեսանյութ) Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը» «Մեր համբերության բաժակը լցվել է, հերի՝ք է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ է (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Մենք ստեղծում ենք անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. Նիկոլ Փաշինյան ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան hшկամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ Փաշինյանի շոուները միայն sms-ներով սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» են կազմակերպել Կանգառներում «ասեղ գցելու» տեղ չկա․ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի Մկներն էլ են պլստում, ձկներն էլ․ Ի՞նչ է անում «խեղճ» Նիկոլը․ «Կարճ ասած» Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը. Վահե Դավթյան

Քրեական գործը մնացել է Հովիկ Աղազարյանի որդու ուսերին

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«Ազգային ժողովը եւ քննչական կոմիտեն գլխիվայր շուռ տված քրեական գործը մնացել է միայն Հովիկ Աղազարյանի որդու ուսերին։

ՔԿ ղեկավարի սկանդալային հայտարարությունից հետո խաղաքարտեր են բացվում, որոնք թիրախավորում են կոնկրետ մարդկանց։

Այսպիսով՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու մեքենաները քրեական վարույթի շրջանակում ՔԿ-ն արգելքի տակ է վերցրել։

2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» եւ «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Տ.Հ.-ն, հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ եւ փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու առանձնապես խոշոր չափերի գումար՝ համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ իր ընկերության անունով, վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու եւ ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ՝ պայմանով, որ վերադարձի ենթակա ԱԱՀ-ի հիսուն տոկոս գումարը մնալու է իրեն, որն էլ եղել է նրա օգուտը, իսկ մյուս հիսուն տոկոսը տրվելու է ֆիզիկական անձանց:

Տ.Հ.-ն Տիգրան Հովհաննիսյանն է, ով անցել է այս դեպքի վարույթով, սակայն նրա գործը կարճվել է, իսկ թիրախում մնացել է Հովիկ Աղազարյանի որդին։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը պատմել է, թե քրեական գործն ինչ փուլում է։

««Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Տիգրան Հովհաննիսյան. ավտոմեքենաների ներկրման ու ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված գործընթացում ենթադրաբար պետությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով դեռեւս 2023 թվականին կալանավորվել էի, ինձ մեղադրանք էր ներկայացվել խարդախությամբ պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար:

Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դեռեւս 2024 թ. հունիս ամսին դադարեցվել էր, նախաքննական մարմինը գտել էր, որ իմ արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, այսինքն՝ հարուցված քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել էր, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճվել»: Տիգրան Հովհաննիսյանը փոխանցեց նաեւ, որ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող հարյուրավոր կազմակերպություններ կան, որոնց հետ կապված բազմաթիվ քրեական գործեր կան: Հովիկ Աղազարյանի ու քննչական կոմիտեի նախագահի միջեւ քննարկված թեման իր հետ բացարձակ կապ չունի, ոչ էլ կարող է կապ ունենալ, քանի որ իր գործը վաղուց է ավարտվել:

Հովիկ Աղազարյանի որդին նույնպես զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ եւ իր հետ ո՛չ առնչություն է ունեցել, ո՛չ համագործակցել է, եւ նրա հետ կապված քրեական գործը, որքանով որ ինքը տեղյակ է, դեռ քննության փուլում է: Ստացվում է, որ ավտոներկրողների գործերից որոշ գործեր կարճված են, եւ Հովիկ Աղազարյանի որդին թիրախում մնացած միակ անձն է այսօրվա դրությամբ: Իրավապահները կասկածներ ունեն, որ նա կապեր է օգտագործել, ապօրինություններ արել, դրա համար գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ ավտոմեքենաներն էլ արգելանքի տակ են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan